https://arm.sputniknews.ru/20250511/hh-n-voghjunum-e-hndkastani-ev-pakistani-mijev-dzerq-bervats-pvokhymbrnumy---88831989.html
ՀՀ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք բերված փոխըմբռնումը
ՀՀ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք բերված փոխըմբռնումը
Sputnik Արմենիա
Պակիստանի և Հնդկաստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրենների միջև զրույցից հետո կողմերը համաձայնել են անհապաղ դադարեցնել բոլոր հրետակոծությունները և... 11.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-11T11:58+0400
2025-05-11T11:58+0400
2025-05-11T12:04+0400
հնդկաստան
պակիստան
հայաստան
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/236/45/2364508_0:62:1600:962_1920x0_80_0_0_34273ef18c2e5fa23e194c9e78586197.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք բերված փոխըմբռնումը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի X–ի էջում արված գրառման մեջ։«Երկխոսությունը կարևոր է, հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանային խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային ջանքերը նույնպես նշանակալի են, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ն»,–ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:Ավելի վաղ հայտնել էինք, որ Պակիստանի և Հնդկաստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրենների միջև զրույցից հետո կողմերը համաձայնել են անհապաղ դադարեցնել բոլոր հրետակոծությունները և ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում մայիսի 10–ին ժամը 17:00-ից սկսած։Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:Geo հեռուստաալիքն այսօր հաղորդել էր, որ Իսլամաբադը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Նյու Դելիի դեմ: Այնուհետև Հնդկաստանի զինված ուժերը հայտնել են, որ հետ են մղել ԱԹՍ-ների, հեռահար զենքի, կամիկաձե ԱԹՍ–ների և կործանիչների կիրառմամբ հարձակումը:Հնդկաստանի ԱԳՆ–ն Պակիստանին մեղադրում է հրադադարի խախտման մեջ
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/236/45/2364508_118:0:1482:1023_1920x0_80_0_0_86e8f9a0c24c2b265f8a8209c6df9885.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, պակիստան, հայաստան, հրադադար
հնդկաստան, պակիստան, հայաստան, հրադադար
ՀՀ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք բերված փոխըմբռնումը
11:58 11.05.2025 (Թարմացված է: 12:04 11.05.2025) Պակիստանի և Հնդկաստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրենների միջև զրույցից հետո կողմերը համաձայնել են անհապաղ դադարեցնել բոլոր հրետակոծությունները և ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում մայիսի 10–ին ժամը 17:00-ից սկսած։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք բերված փոխըմբռնումը։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի X–ի էջում արված գրառման մեջ։
«Երկխոսությունը կարևոր է, հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանային խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային ջանքերը նույնպես նշանակալի են, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ-ն»,–ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պակիստանի և Հնդկաստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրենների միջև զրույցից հետո կողմերը համաձայնել են անհապաղ դադարեցնել բոլոր հրետակոծությունները և ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում մայիսի 10–ին ժամը 17:00-ից սկսած։
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում
մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Geo հեռուստաալիքն այսօր հաղորդել էր, որ
Իսլամաբադը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Նյու Դելիի դեմ: Այնուհետև Հնդկաստանի զինված ուժերը հայտնել են, որ հետ են մղել ԱԹՍ-ների, հեռահար զենքի, կամիկաձե ԱԹՍ–ների և կործանիչների կիրառմամբ հարձակումը: