https://arm.sputniknews.ru/20250422/vatikanum-hrvomi-papi-nstavajry-pakvel-e-karmir-zhapavenvov-ev-kniq-e-drvel-tesanjut-88081345.html
Վատիկանում Հռոմի պապի նստավայրը փակվել է կարմիր ժապավենով, և կնիք է դրվել. տեսանյութ
Վատիկանում Հռոմի պապի նստավայրը փակվել է կարմիր ժապավենով, և կնիք է դրվել. տեսանյութ
Sputnik Արմենիա
Ֆրանցիսկոսն ընտրվելուց հետո հրաժարվել էր Առաքելական պալատում բնակվելուց՝ համեստ նստավայր ընտրելով Սուրբ Մարթայի տանը (Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարին կից... 22.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-22T11:19+0400
2025-04-22T11:19+0400
2025-04-22T13:41+0400
վատիկան
հռոմի պապ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88076891_0:0:918:516_1920x0_80_0_0_16bfebfe17e2c75a06e715cd84ea3e1b.jpg
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահից հետո Սուրբ Մարթայի տան նստավայրը և Վատիկանի Առաքելական պալատում գտնվող նստավայրը փակվել են և կնքվել: Տեղեկությունը հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։Արարողությունը անցկացրել է կարդինալ Քևին Ֆարելը, որը հաստատել է քահանայապետի մահվան փաստը։Միջոցառմանը մասնակցել է նաև Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինը: Ի տարբերություն իր նախորդների՝ Ֆրանցիսկոսն ընտրվելուց հետո հրաժարվել էր Առաքելական պալատում բնակվելուց՝ համեստ նստավայր ընտրելով Սուրբ Մարթայի տանը՝ հյուրանոցում, որտեղ սովորաբար մնում են կարդինալները։ Երկու նստավայրերն էլ կնքված կմնան մինչև նոր պապի ընտրությունը։Հռոմի պապը կարգադրել է, որ իրեն թաղեն ոչ թե Վատիկանում, այլ Սանտա Մարիա Մաջորեում (այստեղ է հանգչում նաև Հռոմի պապ Կղեմես IX-ը). նա այս տաճար աղոթելու էր գնում արտասահմանյան յուրաքանչյուր այցից առաջ և հետո։Հռոմի պապը նաև կարգադրել է, որ իր գերեզմանը լինի պարզ, առանց հատուկ զարդարանքի և մեկ մակագրություն ունենա՝ «Ֆրանցիսկոս»:«Corriere dellaSera»-ի տվյալներով՝ Հռոմի պապին կհուղարկավորեն հասարակ փայտե դագաղով (նախկինում օգտագործվել է նոճուց, կապարից, կաղնուց կամ ընկուզենուց պատրաստված եռակի դագաղ):Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։Հռոմի պապը մահացել է կաթվածից. Վատիկան
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88076891_101:0:789:516_1920x0_80_0_0_a09dd229903f76841229cddd6994c248.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վատիկան, հռոմի պապ, տեսանյութ, տեսանյութեր
վատիկան, հռոմի պապ, տեսանյութ, տեսանյութեր
Վատիկանում Հռոմի պապի նստավայրը փակվել է կարմիր ժապավենով, և կնիք է դրվել. տեսանյութ
11:19 22.04.2025 (Թարմացված է: 13:41 22.04.2025) Ֆրանցիսկոսն ընտրվելուց հետո հրաժարվել էր Առաքելական պալատում բնակվելուց՝ համեստ նստավայր ընտրելով Սուրբ Մարթայի տանը (Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարին կից շինություն)։
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահից հետո Սուրբ Մարթայի տան նստավայրը և Վատիկանի Առաքելական պալատում գտնվող նստավայրը փակվել են և կնքվել: Տեղեկությունը հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
Արարողությունը անցկացրել է կարդինալ Քևին Ֆարելը, որը հաստատել է քահանայապետի մահվան փաստը։
Միջոցառմանը մասնակցել է նաև Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինը: Ի տարբերություն իր նախորդների՝ Ֆրանցիսկոսն ընտրվելուց հետո հրաժարվել էր Առաքելական պալատում բնակվելուց՝ համեստ նստավայր ընտրելով Սուրբ Մարթայի տանը՝ հյուրանոցում, որտեղ սովորաբար մնում են կարդինալները։ Երկու նստավայրերն էլ կնքված կմնան մինչև նոր պապի ընտրությունը։
Հռոմի պապը կարգադրել է, որ իրեն թաղեն ոչ թե Վատիկանում, այլ Սանտա Մարիա Մաջորեում (այստեղ է հանգչում նաև Հռոմի պապ Կղեմես IX-ը). նա այս տաճար աղոթելու էր գնում արտասահմանյան յուրաքանչյուր այցից առաջ և հետո։
Հռոմի պապը նաև կարգադրել է, որ իր գերեզմանը լինի պարզ, առանց հատուկ զարդարանքի և մեկ մակագրություն ունենա՝ «Ֆրանցիսկոս»:
«Corriere dellaSera»-ի տվյալներով՝ Հռոմի պապին կհուղարկավորեն հասարակ փայտե դագաղով (նախկինում օգտագործվել է նոճուց, կապարից, կաղնուց կամ ընկուզենուց պատրաստված եռակի դագաղ):
Հիշեցնենք`
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվել է թափուր
Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում։