https://arm.sputniknews.ru/20250506/ruben-vardanjani-gvortsvov-daty-baqvum-pashtpanakan-kvoghmi-bvoghvoqy-tvoghel-en-aranc-qnnutjan-88667759.html
Ռուբեն Վարդանյանի գործով «դատը» Բաքվում. պաշտպանական կողմի բողոքը թողել են առանց քննության
Ռուբեն Վարդանյանի գործով «դատը» Բաքվում. պաշտպանական կողմի բողոքը թողել են առանց քննության
Sputnik Արմենիա
Հաջորդ «դատական նիստը» նշանակված Է մայիսի 13-ին: 06.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-06T22:30+0400
2025-05-06T22:30+0400
2025-05-06T23:03+0400
ռուբեն վարդանյան
բաքու
դատ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/06/88668733_0:154:2032:1297_1920x0_80_0_0_0252499a665011a6ac3f289b2c0845d5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Բաքվում շարունակվում Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»:Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «նիստի» ընթացքում փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ փետրվարի 6-ի նիստի արձանագրությանը ծանոթանալիս «դատական կոլեգիայի» կազմի դեմ բողոքի հիմքեր են ի հայտ եկել:Փաստաբանն ու Վարդանյանը բողոք են հայտնել «դատական կոլեգիայի» դեմ:Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևն ի պատասխան հայտարարել է, որ պաշտպանական կողմի նշած հանգամանքը «հիմք չէ դատական կոլեգիայի բացարկի համար»:Նրա կարծիքով` իբր, «պաշտպանական կողմը, օգտագործելով շարունակ նույն մեթոդները, նպատակ ունի ձգձգել դատական գործընթացը»:Ալիևը «դատարանին» խնդրել է բողոքը թողնել առանց քննության։ Նրա խնդրանքին միացել են «տուժողները»։«Դատարանը» հեռացել է խորհրդակցության, ինչից հետո հրապարակել է բողոքն առանց քննության թողնելու որոշումը։ Այնուհետև հարցաքննվել են «տուժողները»։Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա մայիսի 13-ին:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից հացադուլ սկսեց, որը դադարեցրեց մարտի 13-ին։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/06/88668733_216:0:2032:1362_1920x0_80_0_0_968d3c74c312250c5852394265a9025d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուբեն վարդանյան, բաքու, դատ, ադրբեջան
ռուբեն վարդանյան, բաքու, դատ, ադրբեջան
Ռուբեն Վարդանյանի գործով «դատը» Բաքվում. պաշտպանական կողմի բողոքը թողել են առանց քննության
22:30 06.05.2025 (Թարմացված է: 23:03 06.05.2025) Հաջորդ «դատական նիստը» նշանակված Է մայիսի 13-ին:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. Բաքվում շարունակվում Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «նիստի» ընթացքում փաստաբան Աբրահամ Բերմանը հայտարարել է, որ փետրվարի 6-ի նիստի արձանագրությանը ծանոթանալիս «դատական կոլեգիայի» կազմի դեմ բողոքի հիմքեր են ի հայտ եկել:
Նրա խոսքով՝ «դատական նիստի» արձանագրությունում արտացոլված չէ «դատարանի» վերաբերմունքը պաշտպանական կողմի միջնորդությունների նկատմամբ, և դա հիմնավոր կասկածներ է առաջացնում նրա օբյեկտիվության և անկողմնակալության վերաբերյալ:
Փաստաբանն ու Վարդանյանը բողոք են հայտնել «դատական կոլեգիայի» դեմ:
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևն ի պատասխան հայտարարել է, որ պաշտպանական կողմի նշած հանգամանքը «հիմք չէ դատական կոլեգիայի բացարկի համար»:
Նրա կարծիքով` իբր, «պաշտպանական կողմը, օգտագործելով շարունակ նույն մեթոդները, նպատակ ունի ձգձգել դատական գործընթացը»:
Ալիևը «դատարանին» խնդրել է բողոքը թողնել առանց քննության։ Նրա խնդրանքին միացել են «տուժողները»։
«Դատարանը» հեռացել է խորհրդակցության, ինչից հետո հրապարակել է բողոքն առանց քննության թողնելու որոշումը։ Այնուհետև հարցաքննվել են «տուժողները»։
Հաջորդ «դատական նիստը» տեղի կունենա մայիսի 13-ին:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում
ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, պաշտպանության փոխնախարար Դավիթ Մանուկյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Ռուբեն Վարդանյանը փետրվարի 19–ից
հացադուլ սկսեց, որը դադարեցրեց
մարտի 13-ին։