https://arm.sputniknews.ru/20250517/gharib-babajani-gvortsy-vtshrabek-dataran-chi-gna-datarany-merzhel-e-glkhavvor-datakhazin-89043126.html
Ղարիբ Բաբայանի գործը վճռաբեկ դատարան չի գնա. գլխավոր դատախազի բողոքը մերժվել է
Ղարիբ Բաբայանի գործը վճռաբեկ դատարան չի գնա. գլխավոր դատախազի բողոքը մերժվել է
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով՝ մինչ օրս վարույթն իրականացնող մարմնին իրենք չեն տեսել, որևէ քննչական կամ դատավարական գործողության կատարման չեն հրավիրվել։ 17.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-17T17:18+0400
2025-05-17T17:18+0400
2025-05-17T17:22+0400
հայաստան
ղարիբ բաբայան
դատարան
աննա վարդապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/01/85373463_0:0:1280:721_1920x0_80_0_0_9110db0fecca0cdac2418fb1860534b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, որը վերաբերում է արցախցի Ղարիբ Բաբայանի գործին։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Բաբայանի փաստաբան Վլադիմիր Հայրապետյանը։Հունվարի 30-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգ էին երգում Ղարաբաղի մասին։ ՔԿ–ն տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցեց։ Բաբայանը ձերբակալվեց, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Փետրվարի 2–ին դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը, և նա ազատ արձակվեց։ Բաբայանի նկատմամբ ընտրվեց վարչական հսկողություն և սահմանափակվեց նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։Փաստաբանը հայտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մարտի 6-ին վերացրել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները, և ՀՀ գլխավոր դատախազը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ։Ինչ վերաբերում է Ղարիբ Բաբայանի գործին, Հայրապետյանը տեղեկություններ չունի նախաքննության վերաբերյալ, նաև չգիտի՝ այն շարունակվում է, թե ոչ։ Նրա խոսքով՝ մինչ այսօր վարույթն իրականացնող մարմնին չեն տեսել, որևէ քննչական կամ դատավարական գործողության կատարման չեն հրավիրվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/01/85373463_93:0:1230:853_1920x0_80_0_0_e20e3c3fdfc085a8f2a56c169d08f5f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ղարիբ բաբայան, դատարան, աննա վարդապետյան
հայաստան, ղարիբ բաբայան, դատարան, աննա վարդապետյան
Ղարիբ Բաբայանի գործը վճռաբեկ դատարան չի գնա. գլխավոր դատախազի բողոքը մերժվել է
17:18 17.05.2025 (Թարմացված է: 17:22 17.05.2025) Փաստաբանի խոսքով՝ մինչ օրս վարույթն իրականացնող մարմնին իրենք չեն տեսել, որևէ քննչական կամ դատավարական գործողության կատարման չեն հրավիրվել։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի բողոքը՝ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, որը վերաբերում է արցախցի Ղարիբ Բաբայանի գործին։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Բաբայանի փաստաբան
Վլադիմիր Հայրապետյանը։
Հունվարի 30-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ մի խումբ մարդիկ Երևանի Հանրապետության հրապարակում ադրբեջաներենով երգ էին երգում Ղարաբաղի մասին։ ՔԿ–ն տեսանյութը տարածած Ղարիբ Բաբայանի դեմ
հանրային քրեական հետապնդում հարուցեց։ Բաբայանը ձերբակալվեց, նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Փետրվարի 2–ին
դատարանը մերժեց նրան կալանավորելու միջնորդությունը, և նա ազատ արձակվեց։ Բաբայանի նկատմամբ ընտրվեց վարչական հսկողություն և սահմանափակվեց նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։
Փաստաբանը հայտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մարտի 6-ին վերացրել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ ընտրված սահմանափակումները, և ՀՀ գլխավոր դատախազը հատուկ վերանայման վճռաբեկ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ։
«ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը 07․05․2025թ-ի որոշմամբ մերժել է գլխավոր դատախազի բողոքը վարույթ ընդունելը։ Այսպիսով, վերաքննիչ քրեական դատարանի որոշումը մնաց օրինական ուժի մեջ»,- գրել է փաստաբանը։
Ինչ վերաբերում է Ղարիբ Բաբայանի գործին, Հայրապետյանը տեղեկություններ չունի նախաքննության վերաբերյալ, նաև չգիտի՝ այն շարունակվում է, թե ոչ։ Նրա խոսքով՝ մինչ այսօր վարույթն իրականացնող մարմնին չեն տեսել, որևէ քննչական կամ դատավարական գործողության կատարման չեն հրավիրվել։