00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:23
3 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Генеральный план "Ост": мифы и реальность
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Переселенческий проект нацистов: геноцид по-немецки
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նույնիսկ ՀՀ–ն պատրաստ չէ հրաժարվել նման օգուտներից. փորձագետը՝ ԵԱՏՄ շուկայի մասին

© Sputnik / Asatur YesayantsԵԱՏՄ երկրների դրոշներ
ԵԱՏՄ երկրների դրոշներ - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2025
ԵԱՏՄ երկրների դրոշներ
Բաժանորդագրվել
Փորձագետի խոսքով՝ ԵԱՏՄ-ում շատ բարդ, լարված աշխատանք է ընթանում այդ տարածաշրջանային տնտեսական միավորման ներուժն առավել արդյունավետ օգտագործելու համար։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքի մեծ շուկան մեծ հնարավորություններ է ընձեռում միավորման մասնակից երկրների բիզնեսին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Տաշքենդի «Ma'no» հետազոտական նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Բախտիոր Էրգաշևը։
Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ ստեղծումից օգուտներ է ստացել ոչ միայն Ռուսաստանը՝ որպես այդ միավորման համակարգաստեղծ երկիր, այլև մյուս մասնակիցները, մասնավորապես՝ Բելառուսն ու Ղրղզստանը։
«Նույնիսկ Հայաստանը, որը հիմա որոշակի քաղաքական հակասություններ ունի ԵԱՏՄ որոշ երկրների հետ, ասում է, որ պատրաստ չէ հրաժարվել միավորման շրջանակում համագործակցության օգուտներից»,- նշել է Էրգաշևը:
Փորձագետի խոսքով` այսօր ԵԱՏՄ–ի շրջանակում շատ դժվար, երկար, լարված, որոշակի կոնֆլիկտներով աշխատանք է ընթանում այդ տնտեսական միավորման ներուժն ավելի արդյունավետ օգտագործելու համար:
Էրգաշևի կարծիքով՝ ԵԱՏՄ-ն բազմաբևեռ աշխարհի պայմաններում պատասխանում է տարածաշրջանային արդյունավետ միավորումներ ձևավորելու պահանջին։
«Բազմաբևեռ աշխարհի ձևավորման, գլոբալիզացիայի, պրոտեկցիոնիզմի ուժեղացման դարաշրջանում ԵԱՏՄ-ն նման տարածաշրջանային տնտեսական միավորումների ձևավորման և արդյունավետ գործունեության պահանջ կա»,-ասել է նա՝ պատասխանելով այսօրվա տնտեսության պայմաններում ԵԱՏՄ դերի մասին հարցին:
Մայիսին ԵԱՏՄ-ն նշում է իր ստեղծման 10-ամյակը։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, անցած տասնամյակում ԵԱՏՄ-ում բարենպաստ միջավայր է ստեղծվել առևտրի զարգացման, փոխգործակցության և միավորման բազային փաստաթղթերում ամրագրված չորս ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի ազատության իրացման համար:
Հիշեցնենք` հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց արևմտամետ ուժերի օրենսդրական նախաձեռնությանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշումը բառի բուն իմաստով ԵՄ անդամակցություն չի նշանակում. անդամակցության հարցը պետք է որոշվի հանրաքվեով, մինչ այդ Հայաստանը դեռ որոշակի գործողությունների ճանապարհային քարտեզ պետք է մշակի։ Ավելի ուշ նա հայտարարեց, որ Հայաստանն իրեն վատ չի զգում ԵԱՏՄ-ում, շահագրգռված է Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցում, սակայն մյուս կողմից չի կարող չնկատել ժողովրդի առնվազն որոշակի ու շատ շոշափելի հատվածների ձգտումները` ՀՀ ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Կրեմլում հայտարարեցին, որ անհնար է միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության և ԵՄ անդամ: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Եվրամիությունն ու Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) անհամատեղելի են, Ռուսաստանը օրինագծի քննարկումը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու սկիզբ, և Հայաստանի որոշումը նա համեմատեց «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Հայաստանի ԱԺ–ն մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 27-ին հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով փոխբացառում են միմյանց։
Լրահոս
0