https://arm.sputniknews.ru/20250513/hakakvorupcivon-kvomitei-nakhagahy-pndum-e-hamatarats-kalanavvorum-chka-88892357.html
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պնդում է՝ համատարած կալանավորում չկա
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պնդում է՝ համատարած կալանավորում չկա
Sputnik Արմենիա
Նահապետյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում, եթե կոմիտեն հիմնավորում չունի, ապա միջնորդություն չի ներկայացնում։ 13.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-13T16:15+0400
2025-05-13T16:15+0400
2025-05-13T16:34+0400
կալանավորել
կալանք
արթուր նահապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0d/88891122_0:0:1200:675_1920x0_80_0_0_59c4a0acc2e46eecc818c0cde319fa6e.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Հայաստանում համատարած կալանավորման դեպքեր չկան։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ արձագանքելով պատգամավորների դիտարկումներին խափանման միջոց կալանքի անհարկի կիրառման հետ կապված։Նախաքննության փուլում ընդհանուր 230 անձի վերաբերյալ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։Նրա խոսքով՝ յուրաքանչյուր վարույթով անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Պնդում է՝ եթե խափանման միջոց կալանքը կիրառելու հիմնավորում չկա, ապա միջնորդություն չի ներկայացվում։Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների բարձրաձայնած հնարավոր կոռուպցիոն դեպքերին, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հորը 1.5 մլրդ դրամի վարկ տրամադրելը կամ Հայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճը և այլն, ըստ Նահապետյանի՝ ինքնին բավարար հիմք չեն քրեաիրավական իմաստով ասելու, թե կա կոռուպցիա։«Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ և ներկաներ, կան գործող պաշտոնատար անձինք և պաշտոնից ազատված, որոնք օրենքի առաջ հավասար են և կրում են հավասար պատասխանատվություն թե նախկինում կատարած գործողությունների, թե անգործության համար»,- ասաց Նահապետյանը։ «Կրթությունը նորաձև է» նախաձեռնությունը կոռուպցիոն ձևերից մեկն է․ Արմենուհի ԿյուրեղյանՆա հորդորեց՝ հայտնի դարձած բոլոր դեպքերում գրավոր հաղորդում ներկայացնել կոմիտե․ խոստանում է՝ դեպքերից յուրաքանչյուրով համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն կիրականացվի։Հավելեց, որ վաղվանից կոմիտեում գործարկվելու է թեժ գիծ, ուստի բոլոր նրանք, ում հայտնի են դարձել կոռուպցիոն դեպքեր, կարող են բարձրաձայնել այդ մասին։Հիշեցնեք՝ այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի իրավապահ մարմինները չափազանց հաճախ են կալանքը կիրառում որպես խափանման միջոց՝ չարաշահելով այդ ինստիտուտը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0d/88891122_108:0:1008:675_1920x0_80_0_0_e8e68b0733fe2a61f18a757937c4ae77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանավորել, կալանք, արթուր նահապետյան
կալանավորել, կալանք, արթուր նահապետյան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պնդում է՝ համատարած կալանավորում չկա
16:15 13.05.2025 (Թարմացված է: 16:34 13.05.2025) Նահապետյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում է ցուցաբերվում, եթե կոմիտեն հիմնավորում չունի, ապա միջնորդություն չի ներկայացնում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Հայաստանում համատարած կալանավորման դեպքեր չկան։ Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ արձագանքելով պատգամավորների դիտարկումներին խափանման միջոց կալանքի անհարկի կիրառման հետ կապված։
«Ունեցել ենք ձերբակալված 435 անձ (2024 թ.-խմբ), որոնցից ընդամենը 148-ով է միջնորդություն է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այդ 148-ից ընդամենը 84-ն են բավարարվել, այսինքն՝ շուրջ 56 տոկոսը, սա նշանակում է, որ շուրջ կեսը մերժվել է»,- նշեց Նահապետյանը։
Նախաքննության փուլում ընդհանուր 230 անձի վերաբերյալ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր վարույթով անհատական մոտեցում է ցուցաբերվում։ Պնդում է՝ եթե խափանման միջոց կալանքը կիրառելու հիմնավորում չկա, ապա միջնորդություն չի ներկայացվում։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորների բարձրաձայնած հնարավոր կոռուպցիոն դեպքերին, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա հորը 1.5 մլրդ դրամի վարկ տրամադրելը կամ Հայկ Կոնջորյանի կնոջ կարիերայի թռիչքաձև աճը և այլն, ըստ Նահապետյանի՝ ինքնին բավարար հիմք չեն քրեաիրավական իմաստով ասելու, թե կա կոռուպցիա։
«Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ և ներկաներ, կան գործող պաշտոնատար անձինք և պաշտոնից ազատված, որոնք օրենքի առաջ հավասար են և կրում են հավասար պատասխանատվություն թե նախկինում կատարած գործողությունների, թե անգործության համար»,- ասաց Նահապետյանը։
Նա հորդորեց՝ հայտնի դարձած բոլոր դեպքերում գրավոր հաղորդում ներկայացնել կոմիտե․ խոստանում է՝ դեպքերից յուրաքանչյուրով համակողմանի և օբյեկտիվ նախաքննություն կիրականացվի։
Հավելեց, որ վաղվանից կոմիտեում գործարկվելու է թեժ գիծ, ուստի բոլոր նրանք, ում հայտնի են դարձել կոռուպցիոն դեպքեր, կարող են բարձրաձայնել այդ մասին։
Հիշեցնեք՝ այսօր ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր
Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի իրավապահ մարմինները չափազանց հաճախ են կալանքը կիրառում որպես խափանման միջոց՝ չարաշահելով այդ ինստիտուտը։