https://arm.sputniknews.ru/20250510/adrbejancinery-dardzjal-krakel-en-khnatsakhi-ughghutjamb-vnasvel-e-bnakeli-tan-taniq-hh-pn-88808337.html
Ադրբեջանցիները դարձյալ կրակել են Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիք. ՀՀ ՊՆ
Ադրբեջանցիները դարձյալ կրակել են Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիք. ՀՀ ՊՆ
Sputnik Արմենիա
Տուժածներ չկան: 10.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-10T09:34+0400
2025-05-10T09:34+0400
2025-05-10T09:46+0400
կրակոց
սյունիք
խնածախ
հհ պաշտպանության նախարարություն (պն)
տուն
տանիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0a/88808654_0:288:800:738_1920x0_80_0_0_30b8a7ae72af972a46a82dcde3789dd9.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ադրբեջանցիները դարձյալ կրակել են Խնածախի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։«Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։Հաղորդվում է, որ տուժածներ չկան: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։Ապրիլի 5-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժի կողմից մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:Դրանից հետո` ապրիլի 13-ին, ժամը 22:20-ի սահմաններում նույպես Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, իսկ մայիսի 7–ի կրակոցներից գյուղում բնակելի տան տանիք էր վնասվել։
սյունիք
խնածախ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0a/88808654_0:213:800:813_1920x0_80_0_0_a45938cba742f5fc0e034ca6cddaf6d4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրակոց, սյունիք, խնածախ, հհ պաշտպանության նախարարություն (պն), տուն, տանիք
կրակոց, սյունիք, խնածախ, հհ պաշտպանության նախարարություն (պն), տուն, տանիք
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ադրբեջանցիները դարձյալ կրակել են Խնածախի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մայիսի 9-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան տանիքը»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ տուժածներ չկան:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մարտի 31-ին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։
Ապրիլի 5-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժի կողմից մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Դրանից հետո` ապրիլի 13-ին, ժամը 22:20-ի սահմաններում նույպես Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները
կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը, իսկ մայիսի 7–ի կրակոցներից գյուղում
բնակելի տան տանիք էր վնասվել։