https://arm.sputniknews.ru/20250513/patani-handisatesi-tatrvoni-tnoreni-zhamanakavvor-pashtvonakatar-e-nshanakvel-88906103.html
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Sputnik Արմենիա
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի արդեն նախկին տնօրեն Էմին Թորոսյանն իր պաշտոնավարումը դադարեցրել է մայիսի 13–ից: 13.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-13T20:23+0400
2025-05-13T20:23+0400
2025-05-13T20:23+0400
թատրոն
պատանի հանդիսատեսի թատրոն
տնօրեն
հայկ կոստանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1864/84/18648471_0:1:2048:1153_1920x0_80_0_0_184949691fb3538e4afc9578766314a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոռ Մարգարյանը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Էմին Թորոսյանը մայիսի 13–ից դադարեցնում է պաշտոնավարումը Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: Թորոսյանը թատրոնի տնօրեն էր նշանակվել 2019 թ. մայիսի 17–ին։Ինչ վերաբերում է Գոռ Մարգարյանին, ապա նա 2023 թվականից Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։Իր գրառման մեջ Կոստանյանը նաև նշել է, որ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում իրականացվելու է թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծվող մշակութային արտադրանքի՝ արդի պահանջներին համապատասխանեցման, պատանի հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթաց:Ըստ նրա` շենքի հիմնանորոգման և արդիականացման ամբողջական ծրագրի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ դրամ:Թատրոնի շենքի հիմնանորոգման ժամանակահատվածում քաղաքապետարանը նախատեսում է թատրոնի անձնակազմին գործուղել մարզային հյուրախաղերի՝ ապահովելով թատրոնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը: Սունդուկյանի անվան թատրոնը «Գոյի» իրավահաջորդ չի ճանաչվի. դատարանը որոշում է կայացրել«Մինչև տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը շուրջ 150 մլն դրամով, որից 100 մլն դրամ կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել աշխատակազմի աշխատավարձը: Եվս 50 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար»,– գրել է քաղաքապետի խոսնակը:Կոստանյանը նաև նշել է, որ թատրոնում իրականացվող փոփոխությունների առնչությամբ թատրոնի ստեղծագործական կազմը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնց քննարկման համար թատրոնի կոլեկտիվը մայիսի 12–ին, ժամը 15:00–ին հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ հանդիպման, սակայն չի եկել հանդիպման:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1864/84/18648471_0:0:2048:1536_1920x0_80_0_0_c4469b03ac2e04158c94baa9abf79917.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թատրոն, պատանի հանդիսատեսի թատրոն, տնօրեն, հայկ կոստանյան
թատրոն, պատանի հանդիսատեսի թատրոն, տնօրեն, հայկ կոստանյան
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի արդեն նախկին տնօրեն Էմին Թորոսյանն իր պաշտոնավարումը դադարեցրել է մայիսի 13–ից:
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գոռ Մարգարյանը։ Այդ մասին
«Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը»,– գրել է Կոստանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էմին Թորոսյանը մայիսի 13–ից դադարեցնում է պաշտոնավարումը Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: Թորոսյանը թատրոնի տնօրեն էր նշանակվել 2019 թ. մայիսի 17–ին։
Ինչ վերաբերում է Գոռ Մարգարյանին, ապա նա 2023 թվականից Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
Իր գրառման մեջ Կոստանյանը նաև նշել է, որ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում իրականացվելու է թատրոնի շենքային պայմանների բարելավման, տեխնիկական վերազինման, գեղարվեստական բովանդակության վերանայման և ստեղծվող մշակութային արտադրանքի՝ արդի պահանջներին համապատասխանեցման, պատանի հանդիսատեսին արվեստի և գրականության նոր նմուշների հետ ծանոթացման, թատերական ներկայացումների որակի բարելավման գործընթաց:
Ըստ նրա` շենքի հիմնանորոգման և արդիականացման ամբողջական ծրագրի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 2 մլրդ դրամ:
Թատրոնի շենքի հիմնանորոգման ժամանակահատվածում քաղաքապետարանը նախատեսում է թատրոնի անձնակազմին գործուղել մարզային հյուրախաղերի՝ ապահովելով թատրոնի անձնակազմի ծանրաբեռնվածությունը:
«Մինչև տարեվերջ նախատեսվում է մեծացնել թատրոնի սուբսիդավորումը շուրջ 150 մլն դրամով, որից 100 մլն դրամ կուղղվի աշխատավարձային ֆոնդի ավելացմանը, ինչը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել աշխատակազմի աշխատավարձը: Եվս 50 մլն դրամ նախատեսվում է հատկացնել նոր ծրագրերի և բեմադրությունների իրականացման համար»,– գրել է քաղաքապետի խոսնակը:
Կոստանյանը նաև նշել է, որ թատրոնում իրականացվող փոփոխությունների առնչությամբ թատրոնի ստեղծագործական կազմը բարձրաձայնել է մի շարք հարցեր, որոնց քննարկման համար թատրոնի կոլեկտիվը մայիսի 12–ին, ժամը 15:00–ին հրավիրվել է Երևանի քաղաքապետարան՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի հետ հանդիպման, սակայն չի եկել հանդիպման: