00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Սինդուր» գործողություն. Հնդկաստանն այս գիշեր հարվածներ է հասցրել Պակիստանին

Բաժանորդագրվել
Հնդկական կողմը հայտնում է, որ Պակիստանի տարածքում 12 ահաբեկիչ է չեզոքացվել։
Հնդկաստանն այս գիշեր հարվածներ է հասցրել Պակիստանի 4 թիրախի և Քաշմիրի 5 թիրախի։ Տեղեկությունը հայտնում է ANI գործակալությունը:
Ըստ հնդկական պաշտոնական աղբյուրների` Նյու Դելին ՌԴ-ին, Մեծ Բրիտանիային, ԱՄԷ-ին, Սաուդյան Արաբիային և ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ «Սինդուր» գործողություն է սկսում։
Հնդկական «News 18» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Պակիստանում ահաբեկիչների ճամբարների ուղղությամբ հասցված հարվածների հետևանքով 12 ահաբեկիչ է չեզոքացվել, 55-ը` վնասվածքներ ստացել:
Պակիստանը հայտարարել է, որ 5 հնդկական ինքնաթիռ է խոցել։ Երկու կողմերն էլ հայտնում են սահմանազատման գծում փոխհրաձգության ժամանակ հակառակորդի «ծանր կորուստների» մասին։
Պակիստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ երկիրն իրավունք ունի ամբողջ ուժով պատասխանելու Հնդկաստանի հարվածներին: Միևնույն ժամանակ Իսլամաբադում նշել են, որ պատրաստ են դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Նյու Դելին նահանջի: Հնդկաստանի վարչապետը շտապ հավաքել է անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովի անդամներին և բոլոր կուսակցությունների առաջնորդներին։
Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։
Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը, անցանկալի անձ է հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող «Աթթարի» առանցքային անցակետը:
Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագրի գործողությունը, իսկ կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և ապրիլի 27-ից չեղարկել ավելի վաղ տրամադրվածները:
Լրահոս
0