https://arm.sputniknews.ru/20250520/armaviri-marzum-vraerti-en-entarkel-anchapahas-erekhaneri-nranc-vitshaky-tsajrahegh-tsanr-e-89121711.html
Արմավիրի մարզում վրաերթի են ենթարկել անչափահաս քույր և եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Արմավիրի մարզում վրաերթի են ենթարկել անչափահաս քույր և եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
Sputnik Արմենիա
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վրաերթի ենթարկվածների, «Ford Transit»-ի սեփականատիրոջ ինքնությունը։ 20.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-20T09:44+0400
2025-05-20T09:44+0400
2025-05-20T09:52+0400
վրաերթ
արմավիրի մարզ
երեխա
քույր
եղբայր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57427760_0:0:3072:1728_1920x0_80_0_0_1b650215003d09019160a3c64a90dd49.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Արմավիրի մարզում` Աղավնատուն գյուղի տարածքում, վրաերթի են ենթարկել 2 երեխայի։ Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Հիվանդանոցում բժիշկները պարեկներին հայտնել են, որ երեխաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերել և պատրաստվում են ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի մանկական մասնագիտացված հիվանդանոցներ։Պարեկները պարզել են, որ երեխաները վրաերթի են ենթարկվել Աղավնատուն գյուղում, իսկ վրաերթը կատարվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով։Արարատի մարզում վրաերթի են ենթարկել 4–ամյա երեխայիԴեպքի վայրում պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ հիվանդանոցի բակում` «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի ձախ լուսարձակը կոտրված է եղել. կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան է վրաերթի ենթարկել երեխաներին։Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վրաերթի ենթարկվածների, «Ford Transit»-ի սեփականատիրոջ ինքնությունը։Վարորդը փախուստի է դիմել, թե ոչ, պարզվում է։ Մինչև մայիսի 19–ի ժամը 22:50 ոստիկանության Վաղարշապատի բաժին ոչ ոք ինքնակամ չի ներկայացել ու հայտնել, որ ինքն է վրաերթի ենթարկողը։Կայքի տեղեկություններով` վրաերթի ենթարկված երեխաները հարազատ քույր ու եղբայր են։Հղի կինը մահացել է, տատն ու երեխան ԲԿ–ում են. Երևանում տեղի ունեցած վրաերթի մանրամասները
արմավիրի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/1e/57427760_341:0:3072:2048_1920x0_80_0_0_1c968b69969fff0ac151ca11152946cc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաերթ, արմավիրի մարզ, երեխա, քույր, եղբայր
վրաերթ, արմավիրի մարզ, երեխա, քույր, եղբայր
Արմավիրի մարզում վրաերթի են ենթարկել անչափահաս քույր և եղբոր. նրանց վիճակը ծայրահեղ ծանր է
09:44 20.05.2025 (Թարմացված է: 09:52 20.05.2025) Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վրաերթի ենթարկվածների, «Ford Transit»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Արմավիրի մարզում` Աղավնատուն գյուղի տարածքում, վրաերթի են ենթարկել 2 երեխայի։ Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
«Մայիսի 19–ին` ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 անչափահաս երեխաներ՝ տղա և աղջիկ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։
Հիվանդանոցում բժիշկները պարեկներին հայտնել են, որ երեխաները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում. նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերել և պատրաստվում են ռեանիմոբիլով տեղափոխել Երևանի մանկական մասնագիտացված հիվանդանոցներ։
Պարեկները պարզել են, որ երեխաները վրաերթի են ենթարկվել Աղավնատուն գյուղում, իսկ վրաերթը կատարվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով։
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, իսկ հիվանդանոցի բակում` «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա, որի առջևի ձախ լուսարձակը կոտրված է եղել. կան կասկածներ, որ նշված ավտոմեքենան է վրաերթի ենթարկել երեխաներին։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում են վրաերթի ենթարկվածների, «Ford Transit»-ի սեփականատիրոջ ինքնությունը։
Վարորդը փախուստի է դիմել, թե ոչ, պարզվում է։ Մինչև մայիսի 19–ի ժամը 22:50 ոստիկանության Վաղարշապատի բաժին ոչ ոք ինքնակամ չի ներկայացել ու հայտնել, որ ինքն է վրաերթի ենթարկողը։
Կայքի տեղեկություններով` վրաերթի ենթարկված երեխաները հարազատ քույր ու եղբայր են։