https://arm.sputniknews.ru/20250507/erkirn-ahabekchutjunic-pashtpanvelu-iravunq-uni-mirzvojany-hndkastani-masin-88709710.html
Երկիրն ահաբեկչությունից պաշտպանվելու իրավունք ունի․ Միրզոյանը՝ Հնդկաստանի մասին
Երկիրն ահաբեկչությունից պաշտպանվելու իրավունք ունի․ Միրզոյանը՝ Հնդկաստանի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ցանկացած երկիր պետք է դատապարտի ահաբեկչությունը։ 07.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-07T20:12+0400
2025-05-07T20:12+0400
2025-05-07T20:12+0400
պակիստան
հնդկաստան
արարատ միրզոյան
ահաբեկչություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87888297_0:0:1200:675_1920x0_80_0_0_06e87b34c19f602a2ed600f993e315ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Հայաստանը ճանաչում է երկրի իրավունքը պաշտպանվելու ահաբեկչությունից։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ինչպես կարող են անդրադառնալ Հնդկաստանի և Պակիստանի միջև սկսված ռազմական գործողությունները Հայաստանի վրա։Միրզոյանը հիշեցրեց, թե ինչը դարձավ էսկալացիայի պատճառ․ տեղի էր ունեցել ահաբեկչություն, տասնյակ մարդիկ էին զոհվել։ Հայաստանն արագ արձագանքել էր և դատապարտել տեղի ունեցածը։Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ:Զոհվել է 26 պակիստանցի, ևս 46-ը վիրավորվել են։ Հնդկական կողմն էլ հայտնել է 10 զոհի և 48 վիրավորի մասինԼարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում:
պակիստան
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/10/87888297_152:0:1052:675_1920x0_80_0_0_9ddfcd0066773379c31617d8924abe22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պակիստան, հնդկաստան, արարատ միրզոյան, ահաբեկչություն
պակիստան, հնդկաստան, արարատ միրզոյան, ահաբեկչություն
Երկիրն ահաբեկչությունից պաշտպանվելու իրավունք ունի․ Միրզոյանը՝ Հնդկաստանի մասին
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ցանկացած երկիր պետք է դատապարտի ահաբեկչությունը։
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Հայաստանը ճանաչում է երկրի իրավունքը պաշտպանվելու ահաբեկչությունից։ Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանի հարցին։ Պատգամավորը հետաքրքրվել էր, թե ինչպես կարող են անդրադառնալ Հնդկաստանի և Պակիստանի միջև սկսված ռազմական գործողությունները Հայաստանի վրա։
Միրզոյանը հիշեցրեց, թե ինչը դարձավ էսկալացիայի պատճառ․ տեղի էր ունեցել ահաբեկչություն, տասնյակ մարդիկ էին զոհվել։ Հայաստանն արագ արձագանքել էր և դատապարտել տեղի ունեցածը։
«Որևէ իրեն քաղաքակիրթ համարող պետություն չի կարող ողջունել ահաբեկչությունը, կարող է միայն դատապարտել։ Կարծում եմ՝ մենք նաև պետք է ճանաչենք երկրի իրավունքը պաշտպանվելու ահաբեկչությունից»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ լարվածության սրման ֆոնին այսպիսին է պաշտոնական Երևանի դիրքորոշումը։
Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը
Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։ Պակիստանի ռազմաօդային ուժերը հնդկական 5 կործանիչ են խոցել Հնդկաստանի հարվածը հետ մղելու ժամանակ:
Զոհվել է 26 պակիստանցի, ևս 46-ը վիրավորվել են։ Հնդկական կողմն էլ հայտնել է 10 զոհի և 48 վիրավորի մասին
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում
մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է մեղադրանքները, իսկ երկրի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսլամաբադն իրեն պատասխան տալու իրավունք է վերապահում: