00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Итальянская мафия против коммунистического режима
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
0 ր
18:18
42 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս քրեական գործը իրավական աճպարարության հերթական դրսևորումն է. Սերժ Սարգսյան

© Sputnik / Andranik GhazaryanՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 21.05.2025
Բաժանորդագրվել
ՀՀ 3–րդ նախագահը լրագրողների մյուս հարցերին չպատասխանեց` ասելով, որ շտապում է դատական նիստին։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Այս քրեական գործը իրավական աճպարարության և մարդկային ողբերգության հերթական դրսևորումն է։ Իր նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունից առաջ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Սարգսյանը լրագրողների մյուս հարցերին չպատասխանեց` ասելով, որ շտապում է դատական նիստին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ 3–րդ նախագահին նոր մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության` այս գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Մամուլի տեղեկություններով` Սարգսյանին ներկայացված նոր մեղադրանքում նշվող հողատարածքների մեծ մասը վաճառվել է Չինաստանի դեսպանությանը։
Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։ Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
2024–ի մայիսի 31-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։ Արդարացվեցին նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը և գյուղնախարարության նախկին պաշտոնյա Գևորգ Հարությունյանը։
Լրահոս
0