00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անձը այդ մետաղի կտորը կստանա փոստով. ՆԳՆ–ն թվայնացնում է մեքենայի առուվաճառքի համակարգը

© Sputnik / Asatur YesayantsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2025
Բաժանորդագրվել
Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ թվային լուծումներն արդեն պատրաստ են և առաջարկվում է կարգավորումները ուժի մեջ մտցնել 2025 թ. սեպտեմբերի 1–ից։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ–ում տրանսպորտային միջոցների առուվաճառքը, նվիրատվությունը, լիզինգը, համարանիշների ստացումը, հաշվառման վկայականները կթվայնացվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգյանը նշեց, որ տրանսպորտային միջոցի առուվաճառքի և նվիրատվության հիմքով մեքենայի սեփականության իրավունքի փոփոխման հետ կապված գործընթացների թվայնացումն էապես կթեթևացնի քաղաքացիների վիճակը։
«Սա նշանակում է, որ նախկինում մեր քաղաքացիները այս դեպքերում, երբ պայմանագիր էին կնքում` հաշվառման քննական ստորաբաժանումներ մի քանի անգամ այցելելով, ապա հիմա առաջարկում ենք թվային հարթակի միջոցով այդ ամենն իրականացնել։ Հարթակն ինքնաշխատ եղանակով կկատարի բոլոր անհրաժեշտ ստուգումները, կգեներացնի էլեկտրոնային պայմանագիր` էլեկտրոնային ստորագրությամբ։ Այնուհետեև, այս պայմանագիրը համակարգը կուղարկի գնորդին, որն իր հերթին, եթե համաձայնում է առաջարկված պայմաններին, ստորագրում է այս պայմանագիրը»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` թվային լուծումներն արդեն պատրաստ են և առաջարկվում է կարգավորումները ուժի մեջ մտցնել 2025 թ. սեպտեմբերի 1–ից։ Հարթակից կարող են օգտվել նաև ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։
Սարգսյանը նշեց, որ ՆԳՆ–ն այս պահին ծառայություն է մատուցում նաև որպես կադաստր` լիզինգից բխող պարտավորությունների, ինչպես նաև մեքենայի գրավադրման դեպքում նաև գրավի իրավունքի գրանցման համար։ Սա ևս, ըստ նրա` ենթադրում էր այցելություն հաշվառման քննական կենտրոններ, մինչդեռ նոր համակարգով այս գործարքները ևս կլինեն թվային հարթակի միջոցով` ինքնաշխատ տարբերակով։
Սարգսյանի խոսքով` այս երկու փոփոխությունները փոխկապակցված են ու առաջարկեց այս առաջակը ևս ուժի մեջ մտցնել 2025 թ. սեպտեմբերի 1–ից։
ՀՀ–ում ոստիկան կարող են դառնալ նաև 35 տարեկանից բարձր անձինք. հարյուրավոր թափուր տեղեր կան
Նախարարն անդրադարձավ նաև մեքենայի համարանիշների փոփոխությանը. եթե անձը տրանսպորտային միջոցի առուվաճառքից հետո չի ցանկանում պահպանել հին համարանիշը և ցանկանում է նորը ձեռքբերել, ապա ՆԳՆ–ն նրան առաջարկում է փոստային առաքման տարբերակը։
«Մենք առաջարկում ենք փոստային տարբերակով նոր համարանիշի առաքում, որպեսզի այս դեպքում ևս անձը չայցելի հաշվառման քննական կենտրոններ, և այդ մետաղի կտորը ստանա ու ամրացնի տրանսպորտային միջոցին»,– տեղեկացրեց Սարգսյանը։
Նա ավելացրեց, որ թվայնացումը վերաբերելու է նաև հաշվառման վկայականներին։
Լրահոս
0