https://arm.sputniknews.ru/20250416/inchpes-kpatzhvi-hajtararagir-chlracnvoghy-khamvojany-3-amis-e-pntrum-e-ajs-harci-pataskhany-87880271.html
Ինչպե՞ս կպատժվի հայտարարագիր չլրացնողը. Խամոյանը 3 ամիս է` փնտրում է այս հարցի պատասխանը
Ինչպե՞ս կպատժվի հայտարարագիր չլրացնողը. Խամոյանը 3 ամիս է` փնտրում է այս հարցի պատասխանը
Sputnik Արմենիա
Պատգամավորը գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահին և գլխավոր դատախազին։ 16.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-16T14:01+0400
2025-04-16T14:01+0400
2025-04-16T14:44+0400
հայաստան
ագնեսա խամոյան
հայտարարագիր
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
դատախազ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87164579_0:0:1600:900_1920x0_80_0_0_8d4cd4e5195b71fc58b4f76a7f6ad9ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը 3 ամիս է` փորձում է պարզել, թե ինչ պատասխանատվության է ենթարկվելու հայտարարագիր չլրացնող քաղաքացին։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակԽամոյանը հիշեցրեց, որ այս տարվա փետրվարին հարց էր ուղղվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին` ի՞նչ է սպասում այն քաղաքացիներին, որոնք չեն լրացրել հայտարարագիրը։ Ի պատասխան Հակոբյանն ասել էր, որ քաղաքացին առաջին անգամ 5–50 հազար դրամով է տուգանվելու, իսկ եթե նախազգուշացում է ստանում ու էլի չի լրացնում հայտարարագիրը, ապա կրկնակի տուգանք կլինի, ու վերջ։Խամոյանն այնուհետև պարզել է, որ խոսքը ՀՀ քրեական օրենսգրքի 444–րդ հոդվածի մասին է, ըստ որի` հայտարարագիրը չլրացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու կամ թաքցնելու դեպքում սահմանվում է առավելագույնը 3–6 տարի ազատազրկում։Իր հարցի վերջնական պատասխանը ստանալու համար Խամոյանը գրավոր դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին` հարցնելով` քաղաքացին կենթարկվի՞ քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի կամ կեղծ տվյալներ ներկայացնի։ Պատգամավորին պատասխանել է արդարադատության 3–րդ դասի պետական խորհրդական Եղիազար Ավագյանը` նշելով, որ այդ հարցն վերաբերյալ դիրքորոշում հայտնելը դուրս է ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակից։Նրա այս հարցը դեռևս անպատասխան է մնացել։Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբեր։Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1a/87164579_84:0:1284:900_1920x0_80_0_0_d17a38c678cb0610d5f7e52abebc339d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ագնեսա խամոյան, հայտարարագիր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), դատախազ, նիկոլ փաշինյան
հայաստան, ագնեսա խամոյան, հայտարարագիր, պետական եկամուտների կոմիտե (պեկ), դատախազ, նիկոլ փաշինյան
Ինչպե՞ս կպատժվի հայտարարագիր չլրացնողը. Խամոյանը 3 ամիս է` փնտրում է այս հարցի պատասխանը
14:01 16.04.2025 (Թարմացված է: 14:44 16.04.2025) Պատգամավորը գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահին և գլխավոր դատախազին։
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը 3 ամիս է` փորձում է պարզել, թե ինչ պատասխանատվության է ենթարկվելու հայտարարագիր չլրացնող քաղաքացին։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2024 թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ
Խամոյանը հիշեցրեց, որ այս տարվա փետրվարին հարց էր ուղղվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին` ի՞նչ է սպասում այն քաղաքացիներին, որոնք չեն լրացրել հայտարարագիրը։ Ի պատասխան Հակոբյանն ասել էր, որ քաղաքացին առաջին անգամ 5–50 հազար դրամով է տուգանվելու, իսկ եթե նախազգուշացում է ստանում ու էլի չի լրացնում հայտարարագիրը, ապա կրկնակի տուգանք կլինի, ու վերջ։
«Քանի որ Նիկոլ Փաշինյանը մեզ սովորեցրել է, որ այս իշխանությունների բանավոր խոսքին հավատալ պետք չէ, հաջորդ օրը գրավոր հարցում եմ ուղարկում ՊԵԿ նախագահին։ Մեկ ամիս անց երեք էջանոց պատասխան է գալիս` Հարկային օրենսգրքի հղումներով։ Միակ ուշագրավ ձևակերպումն այն էր, որ քրեական հետապնդումը բացառելու հնարավորության հարցի վերաբերյալ դիրքորոշում տալը դուրս է ՊԵԿ–ի իրավասությունների շրջանակից»,– նշեց պատգամավորը։
Խամոյանն այնուհետև պարզել է, որ խոսքը ՀՀ քրեական օրենսգրքի 444–րդ հոդվածի մասին է, ըստ որի` հայտարարագիրը չլրացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու կամ թաքցնելու դեպքում սահմանվում է առավելագույնը 3–6 տարի ազատազրկում։
Իր հարցի վերջնական պատասխանը ստանալու համար Խամոյանը գրավոր դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին` հարցնելով` քաղաքացին կենթարկվի՞ քրեական պատասխանատվության, եթե հայտարարագիր չլրացնի կամ կեղծ տվյալներ ներկայացնի։ Պատգամավորին պատասխանել է արդարադատության 3–րդ դասի պետական խորհրդական Եղիազար Ավագյանը` նշելով, որ այդ հարցն վերաբերյալ դիրքորոշում հայտնելը դուրս է ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակից։
«Դատախազը ինստիտուտ է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցում որևէ անձի նկատմամբ որևէ արարքի համար։ Երեք ամիս շարունակ ես մի պարզ հարցի պատասխան` բացառում կամ հաստատում, այդպես էլ չեմ կարողանում ստանալ։ Հիմա օգտվելով այս հրաշալի հնարավորությունից` քանի որ մեր երկրի դատախազը, դատավորը, վարչապետը, մսով ճաշի մասնագետը, հեծանվորդը, մեր ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն է, դիմում եմ իրեն ու ակնկալում հստակ պատասխան` ՀՀ քաղաքացին դատվելո՞ւ է հայտարարագիր չլրացնելու համար այնպես, ինչպես սահմանում է ՀՀ քրեական օրենսգրքի 444–րդ հոդվածը »,– ասաց Խամոյանը։
Նրա այս հարցը դեռևս անպատասխան է մնացել։
Հիշեցնենք, որ վարձու աշխատող, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած քաղաքացիները պետք է
հայտարարագիր ներկայացնեին մինչև մայիսի 1–ը։ Ավելի ուշ հայտարարագիր լրացնելու ժամկետները երկարաձգվեցին մինչև նոյեմբեր։
Եթե հայտարարագիր ներկայացնող անձը կատարել է սոցիալական ծախս, ապա ունի փոխհատուցման իրավունք, որի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամն է։