https://arm.sputniknews.ru/20250501/hajastani-arhmiutjunneri-kvonfederacian-majismekjan-ert-e-arel-650-dimumbvoghvoq-unen-88475536.html
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսմեկյան երթ է արել. 650 դիմում–բողոք ունեն
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսմեկյան երթ է արել. 650 դիմում–բողոք ունեն
Sputnik Արմենիա
Էլեն Մանասերյանի խոսքով` աշխատանքային խնդիրները երկուստեք են ծագում` և՛ աշխատողների իրազեկվածության խնդիր կա, և՛ գործատուի կողմից օրենսգրքի խախտումների, որոնք... 01.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-01T12:52+0400
2025-05-01T12:52+0400
2025-05-01T13:00+0400
աշխատանք
աշխատանքային ստաժ
աշխատանքի օր
երթ
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88474361_0:0:1280:720_1920x0_80_0_0_b5dced996e4b5f89128953fdcbe913c6.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսմեկյան երթ է արել, որը կրում է «Արժանապատիվ աշխատանք» խորագիրը։Երթը մեկնարկել է Աբովյան պուրակից (Հրանտ Մաթևոսյանի տուն–թանգարանի հարակից տարածք)։Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա ապաքաղաքական երթ է, որի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերն ու խնդիրները։Արդյունավետ աշխատանքը պետք է հիմնված լինի կրթվելու վրա. Փաշինյանը շնորհավորել է մայիսի 1–ըՀայաստանում աշխատանքային իրավունքների խախտման ամենատարածված դրսևորումներն են արտաժամյա աշխատանքի կամ ոչ աշխատանքային օրերին աշխատանքի համար չվճարվելը կամ ոչ պատշաճ վճարվելը։Մանասերյանի խոսքով` այս պահի դրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի տարբեր խախտումների մասին 650 դիմում–բողոք ունեն։Ըստ նրա` խնդիրները երկուստեք են ծագում` և՛ աշխատողների իրազեկվածության խնդիր կա, և՛ գործատուի կողմից օրենսգրքի խախտումների, որոնք երբեմն նրա կողմից միտումնավոր չեն արվում։«Այդ նպատակով մենք իրազեկման ակցիաներ, արշավներ ենք անում, գովազդային հոլովակներ պատրաստում, սեմինարներ ենք անում»,– նշեց նա։Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի խոսքով` օրենսդրական բացերը լրացնելու համար աշխատում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարության, ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ։Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ, փաստաբան Տիրուհի Նազարեթյանն իր հերթին ավելացրեց, որ ընդհանուր աշխատաժամը շաբաթական չպետք է գերազանցի 48 ժամը, իսկ ոչ աշխատանքային օրը աշխատելու համար աշխատողը պետք է կրկնակի վճարվի։Նազարեթյանը նշեց, որ աշխատանքից ազատումը պետք է հիմնավորված լինի, օրինակ, եթե կառուցվածքային փոփոխություններ են, առնվազն 2 ամիս առաջ պետք է աշխատողը ծանուցվի այդ մասին և մինչ աշխատանքից ազատվելը շաբաթական որոշակի ժամեր պետք է ունենա այլ աշխատանք։Նա խորհուրդ տվեց անպայման պահանջել կնքել աշխատանքային պայմանագրեր և ոչ քաղաքացիաիրավական, քանի որ ծառայությունների մատուցման պայմանագրերը չեն ապահովում սոցիալական երաշխիքներ։Գրանցված աշխատատեղերն ավելացել են, իրական աշխատավարձն էլ` 4,1 տոկոսով․ ՊապոյանՀավելենք, որ երթից անմիջապես հետո Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գրասենյակում կկայանա «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության շնորհանդեսը։Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88474361_267:0:1227:720_1920x0_80_0_0_0e610c37f6087e43e1bf7354d0dada01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աշխատանք, աշխատանքային ստաժ, աշխատանքի օր, երթ, տեսանյութեր, տեսանյութ, видео
աշխատանք, աշխատանքային ստաժ, աշխատանքի օր, երթ, տեսանյութեր, տեսանյութ, видео
