https://arm.sputniknews.ru/20250501/ardjunavet-ashkhatanqy-petq-e-himnvats-lini-krtvelu-vra-pashinjany-shnvorhavvorel-e-majisi-1y-88471390.html
Արդյունավետ աշխատանքը պետք է հիմնված լինի կրթվելու վրա. Փաշինյանը շնորհավորել է մայիսի 1–ը
Արդյունավետ աշխատանքը պետք է հիմնված լինի կրթվելու վրա. Փաշինյանը շնորհավորել է մայիսի 1–ը
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծել է` խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ–որ բան չգիտենք։ 01.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-01T10:25+0400
2025-05-01T10:25+0400
2025-05-01T10:25+0400
նիկոլ փաշինյան
ուղերձ
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87451156_0:0:1100:618_1920x0_80_0_0_fea8d9c523624d80cf67ef0c74a04145.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Աշխատանքն արդյունքի վայելում և ստեղծագործական բերկրանք պետք է նշանակի մեր բոլոր քաղաքացիների համար, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց։ Աշխատանքի և աշխատողների համերաշխության օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ըստ նրա` ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու և հարստացնելու գործելակերպի վրա։Վարչապետն ընդգծել է` խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ–որ բան չգիտենք։Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.:«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/03/87451156_124:0:948:618_1920x0_80_0_0_56ad673c8997fdcac60d5ed1720ecd0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ուղերձ, աշխատանք
նիկոլ փաշինյան, ուղերձ, աշխատանք
Արդյունավետ աշխատանքը պետք է հիմնված լինի կրթվելու վրա. Փաշինյանը շնորհավորել է մայիսի 1–ը
ՀՀ վարչապետն ընդգծել է` խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ–որ բան չգիտենք։
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Աշխատանքն արդյունքի վայելում և ստեղծագործական բերկրանք պետք է նշանակի մեր բոլոր քաղաքացիների համար, որովհետև աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց։ Աշխատանքի և աշխատողների համերաշխության օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում
նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Աշխատանքը, իհարկե, անհատի և հանրության կյանքն ավելի լավը դարձնելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որովհետև գոհացուցիչ արդյունքներ բերում է միայն արդյունավետ աշխատանքը, իսկ արդյունավետ լինելու համար աշխատանքը պետք է հիմնված լինի գիտելիքի, շարունակաբար զարգացող հմտության, այսինքն՝ կրթության ու կրթվելու վրա»,– նշել է Փաշինյանը։
Ըստ նրա` ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու և հարստացնելու գործելակերպի վրա։
Վարչապետն ընդգծել է` խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ–որ բան չգիտենք։
«Երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ–որ բան չգիտեն։ Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով։ Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,– եզրափակել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա:
Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.:
«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է: