https://arm.sputniknews.ru/20250330/trampy-sparnacel-e-annakhadep-rmbakvotsutjunnervov-ete-amn-n-ev-irany-hamadzajnagrer-chknqen-87315236.html
Թրամփը սպառնացել է «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնագրեր չկնքեն
Թրամփը սպառնացել է «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնագրեր չկնքեն
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Թեհրանը նախագահ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնին միջուկային ծրագրի հարցով ուղիղ... 30.03.2025, Sputnik Արմենիա
2025-03-30T19:57+0400
2025-03-30T19:57+0400
2025-03-30T19:58+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
միջուկային ծրագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848655_0:52:3072:1779_1920x0_80_0_0_380105d9018fd35070a0b463a86e65f2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «աննախադեպ ռմբակոծել» Իրանը, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնագրեր չկնքեն:Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը նախագահ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնին միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցությունների անցկացումը՝ նշելով, որ բանակցություններ հնարավոր են միայն երրորդ երկրների միջնորդությամբ:Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ներկայումս «խոսում են» իրար հետ:Մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում նշել էր իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքելու իր նախընտրությունը: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային հարցի լուծման երկու հնարավոր ուղի՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին:2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման ծրագրից:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/11/86848655_0:0:2732:2048_1920x0_80_0_0_dd2cbee4146a1d7f1ca3640c12209b93.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, միջուկային ծրագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, միջուկային ծրագիր
Թրամփը սպառնացել է «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնագրեր չկնքեն
19:57 30.03.2025 (Թարմացված է: 19:58 30.03.2025) Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Թեհրանը նախագահ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնին միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցությունների անցկացումը:
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «աննախադեպ ռմբակոծել» Իրանը, եթե Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնագրեր չկնքեն:
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը
հայտարարել էր, որ Թեհրանը նախագահ Թրամփին ուղղված պատասխան նամակում մերժել է Վաշինգտոնին միջուկային ծրագրի հարցով ուղիղ բանակցությունների անցկացումը՝ նշելով, որ բանակցություններ հնարավոր են միայն երրորդ երկրների միջնորդությամբ:
«Եթե նրանք գործարք չկնքեն, ռմբակոծություններ կլինեն՝ այնպիսի, որոնց նմանը նախկինում երբեք չեն տեսել», – ասել է Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հավելել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը ներկայումս «խոսում են» իրար հետ:
Մարտի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որում նշել էր իրանական միջուկային ծրագրի հարցով Թեհրանի հետ գործարք կնքելու իր նախընտրությունը: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային հարցի լուծման երկու հնարավոր ուղի՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին, որը ենթադրում էր Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց պատժամիջոցների վերացում: Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին, ԱՄՆ-ն դուրս եկավ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման ծրագրից: