00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սունդուկյանի անվան թատրոնը «Գոյի» իրավահաջորդ չի ճանաչվի. դատարանը որոշում է կայացրել

© Sputnik / Asatur Yesayants«Գոյ» թատրոն
«Գոյ» թատրոն - Sputnik Արմենիա, 1920, 11.04.2025
Բաժանորդագրվել
«Գոյի» կառավարման խորհրդի նախագահը նշում է, որ սա հաղթանակ է իրենց համար, սակայն այնուամենայնիվ, իրենց պայքարը դեռ ավարտված չէ։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը վերադարձրել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը։ Այս մասին գրել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը 2024 թվականին որոշում է կայացրել, որ «Գոյ» թատրոնը պետք է միացվի Սունդուկյանի անվան թատրոնին։ Գերատեսչությունը որպես հիմք նշել էր, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը, բացի այդ, հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել, կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն: «Գոյի» ողջ անձնակազմը այդ ժամանակվանից դեմ է արտահայտվել այդ որոշմանը, նույնիսկ նստացույցեր արել։
Սարգիս Արզումանյանն ընդգծել է` դատարանի նույն որոշմամբ սահմանվել է, որ կարճման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։
«Սա նշանակում է՝ «Գոյ» թատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում, և սա հստակ հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի մասին։ Սունդուկյան թատրոնը փորձեց ճանաչվել «Գոյի» իրավահաջորդը, այսինքն՝ մեզ փոխարինել, բայց դատարանն ասաց՝ ոչ։ Սա հաղթանակ է ոչ միայն «Գոյ» թատրոնի, այլ նաև ողջ մշակութային համայնքի համար։ Նրա ստեղծագործական ու մշակութային ուղին չի կարող վերագրվել որևէ այլ կազմակերպության կամ պետական կառուցվածքի»,– գրել է Արզումանյանը։
Ռեժիսորը վստահեցրել է` այնուամենայնիվ, պայքարը դեռ ավարտված չէ, և առջևում է գործի բովանդակային քննությունը։
Սունդուկյանի թատրոնի տնօրենը «Գոյի» բանալին չտվեց. առճակատումը շարունակվում է
Լրահոս
0