https://arm.sputniknews.ru/20250522/andzy-kentarkvi-qreakan-pataskhanatvutjan-hajtararagir-chlracnelu-hamar-pek-pataskhany-89234795.html
Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար. ՊԵԿ պատասխանը
Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար. ՊԵԿ պատասխանը
Sputnik Արմենիա
Էդուարդ Հակոբյանի խոսքով` այս պահին մոտ 54 հազար մարդ լրացրել է հայտարարագիր, որից 23 հազարը ստացել է 2 մլրդ դրամից ավելի սոցիալական վճար։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T15:18+0400
2025-05-22T15:18+0400
2025-05-22T15:33+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
հայտարարագիր
եկամտահարկ
էդուարդ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84827748_0:0:1500:844_1920x0_80_0_0_0cc27ae9afb0666c40f9774b4d41596a.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Անձը չի ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ–ում հայտարարել էր, որ պարզել է` ՀՀ քրեական օրենսգրքի 444–րդ հոդվածով հայտարարագիրը չլրացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու կամ թաքցնելու դեպքում սահմանվում է առավելագույնը 3–6 տարի ազատազրկում։ Նա հարցումներ էր ուղարկել ՊԵԿ և ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն հստակ պարզաբանումներ չի ստացել։Քրեական պատասխանատվության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենք չեն այն մարմինը, որ պետք է պատասխանի այդ հարցին, սակայն իրենց մասնագետներն ուսումնասիրել են հարցը։Նա տեղեկացրեց, որ այս պահին մոտ 54 հազար մարդ լրացրել է հայտարարագիր, որից 23 հազարը ստացել է 2 մլրդ դրամից ավելի սոցիալական վճար։Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնեին մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբերի 1-ը։Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։ Ստուգված տնտեսվարողների թիվը նվազել է, հավաքագրած գումարները՝ աճել. ՊԵԿ նախագահ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/10/84827748_155:0:1488:1000_1920x0_80_0_0_b18bff514ff6bdc53acca95a1d237496.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայտարարագիր, եկամտահարկ, էդուարդ հակոբյան
պետական եկամուտների կոմիտե (պեկ), հայտարարագիր, եկամտահարկ, էդուարդ հակոբյան
Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար. ՊԵԿ պատասխանը
15:18 22.05.2025 (Թարմացված է: 15:33 22.05.2025) Էդուարդ Հակոբյանի խոսքով` այս պահին մոտ 54 հազար մարդ լրացրել է հայտարարագիր, որից 23 հազարը ստացել է 2 մլրդ դրամից ավելի սոցիալական վճար։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Անձը չի ենթարկվի քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԱԺ–ում
հայտարարել էր, որ պարզել է` ՀՀ քրեական օրենսգրքի 444–րդ հոդվածով հայտարարագիրը չլրացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու կամ թաքցնելու դեպքում սահմանվում է առավելագույնը 3–6 տարի ազատազրկում։ Նա հարցումներ էր ուղարկել ՊԵԿ և ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն հստակ պարզաբանումներ չի ստացել։
Քրեական պատասխանատվության վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան ՊԵԿ նախագահը նշեց, որ իրենք չեն այն մարմինը, որ պետք է պատասխանի այդ հարցին, սակայն իրենց մասնագետներն ուսումնասիրել են հարցը։
«Մեր մասնագետների դիտարկմամբ՝ նման խնդիր չի առաջանում։ Կարծում եմ, սակայն, վերջնական պատասխան պետք է ակնկալել համապատասխան պատկան մարմիններից»,– ավելացրեց Հակոբյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին մոտ 54 հազար մարդ լրացրել է հայտարարագիր, որից 23 հազարը ստացել է 2 մլրդ դրամից ավելի սոցիալական վճար։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է 2024 թ. համար հայտարարագիր ներկայացնեին մինչև այս տարվա մայիսի 1-ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբերի 1-ը։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է։