https://arm.sputniknews.ru/20250510/pakistany-hajtararel-e-hndkastani-dem-lajnatsaval-gvortsvoghutjan-masin-88810089.html
Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ գործողության մասին
Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ գործողության մասին
Sputnik Արմենիա
Պակիստանի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է «BrahMos» հրթիռային պահեստը։ Հրթիռային հարվածներ են հասցվել։ 10.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-10T10:10+0400
2025-05-10T10:10+0400
2025-05-10T10:27+0400
հնդկաստան
պակիստան
պատերազմ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0a/88808169_6:0:1153:645_1920x0_80_0_0_b0c1c454182dcf1136e25b9fbbc96945.jpg
Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ «Բանյան-ուլ-Մարսուս» լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդում է Geo-ն՝ հղում անելով երկրի անվտանգության մարմիններին։Պակիստանի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է «BrahMos» հրթիռային պահեստը։ Հրթիռային հարվածներ են հասցվել։Հնդկաստանի ՊՆ–ն Պակիստանին մեղադրել է թուրքական անօդաչուներ օգտագործելու մեջՀնդկաստանը հակահարված է տվել։ Սահմանին կրակոցներ են եղել։Հնդկական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, գրում են, որ Հնդկաստանի բանակն այսօր առավոտյան հետ է մղել Պակիստանի կողմից նոր հարձակումը։Նշվում է, որ Պակիստանը հնդկական ռազմական բազաների վրա հարձակվում է անօդաչու թռչող սարքերով, հեռահար զենքերով, կամիկաձեներով և կործանիչներով։Պակիստանի ուժերը թիրախավորել են նաև բժշկական հաստատություններ և դպրոցներ։Հնդկաստանի ԶՈւ–ն նշում է, որ Պակիստանի կողմից Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու բացահայտ փորձն անընդունելի է։Իրանի ԱԳՆ-ն մտահոգված է Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրմամբԻր հերթին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի թևի հրամանատար (համարժեք է մայորի կոչման) Վիոմիկա Սինգհը հայտարարել է, որ Պակիստանը զորքեր է տեղափոխում սահման, ինչը վկայում է հարձակողական մտադրությունների մասին՝ հետագա սրման նպատակով։«Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջխաղացման տարածքներ, ինչը վկայում է իրավիճակի հետագա սրման հարձակողական մտադրության մասին: Հնդկաստանի զինված ուժերը շարունակում են մնալ բարձր մարտական պատրաստվածության վիճակում: Բոլոր թշնամական գործողություններին արդյունավետորեն հակազդել են և համապատասխանաբար արձագանքել», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:Բանակի խոսնակը հայտարարել է, որ Հնդկաստանի զինված ուժերը վերահաստատում են իրենց հանձնառությունը լարվածության թուլացմանը՝ պայմանով, որ Պակիստանի զինված ուժերը նույնպես կձեռնարկեն նույնը։Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Разрушения в Джамму и Кашмире в результате атаки Пакистана
Sputnik Արմենիա
Разрушения в Джамму и Кашмире в результате атаки Пакистана
2025-05-10T10:10+0400
true
PT0M57S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0a/88808169_150:0:1010:645_1920x0_80_0_0_de1592c2638c16e04d8faf885e6ecf59.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, պակիստան, պատերազմ, տեսանյութեր, տեսանյութ, видео
հնդկաստան, պակիստան, պատերազմ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ գործողության մասին
10:10 10.05.2025 (Թարմացված է: 10:27 10.05.2025) Պակիստանի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է «BrahMos» հրթիռային պահեստը։ Հրթիռային հարվածներ են հասցվել։
Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ «Բանյան-ուլ-Մարսուս» լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդում է Geo-ն՝ հղում անելով երկրի անվտանգության մարմիններին։
Պակիստանի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է «BrahMos» հրթիռային պահեստը։ Հրթիռային հարվածներ են հասցվել։
Հնդկաստանը հակահարված է տվել։ Սահմանին կրակոցներ են եղել։
Հնդկական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, գրում են, որ Հնդկաստանի բանակն այսօր առավոտյան հետ է մղել Պակիստանի կողմից նոր հարձակումը։
«Պակիստանից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի կիրառմամբ հարձակումը շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով: Այսօր առավոտյան ժամը 5-ին Ամրիտսարի երկնքում նկատվել են մի քանի թշնամական անօդաչու թռչող սարքեր: Դրանք անմիջապես ոչնչացվել են մեր ՀՕՊ ուժերի կողմից», - ասվում է Հնդկաստանի զինված ուժերի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Պակիստանը հնդկական ռազմական բազաների վրա հարձակվում է անօդաչու թռչող սարքերով, հեռահար զենքերով, կամիկաձեներով և կործանիչներով։
Պակիստանի ուժերը թիրախավորել են նաև բժշկական հաստատություններ և դպրոցներ։
Հնդկաստանի ԶՈւ–ն նշում է, որ Պակիստանի կողմից Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու բացահայտ փորձն անընդունելի է։
Իր հերթին Հնդկաստանի ռազմաօդային ուժերի թևի հրամանատար (համարժեք է մայորի կոչման) Վիոմիկա Սինգհը հայտարարել է, որ Պակիստանը զորքեր է տեղափոխում սահման, ինչը վկայում է հարձակողական մտադրությունների մասին՝ հետագա սրման նպատակով։
«Պակիստանն իր զորքերը տեղափոխում է առաջխաղացման տարածքներ, ինչը վկայում է իրավիճակի հետագա սրման հարձակողական մտադրության մասին: Հնդկաստանի զինված ուժերը շարունակում են մնալ բարձր մարտական պատրաստվածության վիճակում: Բոլոր թշնամական գործողություններին արդյունավետորեն հակազդել են և համապատասխանաբար արձագանքել», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Բանակի խոսնակը հայտարարել է, որ Հնդկաստանի զինված ուժերը վերահաստատում են իրենց հանձնառությունը լարվածության թուլացմանը՝ պայմանով, որ Պակիստանի զինված ուժերը նույնպես կձեռնարկեն նույնը։
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում
մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին: