https://arm.sputniknews.ru/20250411/irany-magate-i-tesuchnerin-kartaqsi-erkric-ete-amn-n-sharunaki-sparnal-khvorhrdakan-87718101.html
Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին կարտաքսի երկրից, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ. խորհրդական
Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին կարտաքսի երկրից, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ. խորհրդական
Sputnik Արմենիա
Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին՝ սպառնալով ռազմական գործողություններ սկսել, եթե վերջինս հրաժարվի միջուկային գործարք... 11.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-11T12:06+0400
2025-04-11T12:06+0400
2025-04-11T13:18+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
մագատէ
միջուկային պայմանագիր
միջուկային ծրագիր
համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/07/35070009_0:0:3004:1691_1920x0_80_0_0_2ae85121d0135e2f5c6c6986ca17e97d.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ։ Այդ թվում` երկրից կարտաքսի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին և կդադարեցնի կազմակերպության հետ համագործակցությունը։Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին՝ սպառնալով ռազմական գործողություններ սկսել, եթե վերջինս հրաժարվի միջուկային գործարք կնքել:Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները՝ հնարավոր համարելով երկխոսություն միայն միջնորդների միջոցով։Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակով ոչ ուղիղ բանակցություններ են նախատեսված ապրիլի 12-ին Օմանում։Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանները հրավիրվել են Իրանի ԱԳՆՄիևնույն ժամանակ Թրամփը հաստատել է, որ Թեհրանի հետ բանակցություններ են ընթանում և հայտարարել է «գրեթե բարձր մակարդակով» հանդիպման մասին առաջիկա շաբաթ օրը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Կարոլին Լևիտը հայտարարել է, որ բանակցությունները կանցկացվեն ուղիղ ձևաչափով: Պետդեպի ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հավելել է, որ դրանց մասնակցելու է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։Հիշեցնենք, որ 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային կնքեցին գործարք, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/07/35070009_192:0:2923:2048_1920x0_80_0_0_afd776db3bc5cfe3db7a670af02ba526.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, մագատէ, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
իրանի իսլամական հանրապետություն, ամն, մագատէ, միջուկային պայմանագիր, միջուկային ծրագիր, համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (հըգհ)
Իրանը ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին կարտաքսի երկրից, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ. խորհրդական
12:06 11.04.2025 (Թարմացված է: 13:18 11.04.2025) Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին՝ սպառնալով ռազմական գործողություններ սկսել, եթե վերջինս հրաժարվի միջուկային գործարք կնքել:
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Թեհրանը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն շարունակի սպառնալ։ Այդ թվում` երկրից կարտաքսի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին և կդադարեցնի կազմակերպության հետ համագործակցությունը։
«Եթե արտաքին ճնշումը շարունակվի և Իրանը ռազմական հարվածի սպառնալիքի տակ հայտնվի, մենք զսպող քայլեր կդիտարկենք, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության դադարեցում և հարստացված ուրանի տեղափոխում անվտանգ վայր», – գրել է Շամխանին X սոցցանցում։
Մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդին՝ սպառնալով ռազմական գործողություններ սկսել, եթե վերջինս հրաժարվի միջուկային գործարք կնքել:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները՝ հնարավոր համարելով երկխոսություն միայն միջնորդների միջոցով։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բարձր մակարդակով ոչ ուղիղ բանակցություններ են նախատեսված ապրիլի 12-ին Օմանում։
Միևնույն ժամանակ Թրամփը հաստատել է, որ Թեհրանի հետ բանակցություններ են ընթանում և հայտարարել է «գրեթե բարձր մակարդակով» հանդիպման մասին առաջիկա շաբաթ օրը։ Սպիտակ տան ներկայացուցիչ Կարոլին Լևիտը հայտարարել է, որ բանակցությունները կանցկացվեն ուղիղ ձևաչափով: Պետդեպի ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը հավելել է, որ դրանց մասնակցելու է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
Հիշեցնենք, որ 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը միջուկային կնքեցին գործարք, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախորդ նախագահության օրոք՝ 2018 թվականի մայիսին դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից: