https://arm.sputniknews.ru/20250123/uzheri-avelacman-patrvak-e-rd-divanagitakan-araqelutjuny-la-manshum-lrtesutjan-masin-85076465.html
Ռազմական ուժերի ավելացման պատրվակ է. ՌԴ դեսպանատունը` Լա-Մանշում «լրտեսության» մասին
Ռազմական ուժերի ավելացման պատրվակ է. ՌԴ դեսպանատունը` Լա-Մանշում «լրտեսության» մասին
Sputnik Արմենիա
Զուգահեռաբար, Արևմուտքի կողմից արհեստական առիթներ են ստեղծվում առևտրային նավագնացության դեմ միակողմանի սահմանափակող գործողությունների ակտիվացման համար։ 23.01.2025, Sputnik Արմենիա
2025-01-23T20:20+0400
2025-01-23T20:20+0400
2025-01-23T20:23+0400
լրտես
լրտեսություն
նավ
ռուսաստան
մեծ բրիտանիա
լոնդոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/05/59209340_0:152:3102:1897_1920x0_80_0_0_6b765eded9148ca5861b340c4a487663.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Լա-Մանշ նեղուցում իբր Ռուսաստանի կողմից լրտեսություն կատարելու մեջ Մեծ Բրիտանիայի մեղադրանքները մտացածին պատրվակ են Բալթյան և հյուսիսային ծովերի տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերի ավելացման համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ասված է Լոնդոնում ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ:Դեսպանատանը նշել են, որ զուգահեռաբար արհեստական առիթներ են ստեղծվում Արևմուտքի կողմից առևտրային նավագնացության դեմ միակողմանի սահմանափակող գործողությունների ակտիվացման համար։ «Հենց դա, այլ ոչ թե Լոնդոնին թվացող ռուսական «լրտեսական նավերն» են անմիջական մարտահրավերներ ստեղծում Եվրոպայի այդ հատվածում տարածաշրջանային անվտանգության համար»,– հավելել են դիվանագիտական առաքելությունում։Ղրիմում Ուկրաինայի քաղաքացուն 17 տարվա ազատազրկման են դատապարտել լրտեսության համարԱվելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, ելույթ ունենալով խորհրդարանի Համայնքների պալատում, հայտարարել էր Լա-Մանշ նեղուցում ռուսական «Յանտար» օվկիանոսագրական նավին հետևելու նպատակով սուզանավ ուղարկելու մասին:Հիլին «Յանտար» հետազոտական նավն անվանել է «լրտեսական նավ», որն իբր օգտագործվում է հետախուզական տվյալներ հավաքելու և Մեծ Բրիտանիայի կարևոր ստորջրյա ենթակառուցվածքը քարտեզագրելու համար:
մեծ բրիտանիա
լոնդոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/05/59209340_186:0:2917:2048_1920x0_80_0_0_edaab36e9948069226bc9fa7bf4b8722.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լրտես, լրտեսություն, նավ, ռուսաստան, մեծ բրիտանիա, լոնդոն
լրտես, լրտեսություն, նավ, ռուսաստան, մեծ բրիտանիա, լոնդոն
Ռազմական ուժերի ավելացման պատրվակ է. ՌԴ դեսպանատունը` Լա-Մանշում «լրտեսության» մասին
20:20 23.01.2025 (Թարմացված է: 20:23 23.01.2025) Զուգահեռաբար, Արևմուտքի կողմից արհեստական առիթներ են ստեղծվում առևտրային նավագնացության դեմ միակողմանի սահմանափակող գործողությունների ակտիվացման համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Լա-Մանշ նեղուցում իբր Ռուսաստանի կողմից լրտեսություն կատարելու մեջ Մեծ Բրիտանիայի մեղադրանքները մտացածին պատրվակ են Բալթյան և հյուսիսային ծովերի տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերի ավելացման համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է
ՌԻԱ Նովոստին, ասված է Լոնդոնում ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ:
««Ռուսական սպառնալիքի» մտացածին պատրվակով այդ ջրատարածքներում և հարակից շրջաններում ընթանում է Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի այլ երկրների ռազմածովային և ռազմաօդային ուժերի ավելացում»,-հայտարարել են դիվանագիտական ներկայացուցչությունում:
Դեսպանատանը նշել են, որ զուգահեռաբար արհեստական առիթներ են ստեղծվում Արևմուտքի կողմից առևտրային նավագնացության դեմ միակողմանի սահմանափակող գործողությունների ակտիվացման համար։
«Հենց դա, այլ ոչ թե Լոնդոնին թվացող ռուսական «լրտեսական նավերն» են անմիջական մարտահրավերներ ստեղծում Եվրոպայի այդ հատվածում տարածաշրջանային անվտանգության համար»,– հավելել են դիվանագիտական առաքելությունում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին, ելույթ ունենալով խորհրդարանի Համայնքների պալատում, հայտարարել էր Լա-Մանշ նեղուցում ռուսական «Յանտար» օվկիանոսագրական նավին հետևելու նպատակով սուզանավ ուղարկելու մասին:
Հիլին «Յանտար» հետազոտական նավն անվանել է «լրտեսական նավ», որն իբր օգտագործվում է հետախուզական տվյալներ հավաքելու և Մեծ Բրիտանիայի կարևոր ստորջրյա ենթակառուցվածքը քարտեզագրելու համար: