https://arm.sputniknews.ru/20250424/sadrich-gvortselakerpy-drvosh-varely-che-ajl-pashinjani-varats-qaghaqakanutjuny-surenjanc-88217344.html
Սադրիչ գործելակերպը դրոշ վառելը չէ, այլ Փաշինյանի վարած քաղաքականությունը. Սուրենյանց
Սադրիչ գործելակերպը դրոշ վառելը չէ, այլ Փաշինյանի վարած քաղաքականությունը. Սուրենյանց
Sputnik Արմենիա
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակությանը` քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը նկատել է, որ դրանում Թուրքիայի հասցեին ոչ մի... 24.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-24T22:44+0400
2025-04-24T22:44+0400
2025-04-24T22:44+0400
նիկոլ փաշինյան
ուղերձ
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85315469_0:167:1600:1067_1920x0_80_0_0_e2c618adfef5555b5921b0b66b530dc2.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հանրության ոչ պետական հատվածի կողմից այլ պետությունների դրոշներն այրելը չի կարող սադրիչ քայլ լինել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելու մասին։Ինչպես հայտնել ենք, ապրիլի 23–ին` Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի նախօրեին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպել էր ավանդական ջահերով երթ, որի մեկնարկից առաջ Երևանի Հանրապետության հրապարակում վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցցանցում այսօր գրառում արեց, որտեղ նշվում էր, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը` այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Փաշինյանը խոսնակի միջոցով փոխանցել էր նաև, որ դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ` Փաշինյանի արձագանքը ոչ միայն տեղին չէ (հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի օրը), այլև «սադրող և հրահրողը» հենց նրա վարած քաղաքականությունն է։«Ճիշտ կլինի` Նիկոլ Փաշինյանը ոչ թե հասարակության կամ քաղաքական ինչ–որ շրջանակի վարքագիծը գնահատի, այլ իր քաղաքականությանը գնահատական տա»,– նշում է վերլուծաբանը։Անդրադառնալով Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակությանը` Սուրենյանցը նկատում է, որ դրանում Թուրքիայի հասցեին ոչ մի հասցեական քննադատություն կամ պատասխանատվության հիշատակում չկա։Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։Թուրքիան փաստացի առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը սեփական դատարանների միջոցովՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1f/85315469_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8c3ea331d96691b46dedaf3e650e906e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, ուղերձ, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
նիկոլ փաշինյան, ուղերձ, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
Սադրիչ գործելակերպը դրոշ վառելը չէ, այլ Փաշինյանի վարած քաղաքականությունը. Սուրենյանց
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակությանը` քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը նկատել է, որ դրանում Թուրքիայի հասցեին ոչ մի հասցեական քննադատություն կամ պատասխանատվության հիշատակում չկա։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հանրության ոչ պետական հատվածի կողմից այլ պետությունների դրոշներն այրելը չի կարող սադրիչ քայլ լինել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնած պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանի և Թուրքիայի դրոշներն այրելու մասին։
Ինչպես հայտնել ենք, ապրիլի 23–ին` Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի նախօրեին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը կազմակերպել էր ավանդական ջահերով երթ, որի մեկնարկից առաջ Երևանի Հանրապետության հրապարակում
վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը սոցցանցում այսօր գրառում արեց, որտեղ նշվում էր, որ ՀՀ վարչապետ
Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը` այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Փաշինյանը խոսնակի միջոցով փոխանցել էր նաև, որ դա սադրիչ և հրահրող գործելակերպ է։
«Ես քաղաքական գործիչ եմ, որը երբեք չի խրախուսել դրոշների այրումը։ Մշտապես ես այդ դիրքորոշմանն եմ եղել` մինչև պատերազմը, պատերազմից հետո, հիմա։ Բայց ես նման կտրուկ գնահատականներ չէի տա, որովհետև քաղաքական կամ հասարակական, մի խոսքով` ոչ պետական շրջանակների կողմից արվող այդ քայլերը չեն կարող սադրիչ կամ հրահրիչ լինել»,– ասաց Սուրենյանցը։
Քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ` Փաշինյանի արձագանքը ոչ միայն տեղին չէ (հատկապես Հայոց ցեղասպանության տարելիցի օրը), այլև «սադրող և հրահրողը» հենց նրա վարած քաղաքականությունն է։
«Ճիշտ կլինի` Նիկոլ Փաշինյանը ոչ թե հասարակության կամ քաղաքական ինչ–որ շրջանակի վարքագիծը գնահատի, այլ իր քաղաքականությանը գնահատական տա»,– նշում է վերլուծաբանը։
Անդրադառնալով Փաշինյանի
ապրիլքսանչորսյան ուղերձի բովանդակությանը` Սուրենյանցը նկատում է, որ դրանում Թուրքիայի հասցեին ոչ մի հասցեական քննադատություն կամ պատասխանատվության հիշատակում չկա։
«Ես երեք անգամ ընթերցեցի այս տարվա ուղերձը և այդպես էլ ոճրագործության պատասխանատուի մասին որևէ կոնկրետ հիշատակում չգտա։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինչքան շատ զիջի, այնքան արժանանալու է Անկարայի և Բաքվի ծափահարություններին կամ խղճահարությանը։ Բայց սա մոլորություն է միջազգային հարաբերություններում և արտաքին քաղաքականության մեջ, որովհետև ինչքան զիջում ես, այնքան ավելի ես բացում հակառակորդների ախորժակը, նրանց խրախուսում ավելի ագրեսիվ օրակարգ ունենալ»,– ասում է Սուրենյանցը` հավելելով, որ վերջին 4-5 տարիների իրադարձությունները դրա մասին են վկայում։
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։