00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Գայանե Շահնազարյան
Փոշին քամուց օդ է բարձրանում քաղաքաշինական խնդիրների պատճառով. Գայանե Շահնազարյան
09:20
8 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Գայանե Շահնազարյան
Փոշին քամուց օդ է բարձրանում քաղաքաշինական խնդիրների պատճառով. Գայանե Շահնազարյան
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով 26 պակիստանցի է զոհվել. «Reuters»

© Getty Images / AnadoluՊակիստան
Պակիստան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2025
Բաժանորդագրվել
Հնդկաստանը հայտնում է պակիստանցի ահաբեկիչների ոչնչացման մասին, Պակիստանը հայտարարում է, որ հնդիկների հարվածի հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել:
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Հնդկաստանի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով զոհված պակիստանցիների թիվը հասել է 26-ի, ևս 46-ը տուժել են։ Տեղեկությունը հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրին:
Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկացրել էին, որ Հնդկաստանն այս գիշեր հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հնդկաստանի իշխանությունների անխոհեմ գործողությունները միջուկային զենք ունեցող երկու պետություններին մոտեցրել են զինված հակամարտության: Պակիստանը պնդում է, որ Հնդկաստանը հարձակվել է հինգ բնակավայրերի վրա, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվել:
Հնդկաստանը վստահեցնում է, որ «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ են հասցրել միայն ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտներին, և պակիստանյան ոչ մի ռազմական օբյեկտ հարվածի տակ չի հայտնվել: Հնդկական կողմի տվյալներով՝ ոչնչացվել է առնվազն 17 ահաբեկիչ, որոնք մասնակցել են Քաշմիրում ապրիլյան ահաբեկչությանը։
Միաժամանակ հնդկական կողմը հայտնում է 10 զոհի և 48 վիրավորի մասին՝ վերահսկողության գծում Պակիստանի կողմից գնդակոծությունից հետո:
Հիշեցնենք՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվել են Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, կան բազմաթիվ վիրավորներ։ Ահաբեկիչներին հաջողվել է թաքնվել։ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։
Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը գրեթե երկու անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը, անցանկալի անձ է հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող «Աթթարի» առանցքային անցակետը:
Բացի այդ, Հնդկաստանի իշխանությունները կասեցրել են Իսլամաբադի հետ ջրային ռեսուրսների բաշխման մասին համաձայնագրի գործողությունը, իսկ կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին և ապրիլի 27-ից չեղարկել ավելի վաղ տրամադրվածները:
Լրահոս
0