00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
19:07
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդական վկայականներն ու տեխանձնագրերը պետք է դարձնել էլեկտրոնային. Բիչախչյանի առաջարկը

© Sputnik / Aram NersesyanՎարորդական իրավունքի վկայական
Վարորդական իրավունքի վկայական - Sputnik Արմենիա, 1920, 13.05.2025
Վարորդական իրավունքի վկայական
Բաժանորդագրվել
Թվայնացման ուղով գնացող Հայաստանում տարիներ առաջ էր որոշվել վարորդական վկայականների ու ավտոմեքենաների տեխանձնագրերը կցել անձնագրային համակարգի բազային։ Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը ներկայացնում է համակարգի կատարելագործմանն ուղղված իր առաջարկը։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Քանի որ ՀՀ–ն որդեգրել է թվայնացման գնալու քաղաքականություն, վարորդական իրավունքի վկայականներն ու ավտոմեքենաների տեխնիկական անձնագրերը պետք է դարձնել էլեկտրոնային։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը։
ՀՀ կառավարությունը մայիսի 8-ին ընդունեց մի որոշում, ըստ որի` Հայաստանում տրանսպորտային միջոցների առուվաճառքը, նվիրատվությունը, լիզինգը, համարանիշների ստացումը, հաշվառման վկայականները կթվայնացվեն։
«Էլեկտրոնային տեխանձնագիրը կարող է լինել անժամկետ, իսկ վարորդական իրավունքի ժամկետը կարող է պայմանավորվել անձնագրի վավերականության ժամկետով։ Փաստաթղթերի ժամկետը, որպես կանոն, սահմանվում է 10 տարի, քանի որ այդ ընթացքում անձի դեմքը փոխվում է, և կարիք է լինում փոխելու նաև լուսանկարը` նույնականացում ապահովելու համար։ Բայց եթե անձը ՀՀ քաղաքացի է, նրա տվյալները կան անձնագրային համակարգի բազայում, իսկ պարեկային ծառայությանը այդ բազան հասանելի է։ Հետևաբար պարեկն անհրաժեշտության դեպքում կարող է ստուգել` արդյոք անձն ունի վարելու իրավունք, վավերական անձնագիր, և անձնագրի լուսանկարով իրականացնի անձի նույնականացումը»,– առաջարկում է Բիչախչյանը։
Նրա դիտարկմամբ` էլեկտրոնային փաստաթղթավորումը պետությանն ու քաղաքացուն կազատի նաև ավելորդ ծախսերից, հերթերից, ժամանակի կորստից, ճանապարհային ոստիկանության հաշվառման քննական ստորաբաժանումներն էլ կբեռնաթափվեն։
© Sputnik / Andranik GhazaryanՄնացական Բիչախչյան
Мнацакан Бичахчян - Sputnik Արմենիա, 1920, 12.05.2025
Մնացական Բիչախչյան
Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետի խոսքով` գաղափարը նոր չէ, այն եղել է դեռ նույնականացման քարտերի համակարգի ներդրման ժամանակ, որոնց պետք է կցվեին նաև վարորդական վկայականի ու ավտոմեքենայի տեխանձնագրի տվյալները։ Հետևաբար Բիչախչյանը պատկան կառույցներին առաջարկում է թվայնացման չիրագործված գաղափարը ներդնել արդեն նոր նույնականացման քարտերի էլեկտրոնային պահուստներում։
«Եթե ես իմ տրանսպորտային միջոցով երթևեկում եմ ՀՀ տարածքում, կարող եմ ավելորդ ծախս չանել, չստանալ պլաստիկ քարտ։ Իսկ եթե պետք է իմ ավտոմեքենայով երկրից դուրս գամ, այդ ժամանակ նոր դիմեմ պլաստիկ վարորդական իրավունքի վկայական ու տեխանձնագիր ստանալու»,– պարզաբանում է ոստիկանության գնդապետը։
Նա ընդգծում է` եթե ոչ այսօր, ապա առաջիկայում, միևնույնն է, գալու է ժամանակը, երբ էլեկտրոնային փաստաթղթերն անխուսափելի են լինելու, հետևաբար գործընթացն օր առաջ սկսելը առաջին հերթին հենց պետությանն է անհրաժեշտ։
Բիչախչյանն իր առաջարկը կառավարությանն անձամբ ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նա բավարարվում է մամուլում և սոցիալական կայքերում դրա հրապարակմամբ` հույսով, որ այն կհետաքրքրի պատկան կառույցներին։
ՀՀ–ում կենսաչափական անձնագրերի գները կարող են փոխվել
Լրահոս
0