00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Սերգեյ Լավրով
Գնահատական է տրվել ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրըկալելու ՀՀ մտադրության վերաբերյալ․ Սերգեյ Լավրով
18:16
0 ր
Աբովյան time
On air
18:20
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Սերգեյ Լավրով
ՀԱՊԿ-ն արձագանքել է Ջերմուկի դեպքերին․ Սերգեյ Լավրով
19:48
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսական զենքը Աֆրիկայում էլ է օգտագործվում․ Լավրովը՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կիրառած ռուսական զենքի մասին
19:56
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատժամիջոցների վերացման դիմաց Իրանը պատրաստ է միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել

© AP Photo / Majid Asgaripour Իրան
Իրան - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2025
Բաժանորդագրվել
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների վերացումը պետք է «դրական ազդեցություն թողնի մարդկանց կյանքի վրա»:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Պատժամիջոցների վերացման պայմանով Թեհրանը պատրաստ է իր միջուկային ծրագիրն ավելի թափանցիկ դարձնել և ավելի մեծ վստահություն զարգացնել դրա նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Ընդգծում եմ՝ պատժամիջոցներն այնպես վերացնելու դիմաց, որ դա արդյունավետ լինի և ազդեցություն ունենա մարդկանց կյանքի վրա, Իրանը պատրաստ է ավելի մեծ վստահություն և թափանցիկություն զարգացնել իր միջուկային ծրագրի նկատմամբ», - ասել է Մոհաջերանին:
Ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաքում տեղի են ունեցել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի անուղղակի բանակցությունները: Ամերիկյան բանագնացի խոսքով՝ դրանք եղել են դրական և կառուցողական։ Իրանի արտգործնախարարը նույնպես կառուցողական է որակել բանակցությունները:
Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին կարտաքսի երկրից, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ. խորհրդական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով միջուկային ծրագրի շուրջ կնքել նոր համաձայնագիր՝ դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում սպառնալով ռազմական միջոցներով: Իսլամական Հանրապետության ղեկավարությունը բացառել է Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները՝ հնարավոր համարելով միայն երրորդ երկրների միջնորդությամբ երկխոսությունը:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ը Թրամփի նախորդ նախագահական ժամկետում ՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ համաձայնագրից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի ղեկավարության դեմ: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
Թրամփը սպառնացել է «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնագրեր չկնքեն
Լրահոս
0