00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոլոր ընտրող կարդինալները ժամանել են Հռոմ՝ կոնկլավին մասնակցելու

Բաժանորդագրվել
Կոնկլավը, որի ընթացքում ընտրելու են Հռոմի պապին, կբացվի մայիսի 7-ին։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Բոլոր 33 կարդինալները, որոնք ձայնի իրավունք ունեն սպասվող կոնկլավի ժամանակ, ժամանել են Հռոմ՝ նոր Պապի ընտրությանը մասնակցելու։ Այդ մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։
Կարդինալների կոլեգիայի 179 անդամից մայիսի 7-ին բացվող կոնկլավին կհավաքվեն նրանք, որոնց տարիքը 80-ից ցածր է։
Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին հայտնել է, որ նման մեծ թվով «Եկեղեցու իշխաններին» տեղավորելու համար Վատիկանը նստավայր է նախապատրաստել Սուրբ Մարթայի տանը, որն ավանդաբար ծառայել է այդ նպատակին վերջին կոնկլավների ժամանակ։
Բրունին հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի է ունեցել սենյակների վիճակահանությունը, որտեղ կարդինալները գաղտնիության և մեկուսացման պայմաններում բնակվելու են կոնկլավի ընթացքում: Կարդինալները կարող են իրենց բնակարաններ մուտք գործել մայիսի 6-ի առավոտյան:
Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ը (աշխարհիկ անունը՝ Խորխե Մարիո Բերգոլիո) մահացել է ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում: Նա պատմության մեջ առաջին պապն էր ամերիկյան մայրցամաքից: Հայրապետը գահը զբաղեցնում էր 2013 թվականից։
Վերջին անգամ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հրապարակային հայտնվել էր ապրիլի 20-ին՝ հավատացյալներին դիմելով Զատկի ուղերձով:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հուղարկավորել են Հռոմի Սանտա Մարիա Մաջորե եկեղեցում: Թաղման արարողությունը փակ է եղել և տեղի է ունեցել մարդկանց նեղ շրջանակի ներկայությամբ։ Սուրբ Պետրոսի տաճարում հոգեհանգստի և թաղման արարողությունը ղեկավարել է կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեն:
Վատիկանում Հռոմի պապի նստավայրը փակվել է կարմիր ժապավենով, և կնիք է դրվել. տեսանյութ
Երեք օրվա ընթացքում պապին հրաժեշտ է տվել ավելի քան 250 հազար մարդ։ Արարողությանը մասնակցել են համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և այլք։ Հայաստանը ներկայացնում էին նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսները։
Լրահոս
0