https://arm.sputniknews.ru/20250420/hajrapetakan-hvordvors-e-azgi-shahy-ver-dasel-andznakan-ev-khmbakajin-nkrtumneric-katvoghikvos-88023121.html
Հայրապետական հորդորս է` ազգի շահը վեր դասել անձնական և խմբակային նկրտումներից. կաթողիկոս
Հայրապետական հորդորս է` ազգի շահը վեր դասել անձնական և խմբակային նկրտումներից. կաթողիկոս
Sputnik Արմենիա
Գարեգին 2–րդն ընդգծեց, որ միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը։ 20.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-20T12:37+0400
2025-04-20T12:37+0400
2025-04-20T12:47+0400
կաթողիկոս
հարության տոն
եկեղեցի
հայոց ցեղասպանություն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/14/88023363_0:0:1281:720_1920x0_80_0_0_ce602e1c4192ff6bb785e0a111411513.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային և հայրենական մեր կյանքը գտնվում է լրջագույն հիմնախնդիրերի առջև։ Այդ մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ իր պատգամի մեջ նշեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։Նրա խոսքով` անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։Ըստ կաթողիկոսի` մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի իրողություններն ու արշավները ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։Գարեգին 2–րդը նշեց, որ ոճրագործ այդ դրսևորումներից էր վերջերս մեր ժողովորդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը` Արցախի բռնազավթումը և արցախահայության բռնի տեղահանությունը հայրենի հողից։«Հայրապետական մեր հորդորն է` ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից։ Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, ի սպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալն ու պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության և ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, ինչը մեզ միավորում է որպես ազգ, Հայաստան և Սփյուռք»,– կոչ արեց կաթողիկոսը։ Հայկական թափորը և նրա մասնակցությունը Սուրբ կրակի իջման արարողությանը ԵրուսաղեմումՆա ընդգծեց, որ միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը։Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը։ Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է տոնական Ս. Պատարագ:Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Հայրապետական հորդորս է` ազգի շահը վեր դասել անձնական և խմբակային նկրտումներից. կաթողիկոս
Sputnik Արմենիա
Հայրապետական հորդորս է` ազգի շահը վեր դասել անձնական և խմբակային նկրտումներից. կաթողիկոս
2025-04-20T12:37+0400
true
PT3M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/14/88023363_23:0:983:720_1920x0_80_0_0_c6512b23595a4477b0d9b4bb1f839760.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կաթողիկոս, հարության տոն, եկեղեցի, հայոց ցեղասպանություն, արցախ, видео
կաթողիկոս, հարության տոն, եկեղեցի, հայոց ցեղասպանություն, արցախ, видео
Հայրապետական հորդորս է` ազգի շահը վեր դասել անձնական և խմբակային նկրտումներից. կաթողիկոս
12:37 20.04.2025 (Թարմացված է: 12:47 20.04.2025) Գարեգին 2–րդն ընդգծեց, որ միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը։
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային և հայրենական մեր կյանքը գտնվում է լրջագույն հիմնախնդիրերի առջև։ Այդ մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվող Սուրբ Հարության հայրապետական պատարագի ժամանակ իր պատգամի մեջ նշեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը։
Նրա խոսքով` անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։
Ըստ կաթողիկոսի` մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի իրողություններն ու արշավները ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։
«Հավաքական մեր հիշողության մեջ` որպես բաց վերք շարունակում է մնալ 20–րդ դարասկզբին` 110 տարի առաջ, Օսմանյան կայսրության մեջ տեղի ունեցած ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով ու աշխարհում տեղ գտնող նոր ցեղասպան գործողություններով»,– հայտարարեց նա։
Գարեգին 2–րդը նշեց, որ ոճրագործ այդ դրսևորումներից էր վերջերս մեր ժողովորդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը` Արցախի բռնազավթումը և արցախահայության բռնի տեղահանությունը հայրենի հողից։
«Հայրապետական մեր հորդորն է` ազգի շահը վեր դասել անձնական ու խմբակային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից։ Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, ի սպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալն ու պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության և ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, ինչը մեզ միավորում է որպես ազգ, Հայաստան և Սփյուռք»,– կոչ արեց կաթողիկոսը։
Նա ընդգծեց, որ միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը։
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը։ Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է տոնական Ս. Պատարագ:
Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: