00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
19:07
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չկալովկա գյուղի երեք բնակչի մոտ բրուցելոզ է ախտորոշվել. մանրամասներ

© Sputnik / Aram NersesyanՉկալովկա
Չկալովկա - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2025
Չկալովկա
Բաժանորդագրվել
Գյուղում խոշոր և մանր կենդանիների շրջանում բրուցելոզով հաստատված շատ դեպքեր կան։ Հիվանդ կենդանիները ենթարկվել են հարկադիր սպանդի։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի երեք բնակչի մոտ բրուցելոզ է ախտորոշվել, 3–ն էլ այժմ բուժում են ստանում, նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը երեկ հայտնել էր, որ գյուղում արձանագրվել են բրուցելոզ հիվանդության դեպքեր, հիվանդ կենդանիները տեսչական մարմնի տեսուչների վերահսկողությամբ ենթարկվել են հարկադիր սպանդի, այնուհետև իրականացվել է ախտահանություն:
«Մարդկանց մոտ ապրիլի 28–ին է գրանցվել հիվանդության առաջին դեպքը, մինչև մայիսի 12–ը հայտնաբերվել է ևս 2 դեպք։ Հիվանդներից 2–ն ունեցել են բրուցելոզով վարակված կենդանիներ»,–ասաց Վարդանյանը` համեմատության համար նշելով, որ 2024 թվականին Չկալովկա գյուղում արձանագրվել է բրուցելոզի միայն մեկ դեպք։
Նա նշեց, որ գյուղում խոշոր և մանր կենդանիների շրջանում բրուցելոզով հաստատված բավականին շատ դեպքեր կան, բայց հարկադիր սպանդից հետո իրավիճակը վերահսկելի է, կարանտինի կարիք չկա։ Մարդկանց շրջանում կարճ ժամանակահատվածում հիվանդության տարածման դեպքերը հաշվի առնելով` ՍԱՏՄ գործընկերների հետ նմուշառումներ են իրականացրել հիվանդ կենդանիների հետ կոնտակտավորների շրջանում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի պարտականությունները կատարող Անդրանիկ Ջրաղացպանյանն էլ իր հերթին նշեց, որ Չկալովկա գյուղի 219 խոշոր եղջերավոր կենդանիներից 46 գլխի մոտ բրուցելոզ է հաստատվել, 397 մանր եղջերավորներից էլ 81-ի մոտ է հիվանդությունը ախտորոշվել։ 15-օրյա ժամկետում կենդանիները ենթարկվել են հարկադիր մորթի։
«Հիվանդացած խոշոր եղջերավոր կենդանիներից 46 գլուխը պատկանում էին 19 տնտեսության, իսկ մանր եղջերավորներից 81 գլուխը` 16 տնտեսության»,–ասաց նա` ընդգծելով, որ հարկադիր մորթի դեպքում գյուղացիներին որևէ փոխհատուցում չի տրվում։
Նրա խոսքով` կենդանիների մոտ հիվանդացության առաջին դեպքը գրանցվել է մոտ մեկ ամիս առաջ։ Մայիսի 19–ի դրությամբ Գեղարքունիքի մարզում կա բրուցելոզով հիվանդացած 290 խոշոր եղջերավոր և 190 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ։
Նշենք, որ բրուցելոզը կենդանիների հիվանդություն է, որը ախտահարում է նաև մարդկանց։ Հիվանդությանը բնորոշ է երկարատև տենդը (սուր շրջանում), քրոնիկական ընթացքը, տարբեր օրգան-համակարգերի ախտահարումը։ Գործնականում բոլոր օրգանները կարող են ախտահարվել` հոդեր, նյարդեր, սիրտ, գլխուղեղ, լյարդ, ամորձիներ, մարսողական համակարգ, շնչառական համակարգ։ Հիմնական ախտանշաններն են` աստիճանական տենդ, թուլություն, գիշերային քրտնարտադրություն (ուժեղ, տհաճ, յուրահատուկ հոտով), մկանացավեր, հոդացավեր և այլն։
Վարակը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանիներից՝ խոշոր եղջերավոր անասուններից, խոզերից, այծերից, ոչխարներից, շներից: Հայաստանի Հանրապետությունը համարվում է էնդեմիկ գոտի բրուցելոզի համար: Հիվանդացությունը բոլոր տարիքային խմբերում կարող է հանդիպել։ Հիվանդության բուժումը կարող է տևել 1-2 տարի, եթե այն քրոնիկ չի դարձել։
Մարդիկ կարող են վարակվել օգտագործելով թերի ջերմային մշակման ենթարկված ոչխարի, կովի, այծի միս և այլն, չպաստերիզացված (հում) կաթի կամ աղտոտված կաթից պատրաստված այլ կաթնամթերքի օգտագործումից՝ հատկապես անալի պանիրներից:
Հիշեցնենք` այս տարվա մարտին Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Կրասար բնակավայրում շուրջ 270 գլուխ կով էր վարակվել բրուցելոզով։
Լրահոս
0