00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
4 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:37
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Գայանե Շահնազարյան
Փոշին քամուց օդ է բարձրանում քաղաքաշինական խնդիրների պատճառով. Գայանե Շահնազարյան
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում խախտվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները. մասնագետ

© Sputnik / Zara MikaՀայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյան
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյան - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2025
Բաժանորդագրվել
Հայաստանում աշխատողների իրավունքները ոչ միշտ են պաշտպանվում։ Այդ մասին են վկայում թե՛ աշխատողները, թե՛ արհմիությունները, որոնց առաքելությունն է պաշտպանել աշխատողներին անբարեխիղճ գործատուներից։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ՀՀ–ում խախտվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու երաշխիքները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։
Նրա խոսքով` 2024թ–ի ընթացքում կոնֆեդերացիան աշխատող քաղաքացիներից 655 բողոք է ստացել։ Թիվը մեծ չէ, բայց նախորդ տարիների համեմատ մի քանի անգամ աճել է, քանի որ նախկինում տարեկան ընդամենը 50-100 բողոք էր ստացվում։
«Հաշվի առնելով ՀՀ–ում աշխատողների ընդհանուր թիվը (ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանում այս պահին կա 782 հազար 100 գրանցած աշխատող–խմբ.)` 655 բողոքն իհարկե փոքր թիվ է, քանի որ աշխատողները խուսափում են դրա մասին խոսել և հիմնականում նախընտրում են անանուն մնալ։ Երբ առաջարկում ենք դիմում գրել, որպեսզի կարողանանք գնալ խախտման հետևից, ինքը չի ուզում։ Այսինքն վախի մթնոլորտն առկա է, և սա է պատճառը, որ խախտումների մասին քիչ են բարձրաձայնում»,– նշում է կոնֆեդերացիայի նախագահը։
Դիմում–բողոքներում ներկայացված հիմնական խախտումները, ըստ Մանասերյանի, վերաբերում են արձակուրդի, վերջնահաշվարկի իրավունքին։ Քիչ չեն նաև ավտանգության հետ կապված խնդիրները։
«Ապրիլի 28-ը առողջ և անվտանգ աշխատանքի համաշխարհային օրն էր։ Այդ օրը երկու դեպք ենք ունեցել աշխատավայրում. մեկը բուժաշխատողին էին ծեծի ենթարկել, երկրորդն էլ շինարարության ոլորտում աշխատողը բարձր հարկից ընկել և մահացել էր։ Սրանք այն խնդիրներն են, որոնց համար պետությունը պետք է նախապես մտածեր, սահմաներ նորմեր, կանոններ, չափորոշիչներ, որոնք պետք է ցանկացած գործատու կիրառեր, իսկ Տեսչական մարմինը գնար և ստուգեր»,– նշում է Էլեն Մանասերյանը։
Նշենք, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներն իրականացնում է տարեկան հաստատված պլանով` գործատուին նախապես` 3 օր առաջ տեղյակ պահելով նախանշված ստուգման մասին։ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանն օրենսդրության այս պահանջը մեկնաբանելով` չի թաքցնում` 3 օրը բավական է, որպեսզի գործատուն կարողանա վերացնել խախտումները։ Բայց տեսչական մարմնի նպատակը, նրա դիտարկմամբ, պատժելը չէ, այլ աշխատանքային օրենսդրության ապահովումը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսմեկյան երթ է արել. 650 դիմում–բողոք ունեն
Հատկանշական է, որՏեսչական մարմնում ևս անցած տարի աշխատողների իրավունքների խախտմանը վերաբերող դիմում–բողոքների աճ են արձանագրել։
2024թ–ին տեսչական մարմինը 287 ստուգում և 850 վարչական վարույթ է իրականացրել, որոնք հարուցվել են քաղաքացիներից ստացված դիմում–բողոքների հիման վրա։
«Դիմում–բողոքներում գերակշռում են վերջնահաշվարկի չվճարումները, աշխատանքային պայմանագրերի անհիմն խզումները, ենթադրյալ կամ իրական խախտումներով աշխատանքից ազատման դեպքերը, աշխատավարձերի ուշացումները։ Խնդիրներն ավելի շատ մասնավոր ոլորտում են, հատկապես շինարարական ընկերություններում։ Քիչ չեն դեպքերը նաև կրթական և առողջապահական համակարգերում։ Կրթական հաստատություններում կառավարման խորհուրդների կողմից մեծ թվով կրճատումներ են արվել թե՛ դասախոսների, թե՛ տեխնիկական անձնակազմերի շրջանում։ Առողջապահական հիմնակներում խոցելի կարգավիճակում են հայտնվել հիմնականում բուժքույրերը։ Դրանով էլ պայմանավորում ենք այդ հիմնարկներից դիմում–բողոքների շատ լինելը»,– Sputnik Արմենիային ասել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը։
Քիչ չեն նաև բողոքները սպասարկման և ծառայությունների ոլորտի մասնագտներից, այդ թվում` ՏՏ ոլորտի աշխատակիցներից։ Վերջին դեպքում շատ հաճախ պարզվում է, որ գործատուն գտնվում է արտերկրում և տեղյակ էլ չէ ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջներից։
«Մենք կազմում ենք վարչական ակտեր, որոնք, բնականաբար, շատ դժվարությամբ են ի կատար ածվում։ Այս դեպքում մեզ իրավական առումով փորձում է օգնել ծանուցումների azdarar համակարգը, իսկ վերջում արդեն` ԴԱՀԿ–ն։ Վարչական տույժը գանձելու անհնարինության պարագայում դիմում ենք իրենց, իրենք հարուցում են իրենց կատարողական վարույթը, որով հնարավորություն կա գումարը բռնագանձելու։ Թեև նման դեպքերը, անկեղծ ասենք, շատ չեն»,– ասում է Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է տուգանքներին, նվազագույնը 40 000 դրամ է (շինհրապարակում հանդերձարան կամ ցնցուղարան չունենալու համար), առավելագույնը` չվճարված աշխատավարձի ¼-ի չափով տուգանքը, որը, Վահագն Գրիգորյանի գնահատմամբ, գործատուի համար բավական նկատելի գումար է։
Արդյունավետ աշխատանքը պետք է հիմնված լինի կրթվելու վրա. Փաշինյանը շնորհավորել է մայիսի 1–ը
Լրահոս
0