00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Ռուստամյանը
Արմեն Ռուստամյանը - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2025
Արմեն Ռուստամյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ռուստամյանն ընդգծեց, որ նրանք, ովքեր չեն մտածում կամ չունեն այդ ռեսուրսը իշխանափոխություն կատարելու, զբաղված են ընդդիմափոխությամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց` իմպիչմենտ սկսել, նոր միայն մտածել փողոցային պայքարի մասին, իրեն չի արդարացնում։ Այս մասին ԱԺ–ում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արթուն ենք» շարժման անդամները Փաշինյանին խելամիտ ժամկետում իմպիչմենտ նախաձեռնելու առաջարկով ԱԺ–ի նամակների բաժին հանձնելն են 107 պատգամավորներին ուղղված անհատական նամակներ։ Ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը 107 նամակները հատ առ հատ ուղարկել են նամակ–դիմումների համար նախատեսված համապատասխան արկղ։
Ռուստամյանի խոսքով` իմպիչմենտի համար փողոցային պայքար է պետք` համապատասխան ճնշմամբ, հակառակ դեպքում գործընթացը կմտնի փակուղի։
«Այս գաղափարը մենք վաղուց ենք արծարծել , բայց դրա ուղղությամբ նախապատրաստական լուրջ գործընթաց է պետք իրականացնել։ Ում համար պարզ չէ, որ եթե չլինի փողոցի համապատասխան ճնշում, գործընթացը մտնելու է փակուղի, եթե անգամ սկսվի։ Փողոց դուրս գալ` առանց կազմակերպվելու, չի կարելի, այդ ձևերը փորձված են։ Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ։ Փորձը ցույց է տալիս, որ մի բան լինում է, երբ դու դրան նախապատրաստված ես»,–ասաց նա։
Ռուստամյանն ընդգծեց, որ նրանք ովքեր չեն մտածում կամ չունեն այդ ռեսուրսը իշխանափոխություն կատարելու, զբաղված են ընդդիմափոխությամբ։
«Ժողովուրդը տեսնում է, գնահատում է, թե ով ինչի է ընդունակ։ Այսպիսի էժան միջոցներով փորձել մեզ շանտաժի ենթարկել, փաստի առաջ կանգնեցնել , շեղել մեզ մեր ծրագրերից, չի հաջողվելու։ Մեր տառապանքն էլ փորձ ունի, անցած ճանապարհն էլ վերլուծելու փորձ ունի»,–ասաց նա։
Հիշեցնենք` «Արթուն ենք» շարժման անդամները հայտարարել էին, որ վարչապետի թեկնածուի հարցում ընդդիմադիր դաշտն ամբողջությամբ ազատ է, և իրենք անվերապահ կաջակցեն նրանց կողմից առաջադրված ցանկացած թեկնածուի։ Բայց եթե ընդդիմությունը թեկնածու չառաջադրի, իրենք կգեներացնեն իրենց տարբերակը, և ընդդիմությունից միայն կուզեն նրանց ստորագրությունը։
Եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կմիանանք․ Մամիջանյան
Լրահոս
0