00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է 5,1 տոկոսից նվազել մինչև 1,3 տոկոս. Վահե Հովհաննիսյան
17:10
2 ր
Գևորգ Պապոյան
Հայկական բեռները մնացել են Բանդար Աբբաս նավահանգստում և Իրանի ճանապարհներին. Գևորգ Պապոյան
17:12
1 ր
Վարդան Պողոսյան
Փաշինյանի գործողությունները դուրս են սահմանադրական կարգից. Վարդան Պողոսյան
17:14
4 ր
Իշխան Սաղաթելյան
Իրանահայ համայնքում խուճապ կամ արտագաղթի տրամադրություններ չկան․ Իշխան Սաղաթելյան
17:18
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հանգստացի մի հատ, արա՛». Ազգային ժողովում կրկին լարված իրավիճակ է

Բաժանորդագրվել
Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին, պատգամավորների միջև քաշքուկ սկսվեց։
ՀՀ Ազգային ժողովում այսօր կրկին իրավիճակը լարվեց։ Ամեն ինչ սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։
«Ինչից խոսում է ընդդիմությունը` Արցախը հանձնելու, սահմանազատման մասին, իշխանություններն ասում են` ընդդիմությունն այդ մասին խոսում է, քանի որ ունեցվածքը պահելու խնդիր ունի։ Ունեցվածքը պահելու համար կա՛մ պետք է խելոք վեր ընկնես տեղդ ու փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կա՛մ պետք է ամեն ինչ վաճառես ու թողնես, գնաս։ Մենք ո՛չ մեկն ենք արել, ո՛չ էլ մյուսը»,– ասաց Քոչարյանը։
Նա անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիրավորանքներին, երբ ընդդիմադիր պատգամավորների հետ վեճի ժամանակ նրանց համբալ էր անվանել։

«Հաջորդ օրը նա գնաց Մոսկվա։ Նայե՞լ եք այդ տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ։ Կամ Ալեն Սիմոնյանը, որն իմ գործընկերոջն ասում է` դուրս կշպրտեմ դահլիճից… Ալեն Սիմոնյանը թող իմանա ու ուշադիր լինի` երբ իրեն դուրս շպրտեմ այդտեղից (մատնացույց արեց ԱԺ ամբիոնը. խմբ.), բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու»,– ասաց նա։

Պատգամավորի ելույթը զայրացրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին։ Նա որոշեց արտահերթ ելույթ ունենալ` փոխադարձ վիրավորանքներ հնչեցնելով Քոչարյանի հասցեին։

«Պարո՛ն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչե՛ք։ Այ տղան էլ ես դո՛ւ, չափերդ էլ ճանաչի, ա՛յ տղա։ Լսի` քեզ ինչ եմ ասում, արա Լևոն, նստի՛ տեղդ ու լսի՛` քեզ ինչ եմ ասում։ Հանգստացի՛ մի հատ ու դուրս արի էստեղից մի հատ»,– բղավեց Արշակյանը։

Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց։ Իրավիճակը ԱԺ–ում լարվեց։ Լևոն Քոչարյանը հեռացավ նիստերի դահլիճից։
Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկած Արա Բադոյանը 3,5 տարի ազատազրկման դատապարտվեց
Լրահոս
0