00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:06
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:33
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:58
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«40+10»–ին հետդարձ չի լինելու. արցախցիները հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ

© Sputnik / Artak AghababyanԱրցախցիները ՀՀ կառավարության դիմաց
Արցախցիները ՀՀ կառավարության դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2025
Արցախցիները ՀՀ կառավարության դիմաց
Բաժանորդագրվել
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը պատրաստվում է կրկին քննարկումներ անցկացնել հետագա քայլերը որոշելու համար։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որը հստակ ասել է` «40+10» ծրագրին հետդարձ չկա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:
Հանդիպմանն արցախցիները ներկայացրել են իրենց պահանջագրի 12 կետերը, որից միայն սոցիալական բաղադրիչի մասով է քննարկում եղել։

«Պատասխանը հստակ էր` «40+10»–ին հետդարձ ճանապարհ չի լինելու։ Մեր խորհուրդը պետք է լայն քննարկում ունենա և որոշենք մեր հետագա անելիքները, քանի որ մեր պահանջն այլ էր` «40+10»–ը պետք է այլընտրանք չունենա»,– նշեց խորհրդի անդամ, Արցախի մայրերի աջակցության կենտրոնի հիմնադիր Մարիամ Աբրահամյանը։

ՀՀ փոխվարչապետին մի հարց էլ են ուղղել` ինչ պետք է անեն այն անձինք, որոնք չեն հասել կենսաթոշակային տարիքի, չունեն երեխա, աշխատանք։ Խաչատրյանը հակափաստարկ է բերել, որ այդ նույն կարգավիճակում ՀՀ քաղաքացիներ էլ կան, ինչին ի պատասխան արցախցիները վրդովվել են, որ տեղահանված և չտեղահանված անձնաց միջև հավասարության նշան է դրվել։
«Ինքը 3 անգամ կրկնեց, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ էլ կան այդ իրավիճակում, հետո էլ ընդգծեց, որ պետք լինի, 5 անգամ էլ նույնը կասի։ Փոխվարչապետը չի հասկանում` բռնի տեղահանվածին չի կարելի համեմատել մեկ այլ կարգավիճակում գտնվող մարդու հետ։ Չեմ պատկերացնում, որ իրենցից ինչ–որ տարբերակ կլսենք»,– ասաց Աբրահամյանը։
Մեկ այլ արցախցի էլ ասաց, որ հավանաբար գործողությունների կանցնեն, բայց չմանրամասնեց, թե հստակ ինչ են անելու։
© Sputnik / Artak Aghababyan

Ակցիայի մասնակիցներ

Ակցիայի մասնակիցներ - Sputnik Արմենիա
1/5

Ակցիայի մասնակիցներ

© Sputnik

Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպած արցախցիներից մեկը

Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպած արցախցիներից մեկը - Sputnik Արմենիա
2/5

Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպած արցախցիներից մեկը

© Sputnik

Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպած արցախցիներից մեկը

Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպած արցախցիներից մեկը - Sputnik Արմենիա
3/5

Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպած արցախցիներից մեկը

© Sputnik

Մարիամ Աբրահամյան

Մարիամ Աբրահամյան - Sputnik Արմենիա
4/5

Մարիամ Աբրահամյան

© Sputnik / Artak Aghababyan

Արցախցիները ՀՀ կառավարության շենքի դիմաց

Արցախցիները ՀՀ կառավարության շենքի դիմաց - Sputnik Արմենիա
5/5

Արցախցիները ՀՀ կառավարության շենքի դիմաց

1/5

Ակցիայի մասնակիցներ

2/5

Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպած արցախցիներից մեկը

3/5

Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպած արցախցիներից մեկը

4/5

Մարիամ Աբրահամյան

5/5

Արցախցիները ՀՀ կառավարության շենքի դիմաց

Անդրադարձ է եղել նաև իրենց հուզող մեկ այլ հարցի` ՀՀ քաղաքացիություն ստանալիս ինչու է բռնի տեղահանվածների անձնագրերում ծննդավայրը նշվում Ադրբեջան։ Խաչատրյանն ասել է, որ Ադրբեջանը IKAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) կազմակերպությանն է դիմել դեռ 2015 թվականից, բայց բռնի տեղահանումից հետո է որոշվել, որ հենց այդ երկրի անունը նշվի։
Արցախցիները կառավարության մոտից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ նրանք հանրահավաքներ և հանրային քննարկումներ են անցկացնում մարտի 29-ից սկսած։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսուհետև աջակցություն է տրամադրելու միայն երեխաներին (մինչև 18 տարեկան), թոշակառուներին (63 տարեկանից բարձր), 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև կերակրողին կորցրած ընտանիքներին։ Եվ նույնիսկ նրանց համար աջակցությունը կնվազի ամսական մինչև 40 000 դրամ, իսկ հուլիսից` մինչև 30 հազար։
Բողոքի ակցիա կառավարության մոտ - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2025
Արցախցիներն իրենց խնդիրներին լուծում են պահանջում. բողոքի ակցիա կառավարության մոտ
Լրահոս
0