00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պահանջում ենք հանդիպում Փաշինյանի հետ. տնտեսվարողները կրկին կառավարության մոտ են

© Photo : Screenshot / News.amАкция протеста предпринимателей возле здания правительства (25 апреля 2025). Еревaн
Акция протеста предпринимателей возле здания правительства (25 апреля 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.04.2025
Բաժանորդագրվել
Տնտեսվարողները բողոքում են ընդդեմ շրջհարկի, քանի որ 5% տոկոսի փոխարեն առևտրի սուբյեկտների համար հարկն այս տարվանից 10% է սահմանվել։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Տնտեսվարողները ՀՀ կառավարության մոտ կրկին բողոքի ակցիա են անում` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նշենք, որ մոտ 10 օր առաջ էլ էին նրանք գործադիրի շենքի առջև ու բացի բողոքի ակցիա անելուց, նաև 2350 ստորագրությունով դիմում էին ներկայացրել կառավարությանը։ Նրանք բողոքում են ընդդեմ հարկային փոփոխությունների, ըստ որոնց` 5% տոկոսի փոխարեն առևտրի սուբյեկտների համար հարկն այս տարվանից 10% է սահմանվել։
«Մինչ օրս արձագանք չի եղել, այլապես այստեղ չէինք լինի։ Մեր հաշվապահներն էլ այսօր մոտ 1500 ստորագրություն են հավաքել, թեպետ չէինք շարունակում ստորագրահավաքը։ Մենք մեր քրտինքով աշխատող ու ապրող քաղաքացիներ ենք ու ուզում ենք, որ մեր պահանջը լսվի։ Գուցե իրեն սխալ են տեղեկացրել, բայց այսքան քաղաքացի գալիս է կառավարության մոտ, գոնե մի անգամ պետք է լսեր»,– ասաց անհատ ձեռներեց Կարինե Գևորգյանը։
Ա/Ձ Զոյա Թորոսյանն էլ ընդգծեց, որ բոլոր ՓՄՁ–ները վարկեր ունեն ու «ճռռում են դրանց տակ», մի կերպ են կարողանում ընտանիքի ծախսերը հոգալ։ Նշեց` արդեն շուրջ 10 անգամ եկել են կառավարության մոտ, բայց Փաշինյանն իր խոստման տերը չէ, երբ ասում էր, որ պատրաստ է յուրաքանչյուր քաղաքացու լսել։
Քաղաքացիների հետ հանդիպման եկավ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը, որը շեշտեց` կփորձի քաղաքացիների հետ քննարկել լուծումները` խնդրի դեմ պայքարելու համար։
«Առարկայական լուծումներ են պետք։ Իրենց հետ (նկատի ունի ՀՀ իշխանություններին–խմբ.) խոսելու տարբերակ չկա, իրենք չեն հասկանում երկխոսությունն ինչ է։ Իրենց հետ պետք է պարտադրանքի լեզվով խոսենք»,– ասաց Սարգսյանը։
ՀՀ–ում ՓՄՁ–ները վերսկսում են բողոքի ակցիաները. ընդդեմ շրջհարկի նաև ստորագրահավաք են սկսել
Տնտեսագետը 3 խնդիր ֆիքսեց` շրջհարկի 50%–ով բարձրացում (5%–ից դառնում է 10%), գույքագրման պահանջ, ստուգման ընթացքում ապրանքի չհայտնաբերված թղթի համար 20% տույժ։
Քաղաքացիները Նաիրի Սարգսյանին վստահեցրին` շրջհարկի օրենքում այս տեսակ փոփոխությունները միտված են ՓՄՁ–ները ոչնչացնելուն։
ՓՄՁ–ների ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանն էլ ընդգծեց, որ ապրիլի 30-ին ԱԺ–ում լինելու է իրենց ներկայացրած հանրագրի քննարկումը։
«Այդ քննարկմանը լինելու ենք և՛ Հաշվապահների, և՛ Իրավաբանների, և՛ ՓՄՁ–ների ասոցիացիաներով։ Ակնկալիքս այդ հանդիպումից` արդյոք կփոխվի այնտեղ ինչ–որ բան` մոտ է 0-ի, որովհետև ես այդ մարդկանց հետ շփվում եմ ու հասկանում եմ, որ իրենք որևէ բան որոշող չեն»,– նշեց Ավագյանը։
Հավաքված քաղաքացիներն ի վերջո եկան այն եզրահանգման, որ պետք է հանրային ճնշում լինի, քանի որ վստահ են` այլ կերպ հարցը լուծում չի ստանա։
Տնտեսվարողների, Հակոբ Ավագյանի և Նաիրի Սարգսյանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ` ստեղծել աշխատանքային խումբ, որպեսզի կազմակերպված գործադուլներ և հանրային ճնշումներ լինեն։
Հիշեցնենք` ըստ սահմանված փոփոխությունների` այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է–խմբ.), 2025 թ. պետք է վճարեն կրկնակի դրույքաչափով` առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։ Բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%:
ՀՀ կառավարությունը փետրվարի 27–ի նիստի ժամանակ սահմանեց անցումային շրջան մինչև հուլիսի 1–ը։ Այս ընթացքում կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները։
Լրահոս
0