https://arm.sputniknews.ru/20250516/levvon-qvocharjani-mandaty-vajr-dnelu-harc-chi-qnnarkvel-u-chi-el-qnnarkvelu-ohanjan-89001510.html
Լևոն Քոչարյանի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու. Օհանյան
Լևոն Քոչարյանի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու. Օհանյան
Sputnik Արմենիա
«Հայաստան» խմբակցության ղեկավարը համոզված է, որ գործող իշխանությունները բավականին աննպատակ թիրախավորել են Լևոն Քոչարյանին։ 16.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-16T12:31+0400
2025-05-16T12:31+0400
2025-05-16T12:31+0400
հայաստան
լևոն քոչարյան
սեյրան օհանյան
մանդատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/88998551_42:0:1599:876_1920x0_80_0_0_5b3b28e68c0d1ba00b20e353633de020.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14–ի ԱԺ նիստի ժամանակ իրավիճակը լարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Սկսվեց քաշքշուկ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև, հնչեցին հայհոյանքներ, վիրավորանքներ։Նրա խոսքով` իշխանությունները բավականին աննպատակ թիրախավորել են Լևոն Քոչարյանին, և ՔՊ անդամները առիթը բաց չեն թողնում անհարկի նրա անունը նշելու, մեղադրելու։«Մինչդեռ Լևոն Քոչարյանը հանգիստ ու սառնասրտորեն ելույթ ունեցավ, արտահայտեց իր տեսակետը ու պատասխանեց այն անտեղի գործողություններին, որոնք վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր` բոլորդ պետք է գնաք ԱԱԾ պադվալներ, համբալ էր անվանում, իսկ ԱԺ նախագահն էլ մեր կին պատգամավորից մեկին ասաց` ձեզ դուրս կշպրտեմ։ Այսինքն` խոսույթ, որը մարդկային փոխհարաբերություններում անթույլատրելի է»,– նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։Օհանյանի կարծիքով` Քոչարյանի հնչեցրած հայհոյանքի պատճառը զայրույթն է եղել, և նա, իրավիճակից ելնելով, համարժեք գործողություն է իրականացրել։«Կարծում եմ` այդ խնդրի շուրջ զրույցներ կունենանք։ Այն իրողությունը, որն այսօր տիրում է ԱԺ–ում, այն սադրանքները, որոնք իշխանությունն իրականացնում է` շատ դեպքերում քանակից ելնելով, ոհմակային տրամաբանությամբ, անընդունելի է»,– ընդգծեց պատգամավորը։Նա վստահեցրեց, որ հայհոյանքն ու բռնությունը չի արդարացնում, իսկ իրենց խմբակցության ներսում այս ու նմանատիպ այլ հարցերի շուրջ բավականին ազատ ու բազմակարծիք քննարկում է տեղի ունենում։Վենդետաներ չեն լինելու, բայց քաղաքական վենդետաներ լինելու են. ՔՊ խմբակցության քարտուղար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/10/88998551_237:0:1405:876_1920x0_80_0_0_94c198cb1e1e7e515cca064f25f6ef61.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լևոն քոչարյան, սեյրան օհանյան, մանդատ
հայաստան, լևոն քոչարյան, սեյրան օհանյան, մանդատ
Լևոն Քոչարյանի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու. Օհանյան
«Հայաստան» խմբակցության ղեկավարը համոզված է, որ գործող իշխանությունները բավականին աննպատակ թիրախավորել են Լևոն Քոչարյանին։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի մանդատը վայր դնելու հարց չի քննարկվել ու չի էլ քննարկվելու։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 14–ի ԱԺ նիստի ժամանակ
իրավիճակը լարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։ Սկսվեց քաշքշուկ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև, հնչեցին հայհոյանքներ, վիրավորանքներ։
«Ես կարծում եմ` Լևոն Քոչարյանի գործողությունները եղել են համարժեք այն ամենին, ինչ հրահրել են ՔՊ խմբակցության մի քանի անդամներ ԱԺ–ում»,– ասաց Օհանյանը
Նրա խոսքով` իշխանությունները բավականին աննպատակ թիրախավորել են Լևոն Քոչարյանին, և ՔՊ անդամները առիթը բաց չեն թողնում անհարկի նրա անունը նշելու, մեղադրելու։
«Մինչդեռ Լևոն Քոչարյանը հանգիստ ու սառնասրտորեն ելույթ ունեցավ, արտահայտեց իր տեսակետը ու պատասխանեց այն անտեղի գործողություններին, որոնք վերջին շրջանում հրահրել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր` բոլորդ պետք է գնաք ԱԱԾ պադվալներ, համբալ էր անվանում, իսկ ԱԺ նախագահն էլ մեր կին պատգամավորից մեկին ասաց` ձեզ դուրս կշպրտեմ։ Այսինքն` խոսույթ, որը մարդկային փոխհարաբերություններում անթույլատրելի է»,– նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Օհանյանի կարծիքով` Քոչարյանի հնչեցրած հայհոյանքի պատճառը զայրույթն է եղել, և նա, իրավիճակից ելնելով, համարժեք գործողություն է իրականացրել։
«Կարծում եմ` այդ խնդրի շուրջ զրույցներ կունենանք։ Այն իրողությունը, որն այսօր տիրում է ԱԺ–ում, այն սադրանքները, որոնք իշխանությունն իրականացնում է` շատ դեպքերում քանակից ելնելով, ոհմակային տրամաբանությամբ, անընդունելի է»,– ընդգծեց պատգամավորը։
Նա վստահեցրեց, որ հայհոյանքն ու բռնությունը չի արդարացնում, իսկ իրենց խմբակցության ներսում այս ու նմանատիպ այլ հարցերի շուրջ բավականին ազատ ու բազմակարծիք քննարկում է տեղի ունենում։