https://arm.sputniknews.ru/20250425/livin-ajakcum-em-shahramjann-azatutjan-hraparaki-vranum-handipec-arcakhcinerin-88242394.html
Լիովին աջակցում եմ. Շահրամանյանն Ազատության հրապարակի վրանում հանդիպեց արցախցիներին
Լիովին աջակցում եմ. Շահրամանյանն Ազատության հրապարակի վրանում հանդիպեց արցախցիներին
Sputnik Արմենիա
Արցախի նախագահը կարծում է, որ պետք է կառավարության առաջարկն իրականացվի, քանի որ դրանից է կախված նաև հետագայում արցախցիների ինտեգրումն ու արժանապատիվ ապրելը... 25.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-25T12:43+0400
2025-04-25T12:43+0400
2025-04-25T13:28+0400
արցախ
տեսանյութեր
տեսանյութ
սամվել շահրամանյան
հանդիպում
հայաստան
հհ կառավարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/19/88242170_2:0:898:504_1920x0_80_0_0_c11a0b7017795768bb7db0aacad566c4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լիովին աջակցում է Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին։ Այս մասին նա այսօր ասաց «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի» անդամների հետ հանդիպման ժամանակ։Նա ասաց, որ տեղյակ է կառավարության առաջարկին` համապատասխան խմբեր ստեղծել ու աշխատանքներ իրականացնել։«Կարծում եմ` պետք է դա իրականացվի, քանի որ դրանից է կախված նաև հետագայում մեր` արցախցիներիս հետագա ինտեգրումն ու արժանապատիվ ապրելը ՀՀ–ում»,– ընդգծեց Արցախի նախագահը։Հայրապետական հորդորս է` ազգի շահը վեր դասել անձնական և խմբակային նկրտումներից. կաթողիկոսՆրա խոսքով` արցախցիների սպասելիքներն այսօր շատ մեծ են, ու առաջնայինը հումանիտար–սոցիալական հարցերն են, որոնցով ամենօրյա ռեժիմով իրենք զբաղվում են։Շահրամանյանը նշեց, որ ՀՀ կառավարության առաջարկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ, օրինակ` բնակարանային ծրագիրը հենց սկզբից տապալված էր, ու պարզ էր, որ արցախցիները դրանից չեն կարողանալու օգտվել, քանի որ լուրջ հանգամանքներ հաշվի առված չեն։Դրանից հետո լրագրողներին խնդրեցին վրանից դուրս գալ, քանի որ փակ քննարկում են ունենալու։Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կառավարությունը որոշել էր, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվում է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։Արցախցիներն արդեն 2 անգամ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Առաջին հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ «40+10» ծրագրին հետդարձ չի լինելու, իսկ երկրորդին ընդգծել` պատրաստ են երկարաձգել տրամադրվող աջակցությունը, այդ ընթացքում ձևավորել փորձագիտական խմբեր և ի մի բերել բարձրաձայնվող բոլոր խնդիրները` պայմանով, որ վրանը կհանվի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Самвел Шахраманян заходит в палатку к протестующим арцахцам
Sputnik Արմենիա
Самвел Шахраманян заходит в палатку к протестующим арцахцам
2025-04-25T12:43+0400
true
PT0M39S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/19/88242170_223:0:895:504_1920x0_80_0_0_3765ab5b08acf62ec2b40d5f619edf2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, տեսանյութեր, տեսանյութ, видео, սամվել շահրամանյան, հանդիպում, հայաստան, հհ կառավարություն
արցախ, տեսանյութեր, տեսանյութ, видео, սամվել շահրամանյան, հանդիպում, հայաստան, հհ կառավարություն
Լիովին աջակցում եմ. Շահրամանյանն Ազատության հրապարակի վրանում հանդիպեց արցախցիներին
12:43 25.04.2025 (Թարմացված է: 13:28 25.04.2025) Արցախի նախագահը կարծում է, որ պետք է կառավարության առաջարկն իրականացվի, քանի որ դրանից է կախված նաև հետագայում արցախցիների ինտեգրումն ու արժանապատիվ ապրելը ՀՀ–ում։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը լիովին աջակցում է Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիներին։ Այս մասին նա այսօր ասաց «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի» անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Լիվին աջակցում եմ այս նախաձեռնությանը` անկախ նրանից` ինչ որոշում կկայացնեք։ Այդ թվում` եթե որոշեք տեղափոխվել գրասենյակային պայմաններում աշխատանքի, ինչպես առաջարկում են կառավարությունից։ Մանրամասն տեղյակ եմ իրականացվող աշխատանքներին, ձեր որոշումներին, առաջարկվող տարբերակներին»,– նշեց Շահրամանյանը։
Նա ասաց, որ տեղյակ է կառավարության առաջարկին` համապատասխան խմբեր ստեղծել ու աշխատանքներ իրականացնել։
«Կարծում եմ` պետք է դա իրականացվի, քանի որ դրանից է կախված նաև հետագայում մեր` արցախցիներիս հետագա ինտեգրումն ու արժանապատիվ ապրելը ՀՀ–ում»,– ընդգծեց Արցախի նախագահը։
Նրա խոսքով` արցախցիների սպասելիքներն այսօր շատ մեծ են, ու առաջնայինը հումանիտար–սոցիալական հարցերն են, որոնցով ամենօրյա ռեժիմով իրենք զբաղվում են։
Շահրամանյանը նշեց, որ ՀՀ կառավարության առաջարկած ծրագրերն ունեն բազմաթիվ խնդիրներ, օրինակ` բնակարանային ծրագիրը հենց սկզբից տապալված էր, ու պարզ էր, որ արցախցիները դրանից չեն կարողանալու օգտվել, քանի որ լուրջ հանգամանքներ հաշվի առված չեն։
«Պետք է որոշում կայացնել ու ներկայացնել կառավարությանը` հետագա աշխատանքների հետ կապված»,– ընդգծեց Շահրամանյանը։
Դրանից հետո լրագրողներին խնդրեցին վրանից դուրս գալ, քանի որ փակ քննարկում են ունենալու։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ
հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
Ինչպես
ավելի վաղ հայտնել էինք, կառավարությունը որոշել էր, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվում է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։
Արցախցիներն արդեն 2 անգամ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Առաջին հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ «40+10» ծրագրին հետդարձ չի լինելու, իսկ երկրորդին ընդգծել` պատրաստ են երկարաձգել տրամադրվող աջակցությունը, այդ ընթացքում ձևավորել փորձագիտական խմբեր և ի մի բերել բարձրաձայնվող բոլոր խնդիրները` պայմանով, որ վրանը կհանվի։