https://arm.sputniknews.ru/20250423/mi-uracir-erevani-hanrapetutjan-hraparakic-meknarkec-amenamja-jahervov-erty-88161456.html
«Մի' ուրացիր». Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ամենամյա ջահերով երթը
«Մի' ուրացիր». Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ամենամյա ջահերով երթը
Sputnik Արմենիա
Այս տարի երթին մասնակցելու կոչ են արել բազմաթիվ հայ հայտնիներ։ 23.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-23T20:51+0400
2025-04-23T20:51+0400
2025-04-23T23:47+0400
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
երթ
ջահերով երթ
հայ յեղափոխական դաշնակցություն
հայոց ցեղասպանություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
ցեղասպանություն
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88165150_0:0:1276:718_1920x0_80_0_0_79387c311a0d1d4bb34637bdae9bb5db.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը, որն այս տարի անցկացվում է «Մի' ուրացիր» խորագրի ներքո։Մինչ երթի մեկնարկը հրապարակում բաժանեցին օրվա խորհրդանիշ անմոռուկով գլխարկներ և ջահեր։Անցյալից հրաժարվելը հղի է աղետալի հետևանքներով. քաղաքագետը` Փաշինյանի մեսիջների մասինՋահերից բացի երթի մասնակիցների ձեռքերում են Արևմտյան Հայաստանի և Արցախի բնակավայրերի անուններով ցուցանակներ։«110 տարի շարունակ աշխարհին ասում ենք ճշմարտությունը, որ ոճիրը եղել է, ու այն երբեք չի մոռացվելու։ Մենք կանգնած ենք այս հրապարակում ոչ թե որպես զոհ, այլ ապացույց այն բանի, որ Թուրքիան ձախողել է։ 110 տարի առաջ նրանք մտածում էին, թե կվերացնեն մեզ, կջնջեն մեր հետքը պատմությունից, բայց հենց հիմա այս հրապարակում կանգնած հայ երիտասարդն ամենազորեղ վկայությունն է այդ ձախողման»,- երթից առաջ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանը։Նա շեշտեց, որ ջահերով այս երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է։Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ջահերով երթը կազմակերպում է ամեն տարի՝ 1999 թվականից ի վեր։Ճանապարհը երեխաների դիերով էր ծածկված․ նոր փաստագրություններ Հայոց ցեղասպանության մասինԵրթի մեկնարկից առաջ դաշնակցական երիտասարդներն ավանդաբար վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։Երթն այս տարի ևս կընթանա սովորական երթուղով՝ Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, իսկ այնտեղից Բաղրամյան պողոտայով և Կիևյան փողոցով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:Նշենք, որ այս տարի ջահերով երթին մասնակցելու կոչ են արել բազմաթիվ հայ հայտնիներ, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, երգչուհիներ Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, դերասան–հաղորդավարներ Ներսես Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Գայանե Ասլամազյանը, Լուիզա Ղամբարյանը, դերասանուհի Մարջան Ավետիսյանը և այլք։Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։Թուրքիան փաստացի առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը սեփական դատարանների միջոցովՀիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88165150_58:0:1015:718_1920x0_80_0_0_703c6cb62c1c138a204ffbdfd5d2150a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), երթ, ջահերով երթ, հայ յեղափոխական դաշնակցություն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ցեղասպանություն, տեսանյութեր
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ), երթ, ջահերով երթ, հայ յեղափոխական դաշնակցություն, հայոց ցեղասպանություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, ցեղասպանություն, տեսանյութեր
«Մի' ուրացիր». Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց ամենամյա ջահերով երթը
20:51 23.04.2025 (Թարմացված է: 23:47 23.04.2025) Այս տարի երթին մասնակցելու կոչ են արել բազմաթիվ հայ հայտնիներ։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց ավանդական դարձած ջահերով երթը, որն այս տարի անցկացվում է «Մի' ուրացիր» խորագրի ներքո։
Մինչ երթի մեկնարկը հրապարակում բաժանեցին օրվա խորհրդանիշ անմոռուկով գլխարկներ և ջահեր։
Ջահերից բացի երթի մասնակիցների ձեռքերում են Արևմտյան Հայաստանի և Արցախի բնակավայրերի անուններով ցուցանակներ։
«110 տարի շարունակ աշխարհին ասում ենք ճշմարտությունը, որ ոճիրը եղել է, ու այն երբեք չի մոռացվելու։ Մենք կանգնած ենք այս հրապարակում ոչ թե որպես զոհ, այլ ապացույց այն բանի, որ Թուրքիան ձախողել է։ 110 տարի առաջ նրանք մտածում էին, թե կվերացնեն մեզ, կջնջեն մեր հետքը պատմությունից, բայց հենց հիմա այս հրապարակում կանգնած հայ երիտասարդն ամենազորեղ վկայությունն է այդ ձախողման»,- երթից առաջ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական միության անդամ Սևակ Նազարյանը։
Նա շեշտեց, որ ջահերով այս երթն արդարության համար շարունակվող պայքարի խորհրդանիշն է։
«Այն իշխանությունը, որը ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի, պետք է հասկանա՝ ազգային հիշողությունն իշխանության սեփականությունը չէ՝ դա ժողովրդինն է»,- հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը՝ բեմ բարձրանալով Սողոմոն Թեհլիրյանի պատկերով շապիկով։
Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը ջահերով երթը կազմակերպում է ամեն տարի՝ 1999 թվականից ի վեր։
Երթի մեկնարկից առաջ դաշնակցական երիտասարդներն ավանդաբար վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները։
Երթն այս տարի ևս կընթանա սովորական երթուղով՝ Ամիրյան փողոցով և Մաշտոցի պողոտայով դեպի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, իսկ այնտեղից Բաղրամյան պողոտայով և Կիևյան փողոցով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նշենք, որ այս տարի ջահերով երթին մասնակցելու կոչ են արել բազմաթիվ հայ հայտնիներ, այդ թվում՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, երգչուհիներ Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, Սոնա Ռուբենյանը, դերասան–հաղորդավարներ Ներսես Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Գայանե Ասլամազյանը, Լուիզա Ղամբարյանը, դերասանուհի Մարջան Ավետիսյանը և այլք։
Հավելենք, որ արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ բարձրաստիճան ղեկավարությունը, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։