00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Սերգեյ Լավրով
ՀԱՊԿ-ն արձագանքել է Ջերմուկի դեպքերին․ Սերգեյ Լավրով
18:48
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսական զենքը Աֆրիկայում էլ է օգտագործվում․ Լավրովը՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կիրառած ռուսական զենքի մասին
18:56
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատրաստ ենք նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց․ Հայկ Մամիջանյան

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2025
Բաժանորդագրվել
Խմբակցության ղեկավարը շեշտեց՝ պատրաստ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկել վարչապետի թեկնածուի հարցը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ ԱԺ-ում լրագրողների հեը ճեպազրույցում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նամակին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակներ են ուղարկել ԱԺ 107 պատգամավորների՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
«Խմբակցության պատգամավորները վերահաստատում են, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու։ Մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը և նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»,- հայտարարեց Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին միակ խնդիրը, որն իրենց հետ է պահում համապատասխան փաստաթուղթը ստորագրել և մուտքագրելու գործընթացից, վարչապետի թեկնածու չունենալն է։
Մամիջանյանը շեշտում է՝ իրենց նպատակն իշխանափոխությունն է, այլ ոչ թե իշխանության հասնելը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես են պատկերացնում իշխանափոխության գործընթացը, արդյոք այն նույն սցենարով, ինչով 2018թ․-ին Սերժ Սարգսյանը հեռացվեց իշխանությունից, Մամիջանյանը նշեց՝ միանշանակ ոչ։
«Այն ժամանակ նախ ակնհայտ առկա էին արտաքին ուժեր, որոնք հիմնական շահառուն էին այս գործընթացի, և ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը խաբված էր այդ ժամանակ, իսկ մեր գործընթացի շահառուն, նախաձեռնողն ու իրականացնողը ՀՀ քաղաքացին է լինելու։ Երկրորդը՝ վերջնարդյունքի տեսանկյունից մենք կյանքում չենք կարող ներգրավված լինել մի գործընթացում, որը բերեց այն արդյունքներին, որոնց բերեց»,- հայտարարեց Մամիջանյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն տարածեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին։
««Հայաստան» խմբակցությունը միաձայնությամբ վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ տրամադրելու մեր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Միաժամանակ «Հայաստանը» կասկածներ էր հայտնել, թե ինչ իրական նպատակներ ունի նախաձեռնությունը, քանի որ հեղինակները քաղաքական կուսակցություններ կամ շարժումներ չեն ներկայացնում և, ըստ էության, որևէ քաղաքական պատասխանատվություն չեն կրում իմպիչմենտի հավանական ձախողման և դրա հետևանքների համար։
Ապրիլի 28-ին ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին էին հանձնել 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակներ։
Հավելենք, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցումները, թե «որն է Նիկոլ Փաշինյանի հեռացնելու ամենաարդյունավետ» ճանապարհը», ցույց են տվել, որ մեծ մասը (36,4 տոկոսը) համարում է արտահերթ ընտրությունը։ Այսպես, 29,8 տոկոսը նշել է «հրաժարական», 10,1 տոկոսը՝ «փողոցային ճնշում», 5 տոկոսը՝ «իմպիչմենտ» և 16,9 տոկոսը համարել է, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է հեռանա։ Անդրադառնալով Էդգար Ղազարյանի և Նարեկ Մալյանի նախաձեռնած գործընթացին՝ հարցվածների 21 տոկոսը համարել է «լիովին դրական», 17 տոկոսը՝ «ավելի շուտ դրական», 14,2 տոկոսը՝ «ավելի շուտ բացասական», իսկ 30 տոկոսը «ընդհանրապես բացասական է» գնահատել։ Բավականին մեծ տոկոս՝ 17,9 տոկոսը, դժվարացել է պատասխանել։
Լրահոս
0