https://arm.sputniknews.ru/20250313/sargsjanin-nerkajacvats-nvor-meghadranqi-hetqervov-hvoghery-vatsharvel-en-chinastani-despanutjany-86698765.html
Սարգսյանին ներկայացված նոր մեղադրանքի հետքերով. հողերը վաճառվել են Չինաստանի դեսպանությանը
Սարգսյանին ներկայացված նոր մեղադրանքի հետքերով. հողերը վաճառվել են Չինաստանի դեսպանությանը
Sputnik Արմենիա
Թերթը գրում է, որ գործարքը տեղի է ունեցել 2005 թվականին կառավարության որոշման հիման վրա։ 13.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-13T09:53+0400
2025-03-13T09:53+0400
2025-03-13T12:39+0400
հայաստան
չինաստան
սերժ սարգսյան
մեղադրանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40598520_0:116:1600:1016_1920x0_80_0_0_5320efb43e1666e3d2c4485d4c3feeec.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացված նոր մեղադրանքում նշվող հողատարածքների մեծ մասը վաճառվել է Չինաստանի դեսպանությանը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։Երեկ` մարտի 12-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահին նոր մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության` այս գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը:Թերթը պարզել է, որ հողակտորների մեծ մասը կառավարության որոշման հիման վրա վաճառվել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը։Գործարքը տեղի է ունեցել 2005 թվականին, այժմ այդ տարածքում է տեղակայված ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, տարածքը, ըստ էության, նրանց սեփականությունն է, և այս գործով փաստորեն կարող են սեպ խրել նաև հայ-չինական հարաբերություններում։Հ.Գ. Լուրն արդեն հրապարակել էինք, երբ տեղեկացանք, որ Չինաստանի դեսպանությանը հատկացված հողատարածքը անգամ չի վաճառվել, այլ կառավարության որոշմամբ հատկացվել է։Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։2023 թ. սեպտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/06/40598520_176:0:1600:1068_1920x0_80_0_0_143a60b77e477ee73ded0da858677836.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, չինաստան, սերժ սարգսյան, մեղադրանք
հայաստան, չինաստան, սերժ սարգսյան, մեղադրանք
Սարգսյանին ներկայացված նոր մեղադրանքի հետքերով. հողերը վաճառվել են Չինաստանի դեսպանությանը
09:53 13.03.2025 (Թարմացված է: 12:39 13.03.2025) Թերթը գրում է, որ գործարքը տեղի է ունեցել 2005 թվականին կառավարության որոշման հիման վրա։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացված նոր մեղադրանքում նշվող հողատարածքների մեծ մասը վաճառվել է Չինաստանի դեսպանությանը։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը։
Երեկ` մարտի 12-ին, հայտնի դարձավ, որ Հ
Հ երրորդ նախագահին նոր մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։ Ըստ դատախազության` այս գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը:
«Իրականում այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, պարզապես հատուկ քարոզչական նկատառումներով ընդգծում են «Եռաբլուր» անունը, որ հանրության մոտ ցասում առաջացնեն նախկինների նկատմամբ: Խնդրո առարկա հողակտորների մեծ մասը դիմացի մայթին են»,– գրում է «Հրապարակը»:
Թերթը պարզել է, որ հողակտորների մեծ մասը կառավարության որոշման հիման վրա վաճառվել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը։
Գործարքը տեղի է ունեցել 2005 թվականին, այժմ այդ տարածքում է տեղակայված ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, տարածքը, ըստ էության, նրանց սեփականությունն է, և այս գործով փաստորեն կարող են սեպ խրել նաև հայ-չինական հարաբերություններում։
Հ.Գ. Լուրն արդեն հրապարակել էինք, երբ տեղեկացանք, որ Չինաստանի դեսպանությանը հատկացված հողատարածքը անգամ չի վաճառվել, այլ կառավարության որոշմամբ հատկացվել է։
Հիշեցնենք` ավելի վաղ Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։
Ըստ մեղադրանքի` Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 31-ին
Սերժ Սարգսյանին արդարացրեց հանցակազմի բացակայության հիմքով։
2023 թ. սեպտեմբերի 17–ին ՀՀ գլխավոր դատախազությունը
բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման վճիռը։