https://arm.sputniknews.ru/20250414/adrbejani-zun-krak-e-bacel-khnatsakhi-ughghutjamb-vnasvel-e-gjughi-mshakujti-tun-hh-pn-87792918.html
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է գյուղի մշակույթի տունը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է գյուղի մշակույթի տունը. ՀՀ ՊՆ
Sputnik Արմենիա
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային... 14.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-14T12:47+0400
2025-04-14T12:47+0400
2025-04-14T13:17+0400
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020
հայ-ադրբեջանական
խնածախ
մշակույթ
մշակույթի տուն
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87793113_0:370:960:910_1920x0_80_0_0_cd3f884ac73c1615469e3a0f8329eb93.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական զինուժը դարձյալ կրակել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ՊՆ–ից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։Ապրիլի 5-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժի կողմից մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
խնածախ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87793113_0:280:960:1000_1920x0_80_0_0_b63bb5d1ddb4ade7c5ece8ddc224fe81.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, հայ-ադրբեջանական, խնածախ, մշակույթ , մշակույթի տուն, կրակոց
ադրբեջանական ագրեսիան հայաստանի դեմ - 2020, հայ-ադրբեջանական, խնածախ, մշակույթ , մշակույթի տուն, կրակոց
Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, վնասվել է գյուղի մշակույթի տունը. ՀՀ ՊՆ
12:47 14.04.2025 (Թարմացված է: 13:17 14.04.2025) Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ադրբեջանական զինուժը դարձյալ կրակել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
ՊՆ–ից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մարտի 31-ին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։
Ապրիլի 5-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժի կողմից մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ: