https://arm.sputniknews.ru/20250510/hndkastani-artaqin-gvortseri-nakhararutjuny-pakistanin-meghadrum-e-hradadari-khakhtman-mej-88827515.html
Հնդկաստանի ԱԳՆ–ն Պակիստանին մեղադրում է հրադադարի խախտման մեջ
Հնդկաստանի ԱԳՆ–ն Պակիստանին մեղադրում է հրադադարի խախտման մեջ
Sputnik Արմենիա
Հնդկաստանի զինված ուժերին հանձնարարվել է վճռականորեն արձագանքել միջազգային սահմանի երկայնքով սահմանային խախտման ցանկացած դեպքի։ 10.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-10T22:10+0400
2025-05-10T22:10+0400
2025-05-10T22:11+0400
տեսանյութեր
տեսանյութ
պակիստան
հնդկաստան
հրադադար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0a/88825484_0:0:1129:635_1920x0_80_0_0_9f1810c745d03a80f84757fadb341345.jpg
Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը, և հնդկական բանակը պատասխան միջոցներ է ձեռնարկում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիկրամ Միսրին։Միսրին հավելել է, որ Հնդկաստանի զինված ուժերին հանձնարարվել է վճռականորեն արձագանքել միջազգային սահմանի երկայնքով սահմանային խախտման ցանկացած դեպքի։Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնության են եկել հրադադարի շուրջԱվելի վաղ հնդիկ դիվանագետը հայտնել էր, որ Պակիստանի և Հնդկաստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրենների միջև զրույցից հետո կողմերը համաձայնել են անհապաղ դադարեցնել բոլոր հրետակոծությունները և ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում մայիսի 10–ին ժամը 17:00-ից սկսած։Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:Geo հեռուստաալիքն այսօր հաղորդել էր, որ Իսլամաբադը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Նյու Դելիի դեմ: Այնուհետև Հնդկաստանի զինված ուժերը հայտնել են, որ հետ են մղել ԱԹՍ-ների, հեռահար զենքի, կամիկաձե ԱԹՍ–ների և կործանիչների կիրառմամբ հարձակումը:
պակիստան
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0a/88825484_54:0:901:635_1920x0_80_0_0_c6aa1557e2c6ee5ec306d9be0ab129df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, պակիստան, հնդկաստան, հրադադար, видео
տեսանյութեր, տեսանյութ, պակիստան, հնդկաստան, հրադադար, видео
Հնդկաստանի ԱԳՆ–ն Պակիստանին մեղադրում է հրադադարի խախտման մեջ
22:10 10.05.2025 (Թարմացված է: 22:11 10.05.2025) Հնդկաստանի զինված ուժերին հանձնարարվել է վճռականորեն արձագանքել միջազգային սահմանի երկայնքով սահմանային խախտման ցանկացած դեպքի։
Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը, և հնդկական բանակը պատասխան միջոցներ է ձեռնարկում: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիկրամ Միսրին։
«Վերջին երկու ժամվա ընթացքում Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրենների միջև այսօր երեկոյան ձեռք բերված փոխըմբռնման խախտումներ են եղել։ Հնդկաստանի զինված ուժերը համապատասխանաբար արձագանքում են այս խախտումներին, և մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ խախտումներին։ Մենք կոչ ենք անում Պակիստանին ձեռնարկել համապատասխան քայլեր՝ իրավիճակը լուրջ ու պատասխանատու կերպով ընդունելու համար», - ասել է նա երեկոյան կարճ ելույթում։
Միսրին հավելել է, որ Հնդկաստանի զինված ուժերին հանձնարարվել է վճռականորեն արձագանքել միջազգային սահմանի երկայնքով սահմանային խախտման ցանկացած դեպքի։
Ավելի վաղ հնդիկ դիվանագետը հայտնել էր, որ Պակիստանի և Հնդկաստանի ռազմական գործողությունների գլխավոր տնօրենների միջև զրույցից հետո կողմերը համաձայնել են անհապաղ դադարեցնել բոլոր հրետակոծությունները և ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում մայիսի 10–ին ժամը 17:00-ից սկսած։
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում
մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Geo հեռուստաալիքն այսօր հաղորդել էր, որ
Իսլամաբադը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Նյու Դելիի դեմ: Այնուհետև Հնդկաստանի զինված ուժերը հայտնել են, որ հետ են մղել ԱԹՍ-ների, հեռահար զենքի, կամիկաձե ԱԹՍ–ների և կործանիչների կիրառմամբ հարձակումը: