https://arm.sputniknews.ru/20250428/107-namak-107-patgamavvori-pashinjanin-impichment-hajtnelu-hamar-artun-enqi-akcian-88348579.html
107 նամակ 107 պատգամավորի` Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու համար. «Արթուն ենք»–ի ակցիան
107 նամակ 107 պատգամավորի` Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու համար. «Արթուն ենք»–ի ակցիան
Sputnik Արմենիա
«Արթուն ենք» շարժումը կփորձի հանդիպել ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ` կոնսուլտացիաների համար։ 28.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-28T15:33+0400
2025-04-28T15:33+0400
2025-04-28T15:46+0400
իմպիչմենտ
«վետօ» շարժում
էդգար ղազարյան
«արթուն ենք» շարժում
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925135_0:123:1600:1023_1920x0_80_0_0_04f7d8252160f0b03a0fba2df2355745.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. 107 նամակ 107 պատգամավորի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ «Արթուն ենք» շարժման անդամները Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին հանձնեցին 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակները։Ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակները հատ առ հատ ուղարկեցին նամակ–դիմումների համար նախատեսված համապատասխան արկղ։«Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը նշեց, որ իմպիչմենտի գործընթացն այս պահի դրությամբ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու միակ հնարավոր տարբերակն է։ Մալյանի վստահեցմամբ` իմպիչմենտի գործընթացով հետաքրքրված ՔՊ–ական պատագմավորներ կան։Նրա խոսքով` այսօրվանից սկսած կփորձեն հանդիպել ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Կփորձեն հանդիպել նաև ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ։Ինչո՞ւ ընդդիմությունը իմպիչմենտի գործընթաց չի սկսում. բացատրում է Արծվիկ Մինասյանը«Դրանք կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու»,– տեղեկացրեց Մալյանը։Նա նշեց, որ վարչապետի թեկնածուի հարցում ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ ազատ է, և «Արթուն ենք» շարժումն անվերապահ կաջակցի նրանց կողմից առաջադրված ցանկացած թեկնածուի։Եթե նրանք չառաջադրեն որևէ թեկնածուի, իրենք կգեներացնեն իրենց տարբերակը, և ընդդիմությունից միայն կուզեն նրանց ստորագրությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/14/84925135_89:0:1512:1067_1920x0_80_0_0_6e5a640e004dd34783d268c3c34b1848.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իմպիչմենտ, «վետօ» շարժում, էդգար ղազարյան, «արթուն ենք» շարժում, նիկոլ փաշինյան
իմպիչմենտ, «վետօ» շարժում, էդգար ղազարյան, «արթուն ենք» շարժում, նիկոլ փաշինյան
107 նամակ 107 պատգամավորի` Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու համար. «Արթուն ենք»–ի ակցիան
15:33 28.04.2025 (Թարմացված է: 15:46 28.04.2025) «Արթուն ենք» շարժումը կփորձի հանդիպել ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ` կոնսուլտացիաների համար։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. 107 նամակ 107 պատգամավորի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու համար։ «Արթուն ենք» շարժման անդամները Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին հանձնեցին 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակները։
Ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակները հատ առ հատ ուղարկեցին նամակ–դիմումների համար նախատեսված համապատասխան արկղ։
«Սա անհատական պատասխանատվության հարց է, դրա համար բոլորին առանձին ենք դիմել։ Անվստահություն հայտնելու որոշման տեքստը գրված է, բայց բաց է թողնված վարչապետի անունը լրացնելու տեղը, որովհետև թե ով կարող է լինել վարչապետի թեկնածու, կարող է որոշել այն պատգամավորը, որը կհեղինակի այս նախաձեռնությունը»,–լրագրողներին ասաց Ղազարյանը։
«Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը նշեց, որ իմպիչմենտի գործընթացն այս պահի դրությամբ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու միակ հնարավոր տարբերակն է։ Մալյանի վստահեցմամբ` իմպիչմենտի գործընթացով հետաքրքրված ՔՊ–ական պատագմավորներ կան։
Նրա խոսքով` այսօրվանից սկսած կփորձեն հանդիպել ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր–Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Կփորձեն հանդիպել նաև ՀՅԴ–ի ներկայացուցիչների հետ։
«Դրանք կոնսուլտատիվ բնույթ ունեցող հանդիպումներ են լինելու»,– տեղեկացրեց Մալյանը։
Նա նշեց, որ վարչապետի թեկնածուի հարցում ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ ազատ է, և «Արթուն ենք» շարժումն անվերապահ կաջակցի նրանց կողմից առաջադրված ցանկացած թեկնածուի։
Եթե նրանք չառաջադրեն որևէ թեկնածուի, իրենք կգեներացնեն իրենց տարբերակը, և ընդդիմությունից միայն կուզեն նրանց ստորագրությունը։