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսմեկյան երթ է արել. 650 դիմում–բողոք ունեն
12:52 01.05.2025 (Թարմացված է: 13:00 01.05.2025) Էլեն Մանասերյանի խոսքով` աշխատանքային խնդիրները երկուստեք են ծագում` և՛ աշխատողների իրազեկվածության խնդիր կա, և՛ գործատուի կողմից օրենսգրքի խախտումների, որոնք երբեմն նրա կողմից միտումնավոր չեն արվում։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան մայիսմեկյան երթ է արել, որը կրում է «Արժանապատիվ աշխատանք» խորագիրը։
Երթը մեկնարկել է Աբովյան պուրակից (Հրանտ Մաթևոսյանի տուն–թանգարանի հարակից տարածք)։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա ապաքաղաքական երթ է, որի նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցերն ու խնդիրները։
Հայաստանում աշխատանքային իրավունքների խախտման ամենատարածված դրսևորումներն են արտաժամյա աշխատանքի կամ ոչ աշխատանքային օրերին աշխատանքի համար չվճարվելը կամ ոչ պատշաճ վճարվելը։
Մանասերյանի խոսքով` այս պահի դրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի տարբեր խախտումների մասին 650 դիմում–բողոք ունեն։
«Ունենք դիմումներ, ըստ որոնց ակնհայտ է դառնում, որ աշխատողը պետք է ունենա աշխատանքային պայմանագիր, սակայն աշխատում է քաղիրավական` ծառայությունների մատուցման պայմանագրով։ Այդ դեպքում, ցավոք, աշխատողի վրա չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված երաշխիքները։ Սա խնդիր է, որն անհապաղ լուծման կարիք ունի»,– ընդգծեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։
Ըստ նրա` խնդիրները երկուստեք են ծագում` և՛ աշխատողների իրազեկվածության խնդիր կա, և՛ գործատուի կողմից օրենսգրքի խախտումների, որոնք երբեմն նրա կողմից միտումնավոր չեն արվում։
«Այդ նպատակով մենք իրազեկման ակցիաներ, արշավներ ենք անում, գովազդային հոլովակներ պատրաստում, սեմինարներ ենք անում»,– նշեց նա։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի խոսքով` օրենսդրական բացերը լրացնելու համար աշխատում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարության, ԱԺ համապատասխան հանձնաժողովի հետ։
«Դեռևս մի հսկա բաց ունենք կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների պաշտպանության առումով։ Հիմա աշխատում ենք եռակողմ սոցիալական գործընկերության պայմանագրի վրա, այդ նպատակով աշխատանքային խումբն արդեն իսկ աշխատում է և շուտով կունենանք հանրապետական պայմանագիր։ Այս պայմանագիրը հատկապես կարևոր է գործադուլի դեպքում, որի մասով այսօր բացերը շատ են, խոչընդոտները շատ են, ընթացակարգերը բարդացված են գործադուլ կազմակերպելու և իրականացնելու համար»,– նշեց Մանասերյանը։
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ, փաստաբան Տիրուհի Նազարեթյանն իր հերթին ավելացրեց, որ ընդհանուր աշխատաժամը շաբաթական չպետք է գերազանցի 48 ժամը, իսկ ոչ աշխատանքային օրը աշխատելու համար աշխատողը պետք է կրկնակի վճարվի։
Նազարեթյանը նշեց, որ աշխատանքից ազատումը պետք է հիմնավորված լինի, օրինակ, եթե կառուցվածքային փոփոխություններ են, առնվազն 2 ամիս առաջ պետք է աշխատողը ծանուցվի այդ մասին և մինչ աշխատանքից ազատվելը շաբաթական որոշակի ժամեր պետք է ունենա այլ աշխատանք։
Նա խորհուրդ տվեց անպայման պահանջել կնքել աշխատանքային պայմանագրեր և ոչ քաղաքացիաիրավական, քանի որ ծառայությունների մատուցման պայմանագրերը չեն ապահովում սոցիալական երաշխիքներ։
Հավելենք, որ երթից անմիջապես հետո Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գրասենյակում կկայանա «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության շնորհանդեսը։
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է: