https://arm.sputniknews.ru/20250507/rusastany-hndkastanin-ev-pakistanin-zspvatsutjan-kvoch-e-anum-peskvov-88699074.html
Ռուսաստանը Հնդկաստանին և Պակիստանին զսպվածության կոչ է անում. Պեսկով
Ռուսաստանը Հնդկաստանին և Պակիստանին զսպվածության կոչ է անում. Պեսկով
Sputnik Արմենիա
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը: 07.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-07T16:23+0400
2025-05-07T16:23+0400
2025-05-07T16:23+0400
պակիստան
հնդկաստան
ռուսաստան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88672007_0:0:1024:576_1920x0_80_0_0_62e0ab081bbaac15809fb6258d3b657e.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ:Զոհվել է 26 պակիստանցի, ևս 46-ը վիրավորվել են։ Հնդկական կողմն էլ հայտնել է 10 զոհի և 48 վիրավորի մասինԼարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում:
պակիստան
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/07/88672007_128:0:896:576_1920x0_80_0_0_a0d3a2c108176ba062fd945156b4f9bc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, հնդկաստան, ռուսաստան, դմիտրի պեսկով
պակիստան, հնդկաստան, ռուսաստան, դմիտրի պեսկով
Ռուսաստանը Հնդկաստանին և Պակիստանին զսպվածության կոչ է անում. Պեսկով
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրումը լուրջ մտահոգություն է առաջացնում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, սա չափազանց մեծ մտահոգության առիթ է, և մենք երկու կողմերին զսպվածության, բոլոր տարաձայնությունները շուտափույթ կերպով՝ բանակցային մեթոդներով կարգավորելու կոչ ենք անում», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև իրավիճակի սրումը:
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը
Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ:
Զոհվել է 26 պակիստանցի, ևս 46-ը վիրավորվել են։ Հնդկական կողմն էլ հայտնել է 10 զոհի և 48 վիրավորի մասին
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում
մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում: