https://arm.sputniknews.ru/20231205/hghi-kiny-mahacel-e-tatn-u-erekhan-bkum-en-erevanum-teghi-unecats-vraerti-manramasnery-69663648.html
Հղի կինը մահացել է, տատն ու երեխան ԲԿ–ում են. Երևանում տեղի ունեցած վրաերթի մանրամասները
Հղի կինը մահացել է, տատն ու երեխան ԲԿ–ում են. Երևանում տեղի ունեցած վրաերթի մանրամասները
Sputnik Արմենիա
Սթափության փորձաքննություննը ցույց է տվել, որ վարորդը ոգելից խմիչք չի օգտագործել։ 05.12.2023, Sputnik Արմենիա
2023-12-05T21:59+0400
2023-12-05T21:59+0400
2023-12-05T22:28+0400
հայաստան
վրաերթ
մահ
հղի
երեխա
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69652439_0:300:1601:1200_1920x0_80_0_0_1f0c3b0f37121492712730387874b8bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում այսօր վրաերթի ենթարկված 3 անձանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մաշտոցի պողոտայում վրաերթ է գրանցվել, 3 հոգու տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել «Մալիբու» այգու դիմաց։ Վրաերթի ենթարկվածները փողոցը հատել են չթույլատրված հատվածով, որտեղ հարևանությամբ գետնանցում կա։Ըստ կայքի` «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան ժամը 18:20-ի սահմաններում վրաերթի է ենթարկել տատին, աղջկան և թոռանը։ Տուժածները տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրավապահները պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/05/69652439_0:0:1601:1200_1920x0_80_0_0_62d040432e2a25d780797f27f8dffd2b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վրաերթ, մահ, հղի, երեխա, երևան
հայաստան, վրաերթ, մահ, հղի, երեխա, երևան
Հղի կինը մահացել է, տատն ու երեխան ԲԿ–ում են. Երևանում տեղի ունեցած վրաերթի մանրամասները
21:59 05.12.2023 (Թարմացված է: 22:28 05.12.2023) Սթափության փորձաքննություննը ցույց է տվել, որ վարորդը ոգելից խմիչք չի օգտագործել։
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնում այսօր վրաերթի ենթարկված 3 անձանցից մեկը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
Մաշտոցի պողոտայում վրաերթ է գրանցվել, 3 հոգու տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքը տեղի է ունեցել «Մալիբու» այգու դիմաց։ Վրաերթի ենթարկվածները փողոցը հատել են չթույլատրված հատվածով, որտեղ հարևանությամբ գետնանցում կա։
Ըստ կայքի` «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան ժամը 18:20-ի սահմաններում վրաերթի է ենթարկել տատին, աղջկան և թոռանը։ Տուժածները տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մինչ քննիչը զննություն է կատարել դեպքի վայրում, հիվանդանոցից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածներից մեկը` հղի կինը, մահացել է, իսկ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Իրավապահները պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը: