00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Исторический ликбез
Одесская трагедия 2 мая 2014 года: реакция ЕСПЧ.
15:04
23 ր
Исторический ликбез
Почему Киев замалчивает детали трагедии в одесском Доме профсоюзов?
15:33
23 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում շրջհարկ վճարողների համար անցումային շրջան սահմանվեց

© Sputnik / Aram NersesyanԱռևտրականների բողոքի ակցիան ՀՀ կառավարության մոտ
Առևտրականների բողոքի ակցիան ՀՀ կառավարության մոտ - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2025
Առևտրականների բողոքի ակցիան ՀՀ կառավարության մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Մինչև հուլիսի 1–ը ՀՀ կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում` առանց փաստաթղթերի ձեռք բերած իրենք ապրանքային մնացորդները։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Առք ու վաճառք իրականացնող շրջանառության հարկ վճարող տնտեսավարողների համար ՀՀ կառավարությունը սահմանեց անցումային շրջան։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ ընդառաջելով բազմաթիվ տնտեսվարողների դժգոհություններին` կառավարությունը որոշել է իրականացնել աջակցության ծրագիր։
Նա մանրամասնեց` աջակցությունը վերաբերում է այն տնտեսվարողներին, որոնք 2025 թ. հունվարի 1–ի դրությամբ ունեցել են նախկինում ձեռք բերած ապրանքային զգալի մնացորդներ, որոնց համար կա՛մ չունեն ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթեր, կա՛մ ունեն փաստաթղթեր, սակայն դրանց գծով մինչև 2025 թ. հունվարի 1–ը շրջանառության հարկը նվազեցվել է ընդամենը 4 տոկոսի չափով` ներկայիս 9.5 տոկոսի փոխարեն։
«Մեր սահմանած անցումային շրջանը կներառի 2025 թ. առաջին 6 ամիսը` մինչև հուլիսի 1։ Այս ընթացքում կառավարությունը կաջակցի, որպեսզի շրջանառության հարկ վճարող տնտեսվարողները կարողանան հարկային ցածր բեռի սահմաններում իրացնել նախկինում` առանց փաստաթղթերի ձեռք բերած ապրանքային մնացորդները»,– ընդգծեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 2025 թվականից փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը կրկնակի աճել է` առևտրի ոլորտում 5%–ից հասնելով 10%-ի, արտադրության ոլորտում՝ 3,5%-ից հասնելով 7%-ի, հանրային սննդի ոլորտում՝ 6%-ից հասնելով 12%-ի: Բիզնեսը կարող է կրճատել այս հարկը, եթե մաքուր հաշվապահություն վարի: Այս դեպքում առևտրի սուբյեկտները կկարողանան հարկը նվազեցնել մինչև 1%, արտադրության ոլորտի սուբյեկտները՝ մինչև 3%, հանրային սննդի ոլորտի սուբյեկտները՝ մինչև 6%:
Տնտեսվարողներն այս ընթացքում բազմաթիվ բողոքի ակցիաներ են անցկացրել` պնդելով, որ իրենց համար դժվար է վարել իրենց հումքի և այլ ծախսերի հաշվառում, քանի որ հաճախ այդ ապրանքները գնել են կա՛մ «ձեռքից», կա՛մ էլ տարիներ առաջ (ոչ պարենային ապրանքների դեպքում), երբեմն էլ` առանց ապրանքագրի։ Նրանց խոսքով` այս ամենն իրենց թույլ չի տալիս ամբողջական հաշվառում վարել:
Խոշոր բիզնեսին ավելի շատ հարկեք, բայց հանգիստ թողնեք շրջհարկով աշխատողներին. Ծառուկյան
Լրահոս
0