https://arm.sputniknews.ru/20250514/hungarian-hraparakel-e-ancankali-andz-hajtararvats-ukrainaci-lrtesneri-anunnery-88942214.html
Հունգարիան հրապարակել է անցանկալի անձ հայտարարված ուկրաինացի լրտեսների անունները
Հունգարիան հրապարակել է անցանկալի անձ հայտարարված ուկրաինացի լրտեսների անունները
Sputnik Արմենիա
Մայիսի 9-ին Հունգարիան արտաքսել է երկու ուկրաինացի դիվանագետների՝ Յուրի Կերնիչնիին և Դմիտրի Կրիչֆալուշիին, ինչպես նաև Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակից... 14.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-14T21:14+0400
2025-05-14T21:14+0400
2025-05-14T21:21+0400
հունգարիա
անցանկալի անձ
ուկրաինա
լրտես
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/597/57/5975766_0:151:1600:1051_1920x0_80_0_0_16c1910379c1c2b7fb3440223fc65847.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ուկրաինան հատուկ ծառայությունների մասնակցությամբ քաղաքական արշավ է անցկացնում Հունգարիայի դեմ։ Այս մասին հայտարարել է իշխող «Ֆիդես» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատե Կոչիշը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հունգարական հետախուզության հետ կապերի մեջ կասկածվողներից երկուսին ձերբակալել է դեռ մեկ ամիս առաջ, սակայն տվյալները հրապարակել է միայն հիմա՝ հունգարական ընդդիմության համար շահավետ պահին:Վարչապետ Վիկտոր Օրբանը մայիսի 13-ին հրավիրել է Պաշտպանության խորհուրդ՝ իրավիճակն անվանելով ընդդիմության մասնակցությամբ Ուկրաինական ծառայությունների հատուկ գործողություն, որն ուղղված է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության քվեարկությունը խափանելուն:ՀՕՊ տեղակայման մասին տվյալներ հավաքելու համար Սոչիում ձերբակալվել է Ռումինիայի քաղաքացիՄատե Կոչիշը հայտնել է, որ հունգարական հատուկ ծառայությունները երկար ժամանակ ակտիվություն են արձանագրել Ուկրաինայի կողմից, սակայն դա չեն հանրայնացրել էսկալացիայից խուսափելու համար: Բայց ՈւԱԾ-ի՝ մայիսի 10-ի հրապարակումը ստիպել է Բուդապեշտին պատասխան միջոցներ ձեռնարկել։Կոչիշի խոսքով՝ մայիսի 9-ին Հունգարիան արտաքսել է երկու ուկրաինացի դիվանագետների՝ Յուրի Կերնիչնիին և Դմիտրի Կրիչֆալուշիին, ինչպես նաև Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակից Սերգեյ Ալեքսանդրովին, որին 10 տարով արգելված է մուտք գործել շենգենյան համաձայնագրի պետություններ:Նա նշել է, որ ուկրաինական կողմը նախապես տեսագրել էր լրտեսության մեջ կասկածվող զինվորականների ձերբակալման տեսանյութը, սակայն այն հրապարակել էր հունգարացի ընդդիմադիր Պետեր Մագյարի ելույթի հաջորդ օրը: Նա նաև մատնանշել է սոցցանցերում հունգարական զրահատեխնիկայով հին կադրերի տարածումը, ինչը, նրա խոսքով, նման է Հունգարիան ագրեսոր ներկայացնելու փորձի:Ռազմական ուժերի ավելացման պատրվակ է. ՌԴ դեսպանատունը` Լա-Մանշում «լրտեսության» մասինՏեսանյութի հրապարակման օրը, ըստ նրա, ուկրաինական կողմը կանչել է հունգարական հատուկ ծառայության ներկայացուցչին՝ առանց նրան նախազգուշացնելու գործողության մասին, ինչը դիվանագիտական պրակտիկայի խախտում է:Գործի տվյալների մի մասը գաղտնագրված է 50 տարով։ Հունգարիան ուժեղացրել է հակաքայլերը և նոր միջոցներ է նախապատրաստում։«Սա միայն սկիզբն է», - ընդգծել է Կոչիշը:Ավելի վաղ ՈւԱԾը հայտարարել էր հունգարական հետախուզության գործակալական ցանցի բացահայտման մասին: Ձերբակալվել են ուկրաինացի նախկին զինվորականներ։ Ի պատասխան՝ Բուդապեշտն արտաքսել է երկու ուկրաինացի դիվանագետների, ինչին Կիևը պատասխանել է «հայելային» միջոցներով։ Նույն օրը արտաքսվել է Ուկրաինայի դեսպանատան ևս մեկ նախկին աշխատակից։
