00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:37
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Գայանե Շահնազարյան
Փոշին քամուց օդ է բարձրանում քաղաքաշինական խնդիրների պատճառով. Գայանե Շահնազարյան
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել. «Հրապարակ»

© Photo : Screenshot / News.amՎարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 07.05.2025
Վարդան Ղուկասյան
Բաժանորդագրվել
Իշխանությանը 3 ձայն է պակասում, որ փոխի ձայների հարաբերակցությունը հօգուտ իրեն։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. Գյումրիում իշխանությունը զավթելու օպերացիաներ են սկսվել. Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ իշխանությունն «աշխատանքներ» է տանում նաև Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Երեկ իշխանական շրջանակներից մեզ ասացին, որ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվելու: Իսկ եթե հոժարակամ ՔՊ-ի կողմը չանցնեն, ապա հնարավոր է ձերբակալությունների միջոցով իշխանության զավթում իրականացվի: Թե ովքեր են թիրախները, անուններ չտվեցին»,– նշում է պարբերականը։
Ըստ թերթի` Գյումրիում իշխանազավթման մեկնարկը ՔՊ-ի կողմից տրված է` Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Կարեն Բադալյանն ապրիլի 21-ին մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել քաղաքապետին, վերջինս էլ արձանագրություն է կազմել և ուղարկել ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Սակայն երկու օր անց Բադալյանը նոր դիմում է ներկայացրել, որով խնդրել է անտեսել իր դիմումը, նշել է, որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։
«Մարտուն Գրիգորյանը կասկածներ ունի, որ իշխանությունն ազդել է իր թիմակցի վրա և փորձում է զավթել Գյումրին»,– գրում է «Հրապարակը։
Իշխանությանը 3 ձայն է պակասում, որ փոխի ձայների հարաբերակցությունը հօգուտ իրեն․ այժմ 14 մանդատ ունեն ավագանու 33 մանդատից:
Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում ավագանու ընտրություններ անցկացվեցին։
Գյումրու ընտրություններին մասնակցեցին 6 կուսակցություն և 3 դաշինք, անցողիկ շեմը (4 տոկոս՝ կուսակցությունների, 6 տոկոս՝ դաշինքների համար) հաղթահարեցին 5-ը։
14 մանդատ (17188 քվե) ստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, 8 մանդատ (9727 քվե)՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, 6 մանդատ (7380 քվե)՝ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը, 3 մանդատ (3739 քվե)՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, և 2 մանդատ (2904 քվե)՝ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը։
«Մայր Հայաստանը» և «Իմ հզոր» համայնքը», ավելի ուշ նաև «Մեր քաղաքը» հայտարարեցին Հայաստանի կոմունիստական կուսակցությանը (Վարդան Ղուկասյան) աջակցելու մասին։
Վարդան Ղուկյասյանը, որը 1999-2012 թվականներին ղեկավարել է Գյումրի քաղաքը, ապրիլի 16-ին կայացած ավագանու նիստում կրկին ընտրվեց Գյումրու քաղաքապետ։
Լրահոս
0