https://arm.sputniknews.ru/20250509/adrbejani-hajtararats-sahmanajin-khakhtumneri-masvov-hajastany-hetaqnnutjun-e-arel-akhq-88764055.html
Ադրբեջանի հայտարարած սահմանային խախտումների մասով Հայաստանը հետաքննություն է արել․ ԱԽՔ
Ադրբեջանի հայտարարած սահմանային խախտումների մասով Հայաստանը հետաքննություն է արել․ ԱԽՔ
Sputnik Արմենիա
Գրիգորյանի խոսքով՝ դիվանագիտական խողովակներով Հայաստանն Ադրբեջանին խնդրել էր տվյալներ տրամադրել իր կողմից հայտարարվող խախտումների մասին։ 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T09:40+0400
2025-05-09T09:40+0400
2025-05-09T10:06+0400
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սահման
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
արմեն գրիգորյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88762632_0:84:1600:984_1920x0_80_0_0_5ea5f2b11db9df7470f93d010baa6088.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանը հետաքննություն է կատարել Ադրեջանի կողմից հայտարարվող հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ և փոխանցել Ադրբեջանին։ Պարզվել է, որ ընդհանուր առմամբ` նման խախտումներ չկան։ Այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ՀՀ ԱԽ քարտուղարը հավելեց, որ Հայաստանն էլ տվյալներ է փոխանցել Ադրբեջանին այն խախտումների վերաբերյալ, որոնց մասին Հայաստանն է հայտարարում, և ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ։Լրագրողները նաև ԱԽ քարտուղարին խնդրեցին նշել, թե որն է իր՝ Հաղթանակի զբոսայգի այցելելու նպատակն ու օրվա ուղերձը։ Գրիգորյանը նշեց՝ եկել է հարգելու այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար։Լրագրողներից մեկը նկատեց՝ նախկինում այս օրը նաև գալիս էին հարգելու Արցախյան պատերազմում և Շուշիի ազատագրման համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը, հիմա ի՞նչ է փոխվել։Խնածախի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել«Նաև իրենց հիշատակը հարգելու»,- ի պատասխան ասաց Գրիգորյանը։«Ինչ-որ կաշկանդում կա՞, ինչու՞ չեք հայտարարում այդ մասին»,- հարց ուղղեց լրագրողը, որը, ըստ էության, անպատասխան մնաց։Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Սյունիքի մարզից բացի պարբերաբար կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանային գյուղերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը մինչև օրս չի արձագանքել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88762632_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9309758a658b8e5e1b8fbdfaf5a956d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, արմեն գրիգորյան
հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սահման, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում, արմեն գրիգորյան
Ադրբեջանի հայտարարած սահմանային խախտումների մասով Հայաստանը հետաքննություն է արել․ ԱԽՔ
09:40 09.05.2025 (Թարմացված է: 10:06 09.05.2025) Գրիգորյանի խոսքով՝ դիվանագիտական խողովակներով Հայաստանն Ադրբեջանին խնդրել էր տվյալներ տրամադրել իր կողմից հայտարարվող խախտումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանը հետաքննություն է կատարել Ադրեջանի կողմից հայտարարվող հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ և փոխանցել Ադրբեջանին։ Պարզվել է, որ ընդհանուր առմամբ` նման խախտումներ չկան։ Այսօր Հաղթանակի այգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով տվյալներ տրամադրել հրադադարի խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է։ Դրանց մասին Հայաստանը հետաքննություն է կատարել և փոխանցել է Ադրբեջանին»,- ասաց Գրիգորյանը։
ՀՀ ԱԽ քարտուղարը հավելեց, որ Հայաստանն էլ տվյալներ է փոխանցել Ադրբեջանին այն խախտումների վերաբերյալ, որոնց մասին Հայաստանն է հայտարարում, և ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ։
Լրագրողները նաև ԱԽ քարտուղարին խնդրեցին նշել, թե որն է իր՝ Հաղթանակի զբոսայգի այցելելու նպատակն ու օրվա ուղերձը։ Գրիգորյանը նշեց՝ եկել է հարգելու այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար։
Լրագրողներից մեկը նկատեց՝ նախկինում այս օրը նաև գալիս էին հարգելու Արցախյան պատերազմում և Շուշիի ազատագրման համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը, հիմա ի՞նչ է փոխվել։
«Նաև իրենց հիշատակը հարգելու»,- ի պատասխան ասաց Գրիգորյանը։
«Ինչ-որ կաշկանդում կա՞, ինչու՞ չեք հայտարարում այդ մասին»,- հարց ուղղեց լրագրողը, որը, ըստ էության, անպատասխան մնաց։
Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և
Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։
Սյունիքի մարզից բացի պարբերաբար կրակոցներ են լսվում նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանային գյուղերում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին Ադրբեջանը մինչև օրս չի արձագանքել։