հունգարիա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/597/57/5975766_0:0:1600:1200_1920x0_80_0_0_04beaf1eaded25fa1cee6ac0e459ba3e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունգարիա, անցանկալի անձ, ուկրաինա, լրտես, իշխանություն, ընդդիմություն
հունգարիա, անցանկալի անձ, ուկրաինա, լրտես, իշխանություն, ընդդիմություն
Հունգարիան հրապարակել է անցանկալի անձ հայտարարված ուկրաինացի լրտեսների անունները
21:14 14.05.2025 (Թարմացված է: 21:21 14.05.2025) Մայիսի 9-ին Հունգարիան արտաքսել է երկու ուկրաինացի դիվանագետների՝ Յուրի Կերնիչնիին և Դմիտրի Կրիչֆալուշիին, ինչպես նաև Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակից Սերգեյ Ալեքսանդրովին։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Ուկրաինան հատուկ ծառայությունների մասնակցությամբ քաղաքական արշավ է անցկացնում Հունգարիայի դեմ։ Այս մասին հայտարարել է իշխող «Ֆիդես» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մատե Կոչիշը, նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հունգարական հետախուզության հետ կապերի մեջ կասկածվողներից երկուսին ձերբակալել է դեռ մեկ ամիս առաջ, սակայն տվյալները հրապարակել է միայն հիմա՝ հունգարական ընդդիմության համար շահավետ պահին:
Վարչապետ Վիկտոր Օրբանը մայիսի 13-ին հրավիրել է Պաշտպանության խորհուրդ՝ իրավիճակն անվանելով ընդդիմության մասնակցությամբ Ուկրաինական ծառայությունների հատուկ գործողություն, որն ուղղված է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության քվեարկությունը խափանելուն:
Մատե Կոչիշը հայտնել է, որ հունգարական հատուկ ծառայությունները երկար ժամանակ ակտիվություն են արձանագրել Ուկրաինայի կողմից, սակայն դա չեն հանրայնացրել էսկալացիայից խուսափելու համար: Բայց ՈւԱԾ-ի՝ մայիսի 10-ի հրապարակումը ստիպել է Բուդապեշտին պատասխան միջոցներ ձեռնարկել։
Կոչիշի խոսքով՝ մայիսի 9-ին Հունգարիան արտաքսել է երկու ուկրաինացի դիվանագետների՝ Յուրի Կերնիչնիին և Դմիտրի Կրիչֆալուշիին, ինչպես նաև Ուկրաինայի դեսպանատան նախկին աշխատակից Սերգեյ Ալեքսանդրովին, որին 10 տարով արգելված է մուտք գործել շենգենյան համաձայնագրի պետություններ:
Նա նշել է, որ ուկրաինական կողմը նախապես տեսագրել էր լրտեսության մեջ կասկածվող զինվորականների ձերբակալման տեսանյութը, սակայն այն հրապարակել էր հունգարացի ընդդիմադիր Պետեր Մագյարի ելույթի հաջորդ օրը: Նա նաև մատնանշել է սոցցանցերում հունգարական զրահատեխնիկայով հին կադրերի տարածումը, ինչը, նրա խոսքով, նման է Հունգարիան ագրեսոր ներկայացնելու փորձի:
Տեսանյութի հրապարակման օրը, ըստ նրա, ուկրաինական կողմը կանչել է հունգարական հատուկ ծառայության ներկայացուցչին՝ առանց նրան նախազգուշացնելու գործողության մասին, ինչը դիվանագիտական պրակտիկայի խախտում է:
Գործի տվյալների մի մասը գաղտնագրված է 50 տարով։ Հունգարիան ուժեղացրել է հակաքայլերը և նոր միջոցներ է նախապատրաստում։
«Սա միայն սկիզբն է», - ընդգծել է Կոչիշը:
Ավելի վաղ ՈւԱԾը հայտարարել էր հունգարական հետախուզության գործակալական ցանցի բացահայտման մասին: Ձերբակալվել են ուկրաինացի նախկին զինվորականներ։ Ի պատասխան՝ Բուդապեշտն արտաքսել է երկու ուկրաինացի դիվանագետների, ինչին Կիևը պատասխանել է «հայելային» միջոցներով։ Նույն օրը արտաքսվել է Ուկրաինայի դեսպանատան ևս մեկ նախկին աշխատակից։