https://arm.sputniknews.ru/20250319/shrjharki-ev-mikrvodzernarkatirutjan-hamakargic-aah-dasht-teghapvokhvvogh-volvortneri-canky-pvokhvec-86915502.html
Շրջհարկի և միկրոձեռնարկատիրության համակարգից ԱԱՀ դաշտ տեղափոխվող ոլորտների ցանկը փոխվեց
Շրջհարկի և միկրոձեռնարկատիրության համակարգից ԱԱՀ դաշտ տեղափոխվող ոլորտների ցանկը փոխվեց
Sputnik Արմենիա
Առաջարկվում է սահմանափակել նաև միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու կազմակերպման գործունեության իրականացումը։ 19.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-19T13:19+0400
2025-03-19T13:19+0400
2025-03-19T13:23+0400
շոու բիզնես
շրջանառության հարկ
հարկեր
հարկային օրենսգիրք
փոքր և միջին ձեռնարկություն (փմձ)
https://cdn.am.sputniknews.ru/img/226/96/2269650_34:301:1453:1099_1920x0_80_0_0_51446b0ce0ef3c01fb986b4e0cb0daa2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. 2025 թ. հուլիսի 1–ից շրջհարկի և միկրոձեռնարկատիրության համակարգից ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն միայն իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվությունը, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ միկրոձեռնարկատիրության ցանկում (որի տարեկան շրջանառությունը 24 մլն դրամ է,–խմբ.) ներառված էին մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը` անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։Հովհաննիսյանը նշեց նաև, որ առաջարկվում է սահմանափակել նաև միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման ավտոբուսներով կամ միկորավտոբուսներով ուղևորփոխադրումներ կազմակերպման գործունեության իրականացումը։«Հարկային օրենսգրքում» ՀՀ կառավարության առաջարկած նոր փոփոխություններն ընդունվեցին միաձայն և ներկայացվեցին ԱԺ լիագումար նիստերի քննարկմանը։ Ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ նիստի քննարկմանը ներկա չէին։Սա փոքր բիզնեսի վերջն է. առևտրականները բողոքում են շրջհարկին վերաբերող փոփոխության դեմՀիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքում» արդեն արված փոփոխություններից մեկով կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։ Ի դեպ, ՀՀ կառավարության նպատակն է փուլ–փուլ հրաժարվել արտոնյալ համարվող շրջանառության հարկից և բոլոր ոլորտները բերել մեկ ընդհանուր` ԱԱՀ համակարգ։Այսպիսով` այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է,–խմբ.), 2025 թվականից ստիպված կլինեն վճարել կրկնակի դրույքաչափով։Ըստ այդմ, առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/226/96/2269650_0:0:1465:1099_1920x0_80_0_0_b9cb9e7e228fd794f6d3471eabcf2ae7.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
շոու բիզնես, շրջանառության հարկ, հարկեր, հարկային օրենսգիրք, փոքր և միջին ձեռնարկություն (փմձ)
շոու բիզնես, շրջանառության հարկ, հարկեր, հարկային օրենսգիրք, փոքր և միջին ձեռնարկություն (փմձ)
Շրջհարկի և միկրոձեռնարկատիրության համակարգից ԱԱՀ դաշտ տեղափոխվող ոլորտների ցանկը փոխվեց
13:19 19.03.2025 (Թարմացված է: 13:23 19.03.2025) Առաջարկվում է սահմանափակել նաև միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու կազմակերպման գործունեության իրականացումը։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. 2025 թ. հուլիսի 1–ից շրջհարկի և միկրոձեռնարկատիրության համակարգից ԱԱՀ դաշտ կտեղափոխվեն միայն իրավաբանական, հաշվապահական, գլխամասային գրասենյակների գործունեությունը, կառավարման հարցերով խորհրդատվությունը, ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը։ Այս մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ միկրոձեռնարկատիրության ցանկում (որի տարեկան շրջանառությունը 24 մլն դրամ է,–խմբ.) ներառված էին մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը` անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։
«Սկզբնական շրջանում նախատեսվում էր, որ բոլոր մասնագիտական ծառայությունները տեղափոխվեն ԱԱՀ դաշտ, քանի որ կային սողանցնքեր, որոնք օրենքով պետք է փակվեն»,– նշեց նախարարը։
Հովհաննիսյանը նշեց նաև, որ առաջարկվում է սահմանափակել նաև միկրոձեռնարկատիրության համակարգում միջմարզային, ներմարզային երթուղու շահագործման ավտոբուսներով կամ միկորավտոբուսներով ուղևորփոխադրումներ կազմակերպման գործունեության իրականացումը։
«Հարկային օրենսգրքում» ՀՀ կառավարության առաջարկած նոր փոփոխություններն ընդունվեցին միաձայն և ներկայացվեցին ԱԺ լիագումար նիստերի քննարկմանը։ Ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորներ նիստի քննարկմանը ներկա չէին։
Հիշեցնենք, որ «Հարկային օրենսգրքում» արդեն արված փոփոխություններից մեկով կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։ Ի դեպ, ՀՀ կառավարության նպատակն է փուլ–փուլ հրաժարվել արտոնյալ համարվող շրջանառության հարկից և բոլոր ոլորտները բերել մեկ ընդհանուր` ԱԱՀ համակարգ։
Այսպիսով` այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է,–խմբ.), 2025 թվականից ստիպված կլինեն վճարել կրկնակի դրույքաչափով։
Ըստ այդմ, առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։