https://arm.sputniknews.ru/20250507/irani-agn-n-mtahvogvats-e-hndkastani-ev-pakistani-mijev-iravitshaki-srmamb-88710614.html
Իրանի ԱԳՆ-ն մտահոգված է Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրմամբ
Իրանի ԱԳՆ-ն մտահոգված է Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրմամբ
Sputnik Արմենիա
Բաղային նաև հույս է հայտնել, որ Հնդկաստանն ու Պակիստանը լարվածության թուլացմանն ուղղված քայլեր կանեն և կկանխեն իրավիճակի վատթարացումը: 07.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-07T20:56+0400
2025-05-07T20:56+0400
2025-05-07T20:57+0400
իսմայիլ բաղայի
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:801:451_1920x0_80_0_0_9487b083c6eef07a9f669e5e4d5c8bf8.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի լարման կապակցությամբ և երկու երկրներին զսպվածության կոչ է արել, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն:Բաղաին նաև հույս է հայտնել, որ Հնդկաստանը և Պակիստանը լարվածութայան նվազեցմանն ուղղված քայլ կանեն, կկանխեն իրավիճակի հետագա սրացումը և կկանխեն երրորդ երկրների, «հատկապես իսրայելական ռեժիմի կողմից» իրավիճակի չարաշահումը։Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ:Զոհվել է 26 պակիստանցի, ևս 46-ը վիրավորվել են։ Հնդկական կողմն էլ հայտնել է 10 զոհի և 48 վիրավորի մասինԼարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում:
իրանի իսլամական հանրապետություն
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0d/87772140_0:0:743:557_1920x0_80_0_0_fa3de688662c8987c35686054f6763b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, հնդկաստան, պակիստան
իսմայիլ բաղայի, իրանի իսլամական հանրապետություն, հնդկաստան, պակիստան
Իրանի ԱԳՆ-ն մտահոգված է Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրմամբ
20:56 07.05.2025 (Թարմացված է: 20:57 07.05.2025) Բաղային նաև հույս է հայտնել, որ Հնդկաստանն ու Պակիստանը լարվածության թուլացմանն ուղղված քայլեր կանեն և կկանխեն իրավիճակի վատթարացումը:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի լարման կապակցությամբ և երկու երկրներին զսպվածության կոչ է արել, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն:
«Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, լուրջ մտահոգություն հայտնելով Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրման կապակցությամբ, երկու կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Բաղաին նաև հույս է հայտնել, որ Հնդկաստանը և Պակիստանը լարվածութայան նվազեցմանն ուղղված քայլ կանեն, կկանխեն իրավիճակի հետագա սրացումը և կկանխեն երրորդ երկրների, «հատկապես իսրայելական ռեժիմի կողմից» իրավիճակի չարաշահումը։
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը
Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ:
Զոհվել է 26 պակիստանցի, ևս 46-ը վիրավորվել են։ Հնդկական կողմն էլ հայտնել է 10 զոհի և 48 վիրավորի մասին
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում
մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում: